ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Շուշիի մերձակայքից գտնված 2000 մարմինների մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

19:26, 26 Նյմ, 2020

ՍԽԱԼ

Ռուսական Русская весна լրատվական պորտալը նոյեմբերի 25-ին գրել էր, որ ռուս խաղաղապահները զոհված զինծառայողների մարմինների հայտնաբերման և փոխանակման աշխատանքների առաջին շաբաթում Շուշի քաղաքի մերձակայքում հայտնաբերել և երկու կողմին են փոխանցել ավելի քան 2000-ական դիակ։

Այս տեղեկությունն արագորեն տարածվեց հայկական լրատվական կայքերում՝ 168.am, panorama.am, mamul.am, lurer.com, armday.am և այլն։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել այս տեղեկության հավաստիությունը։

Քանի որ որոնողական աշխատանքներին ներգրավված է նաև Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱՀ ԱԻՊԾ), Fip.am-ը կապ հաստատեց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանի հետ։ Վերջինս հայտնեց, որ նոյեմբերի 13-ից սկսված` զոհվածների մարմինների որոնման և փոխանակման աշխատանքների ընթացքում Շուշի քաղաքի մերձակայքից հայտնաբերվել է մոտ 200 հայ զինծառայողի դի, որոնցից մոտ 20 դին հայկական կողմին է փոխանցել ադրբեջանական կողմը։ «Հստակ թիվ չեմ կարող ասել, բայց խոսքը մոտ 200 զոհված զինծառայողի մարմինների մասին է»,- հայտնեց ԱՀ ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

Վերջինիս խոսքով՝ մինչ այժմ գտնվել է մոտ 350 զոհված զինծառայողի դի, ինչի մասին նոյեմբերի 21-ին տեղեկացրել է նաև Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Ինչ վերաբերում է հնչեցված 2000 թվին, Հունան Թադևոսյանը հայտարարեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ «2000 դիակի մասին խոսակցությունները բացարձակ ապատեղեկատվություն են»,- հայտնեց Թադևոսյանը։

Վերջինիս տեղեկացմամբ` այս պահին շարունակվում են որոնողական աշխատանքները մի քանի այլ ուղղություններով։ «Այս պահին դրանք տեղափոխվել են Հադրութի շրջանի Տող գյուղ, Ասկերանի վերին ենթաշրջան՝ Ավետարանոց, Սղնախ, Մոշխմհատ։ Մատաղիսի և Թալիշի ուղղությամբ վերսկսվել են որոնողական աշխատանքները, քանի որ դրանք սկսվելուց մեկ օր անց կանգ էին առել ականի պայթյունի պատճառով։ Աշխատանքներ են տարվում նաև Քաշաթաղի շրջանում, Մարտունու շրջանի Զարդանաշեն, Շեխեր գյուղերի մերձակայքում և Կարմիր Շուկայի ներքևի հատվածներում»,- տեղեկացրեց Արցախի ԱԻՊԾ մամուլի խոսնակը։

Fip.am-ը կապ հաստատեց նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունու հետ։ Վերջինս հայտնեց, որ զոհերի մարմինների փոխանակման մասին տվյալներ տրամադրելու իրավասություն ԿՄԽԿ-ն չունի։ «Բացառության կարգով ԿՄԽԿ նախագահը ընդամենը մեկ անգամ է հայտարարել որևէ թվի մասին, երբ Մոսկվայում հայտարարեց 200 փոխանակված աճյունների մասին։ Այլ թիվ երբևէ չի հնչեցվել»,- հայտնեց Ամատունին։

Խոսքը ԿՄԽԿ-ի տնօրեն Փիթեր Մաուրերի կողմից Մոսկվայում արված հայտարարության մասին է, որով վերջինս հայտնել էր, որ նոյեմբերի 17-ի դրությամբ կողմերին է փոխանցվել 200 զոհվածի մարմին։

Այսպիսով, փաստենք, որ Русская весна պորտալում հրապարակված, այնուհետև հայկական լրատվական կայքերում տարածված տեղեկությունը, թե Շուշիի մերձակա տարածքներից հայտնաբերվել և կողմերին է փոխանցվել 2000-ական դի, չի համապատասխանում իրականությանը։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱՀ ԱԻՊԾՇուշի

Հարակից հոդվածներ

Շուշիից ԿԲ գումարները չեն անհետացել, Քյարամյանն էլ ինկասացիայի մեքենայով չի լքել քաղաքը
Առանց վճռի

Շուշիից ԿԲ գումարները չեն անհետացել, Քյարամյանն էլ ինկասացիայի մեքենայով չի լքել քաղաքը

18:44, 29 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի ավարտից հետո մամուլում ժամանակ առ ժամանակ տարբեր տեսություններ շրջանառվեցին Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի՝ Շուշիի գրավման...

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական հուշարձանները՝ ադրբեջանցի զինվորների թիրախում 

18:45, 25 Հնվ, 2021

Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած պատերազմի ժամանակ և նոյեմբերի 10-ին կնքված հրադադարից հետո հայկական մի շարք հուշարձաններ թիրախավորվել...

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց
Առանց վճռի

Շուշիի բնակչության կազմը 19-րդ դարից ի վեր. ինչու հայերի թիվը նվազեց

18:42, 21 Հնվ, 2021

Հունվարի 20-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել...

Պատերազմի հետևանքները՝ արբանյակային լուսանկարներում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Պատերազմի հետևանքները՝ արբանյակային լուսանկարներում

14:57, 26 Նյմ, 2020

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Արցախի տարբեր բնակավայրերում բազմաթիվ բնակելի և հասարակական շինություններ ավերածությունների են ենթարկվել։ Google Earth ծրագրում...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×