ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ալեն Սիմոնյանը կրկին կեղծ պնդումներ է արել Էդմոն Մարուքյանի քվեարկությունների մասին

17:14, 13 Մյս, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Ազգային ժողովի միջանցքում մայիսի 13-ին վիճաբանություն տեղի ունեցավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև։ 

Միջադեպից հետո Ալեն Սիմոնյանը, վերահաստատելով օրեր առաջ իր հնչեցրած միտքը, թե Էդմոն Մարուքյանը համագործակցում է նախորդ իշխանությունների հետ, որպես հիմնավորում, հայտարարեց, թե Մարուքյանը կողմ է քվեարկել նախկին կառավարության բոլոր ծրագրերին։

«Քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են Միքայել Մինասյանին, քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերել են նախորդ իշխանությանը, ասեմ` կառավարության բոլոր ծրագրերին պատգամավոր Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել», — հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց ստուգել Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները, թեև հարկ է նշել, որ հասկանալի չէ, թե ինչ նկատի ունի Սիմոնյանը՝ «քվեարկությունները, որոնք անմիջականորեն վերաբերում են Միքայել Մինասյանին» ասելով, քանի որ դա որևէ կերպ չափելի չէ և մեկնաբանման հարցն է։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ալեն Սիմոնյանը նմանատիպ մեկ այլ հայտարարությամբ պնդել էր, թե Էդմոն Մարուքյանը «քվեարկում է Սերժ Սարգսյանի կառավարությունների բերած բոլոր բյուջեներին, չի քվեարկում մեր բյուջեներին»։ «Փաստերի ստուգման հարթակը», սակայն, պարզել էր, որ Ալեն Սիմոնյանի այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, և Մարուքյանը, այնուամենայնիվ, դեմ է քվեարկել նաև նախորդ իշխանության ներկայացրած բյուջեին։ 

Վերադառնալով Սիմոնյանի այս վերջին հայտարարությանը՝ նախ նշենք, որ սկսած 2012 թվականից, երբ Էդմոն Մարուքյանն ընտրվել է ԱԺ պատգամավոր, կառավարության կողմից Ազգային ժողով է ներկայացվել կառավարությունների 2 հնգամյա ծրագիր (2012-2017 թթ․ և 2017-2022 թթ․) և 5 ամենամյա ծրագիր։

Տիգրան Սարգսյանի կառավարության 2012-2017 թթ․ հնգամյա ծրագրին, ինչպես նաև 2013 և 2014 թվականների կառավարության ծրագրերին Էդմոն Մարուքյանը կողմ է քվեարկել։ Նախկին իշխանությունների օրոք Մարուքյանը դեմ է քվեարկել կառավարության 2016 թ․ ծրագրին ու 2017-2022 թթ․ հնգամյա ծրագրին։

Հեղափոխությունից հետո՝ 2018 թ․ հունիսի 7-ին, Նիկոլ Փաշինյանի նոր ձևավորված կառավարության ներկայացրած ծրագրին Մարուքյանը կողմ է քվեարկել և միայն վերջին՝ կառավարության 2019 թ․ ծրագրին է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ, դեմ է քվեարկել։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունը, թե Էդմոն Մարուքյանը նախորդ կառավարությունների ծրագրերին կողմ է քվեարկել, չի համապատասխանում իրականությանը, ավելին՝ Էդմոն Մարուքյանը ոչ միայն դեմ է քվեարկել նախկին կառավարությունների մի քանի ծրագրերի, այլ նաև կողմ՝ այս իշխանությունների օրոք կառավարության ներկայացրած 2018 թ․ ծրագրին։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է

11:47, 30 Հնվ, 2024

Հունվարի 28-ին, ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բանակը բարեփոխելը իշխանության...

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը

16:43, 26 Հնվ, 2024

2021 թվականի նոյեմբերի 18-ին ոստիկանությունը հայտարարել էր Երևան քաղաքում Պարեկային ծառայության մեքենաների ավտոլվացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 2022 թ․ հունվարի 5-ին...

Քանի բռնի տեղահանված արցախցի է աշխատում ՀՀ պետական ու մասնավոր հատվածներում
Տվյալների լրագրություն

Քանի բռնի տեղահանված արցախցի է աշխատում ՀՀ պետական ու մասնավոր հատվածներում

15:23, 26 Հնվ, 2024

Սոցիալական մեդիայում պարբերաբար շրջանառվում են Հայաստանում աշխատանքի անցած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։  «Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է...

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից

13:21, 25 Հնվ, 2024

Տեղեկատվական դաշտում պարբերաբար շրջանառվում են Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։  2023 թվականի դեկտեմբերին սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens