ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ՀՔԾ աշխատակազմի ղեկավարի ընկերությունը՝ կրկին կառավարության հովանու ներքո 

15:22, 4 Հնս, 2020

Կառավարությունը հունիսի 4-ի նիստին հավանություն տվեց հանրային ծառայողներին բնակարանով ապահովելու նպատակով Երևան քաղաքի Ադոնցի 19/8 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին որոշմանը։

Կառավարության որոշման մեջ նշված է, որ կառուցապատող ընկերությունը «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն է, որը, սակայն, պատահական ընկերություն չէ և պատկանում է Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանին։

Ծրագրի մասին

Ըստ կառավարության կայքում տեղադրված նախագծի հիմնավորման՝ «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն դիմել է վարչապետի աշխատակազմ՝ ներկայացնելով Երևանի Ադոնցի 19/8 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատման քաղաքաշինական ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ առաջարկ:

Վարչապետի աշխատակազմ էլ, հաշվի առնելով բնակարանային շինարարության խթանման մասով պետության հանձնառությունը, հանրապետության բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելու վերաբերյալ կառավարության տեսլականն ու մի շարք այլ հանգամանքներ, ծրագիրը դիտարկել է նպատակահարմար և իրագործելի։

Այսպես, ըստ նախագծի՝ կառուցվող համալիրի թվով 619 բնակարաններից, որոշմամբ սահմանված կարգով, վաճառքի ենթակա են թվով 345 բնակարան, որոնք, ըստ հաստատված կարգի, շահառուներին են հանձնվում 2 փուլով. մինչև 2023 թ. ապրիլի 1-ը՝ 200 և մինչև 2023 թ. օգոստոսի 1-ը՝ 145 բնակարան։

Հետաքրքիր է, որ որոշման համաձայն՝ նշված 345 բնակարաններից չբաշխված բնակարանները կառուցապատող ընկերությունն իրավունք ունի ինքնուրույն, իր հայեցողությամբ, առանց պետության կամ որևէ այլ անձի նախնական համաձայնության, օտարել՝ դրանց վերաբերյալ Քաղաքաշինության կոմիտեի կողմից գրավոր տեղեկատվություն ստանալուց հետո։

Ո՞վ է կառուցապատող ընկերությունը

Ինչպես նշեցինք, «ՄԼ-Մայնինգ» ՍՊԸ-ն պատահական ընկերություն չէ։

Չնայած նրան, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ղեկավարը, Հանրային ծառայության մասին օրենքի 31-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, իրավունք չունի զբաղվել բիզնես գործունեությամբ, ընկերության 100 տոկոս բաժնեմասները պատկանում են հենց Դավիթ Սուքիասյանին։

Վերջինիս էր պատկանում նաև «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ն (բառերի մեջտեղում գծիկը բացակայում է — խմբ.), որը վերջին տարիներին մի քանի անգամ արտոնություններ է ստացել գործադիրից։ Այս ընկերությանն ու նրա ստացած արտոնություններին անդրադարձել էր ինչպես Fip.am-ը, այնպես էլ «Հետքը»։

«ՄԼ-Մայնինգը» գրանցվել է 2013-ին։ Պետեկամուտների կոմիտեում որպես գործունեության տեսակ նշված է, որ ընկերությունը զբաղվում է «այլ մասնագիտացված շինարարական գործունեությամբ»։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ Դավիթ Սուքիասյանն այս ընկերության 100 տոկոս բաժնետեր է դարձել 2020 թ. ապրիլի 28-ին։ Ընկերության 50 տոկոս բաժնետեր է եղել Գագիկ Ծառուկյանի փեսա, Կոտայքի նախկին մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Կարապետ Գուլոյանը, որն էլ իր բաժնեմասերն օտարել է Սուքիասյանին։

Նախորդ հրապարակման մեջ նշել էինք, որ Սուքիասյանը բաժնետեր է մոտ 10 ընկերությունում։ Մի շարք ընկերություններում էլ վերջինս Կարապետ Գուլոյանի հետ համատեղ բաժնետեր է։

Արդյո՞ք Սուքիասյանը հայտարարագրել է ձեռք բերված նոր ընկերությունը, այս հարցին հնարավոր չէ պատասխանել, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում նրա՝ 2019 թ. հայտարարագիրը դեռևս առկա չէ։ Ի դեպ, Սուքիասյանի հայտարարագրած ունեցվածքի մասին տեղեկությունները նույնպես կարող եք գտնել մեր նախորդ հրապարակման մեջ։

Փաստորեն՝ կարող ենք արձանագրել, որ Հատուկ քննչական ծառայության աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանը ոչ միայն շարունակում է զբաղվել բիզնես գործունեությամբ, այլ նաև կառավարության հետ համատեղ ծրագիր է իրականացնում։ 

Անի Գրիգորյան, Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի թիվը աճում է

11:47, 30 Հնվ, 2024

Հունվարի 28-ին, ՀՀ Զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ բանակը բարեփոխելը իշխանության...

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Ոստիկանությունն իր մրցույթները հարմարեցնում ցանկալի ընկերությանը

16:43, 26 Հնվ, 2024

2021 թվականի նոյեմբերի 18-ին ոստիկանությունը հայտարարել էր Երևան քաղաքում Պարեկային ծառայության մեքենաների ավտոլվացման ծառայությունների ձեռքբերման մրցույթ։ 2022 թ․ հունվարի 5-ին...

Քանի բռնի տեղահանված արցախցի է աշխատում ՀՀ պետական ու մասնավոր հատվածներում
Տվյալների լրագրություն

Քանի բռնի տեղահանված արցախցի է աշխատում ՀՀ պետական ու մասնավոր հատվածներում

15:23, 26 Հնվ, 2024

Սոցիալական մեդիայում պարբերաբար շրջանառվում են Հայաստանում աշխատանքի անցած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։  «Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել է...

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Քանի բռնի տեղահանված արցախցի է հեռացել Հայաստանից

13:21, 25 Հնվ, 2024

Տեղեկատվական դաշտում պարբերաբար շրջանառվում են Հայաստանը լքած՝ բռնի տեղահանված արցախցիների տարբեր թվեր։  2023 թվականի դեկտեմբերին սոցիալական մեդիայի մի շարք օգտատերեր...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens