ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Առանց վճռի

12,024 ադրբեջանցու՝ Ստեփանակերտում բնակեցնելու մասին լուրերը պաշտոնապես չեն հաստատվում

20:32, 17 Դկտ, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Դեկտեմբերի 16-ին ադրբեջանական լրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը գրեցին, որ ըստ այդ երկրի Վիճակագրության պետական կոմիտեի՝ Ստեփանակերտ «կվերադառնա» 12,024 ադրբեջանցի:

Մասնավորապես, tia.az կայքը գրել էր, որ ըստ զեկույցի՝ Ստեփանակերտում ծնված և 1991 թվականին քաղաքը լքած ադրբեջանցիների թիվը որոշվել է գրանցման միջոցով: Տեղեկությունը արտատպել էր Вестник Кавказа կայքը:

Դեկտեմբերի 17-ին արդեն տեղեկությունը սկսեց տարածվել նաև համացանցի հայկական տիրույթում: Այսպես, ArmNews FM-ի տնօրեն Լիկա Թումանյանն իր ֆեյսբուքյան էջում տարածեց Թվիթերի ադրբեջանցի օգտատեր Թուրան Գաֆարլիի գրառումը՝ ադրբեջանցիների՝ Ստեփանակերտ վերադառնալու վերաբերյալ։ «TRT World հետազոտական կենտրոնի աշխատակից Թուրան Գաֆարլին, հղում անելով Ադրբեջանի վիճակագրական կոմիտեին, գրում է, որ արդեն պարզ է ադրբեջանցիների այն թիվը, ովքեր հետ են վերադառնալու Ստեփանակերտ: Ըստ այդմ` 12,024 ադրբեջանցիներ կվերադառնան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ` որպես փախստականներ»,- գրել է Թումանյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ստեփանակերտ ադրբեջանցի բնակիչների տեղափոխման մասին լուրերը՝ պարզելու, թե արդյո՞ք դրանք հավաստի են։

Ադրբեջանցի լրագրողները տեղեկությունը հաստատող աղբյուր չեն գտնում

Тia.az-ի և Թուրան Գաֆարլիի պնդումները, թե Ադրբեջանի վիճակագրական կոմիտեն նշել է 12,024 ադրբեջանցի փախստականի մասին, որոնք պետք է վերադառնան Ստեփանակերտ, չի հաստատվում պաշտոնական աղբյուրներով: Կոմիտեի պաշտոնական կայքում և սոցցանցերի էջերում նման տեղեկություն չկա: Այս պահի դրությամբ որևէ բարձրաստիճան պաշտոնյա այս թեմայի շուրջ հայտարարություն չի արել;

Ավելին՝ Eurasianet.org-ի և տարածաշրջանային այլ հեղինակավոր լրատվամիջոցների ադրբեջանցի թղթակից Ուլքար Նաթիքիզին Թվիթերում գրել էր, որ որևէ հավաստի աղբյուր չի հաստատում, որ Ադրբեջանի վիճակագրական կոմիտեն խոսել է 12,024 ադրբեջանցու վերաբնակեցման մասին:

I haven’t found a single reliable source about State Statistics Committee noting 12,024 Azerbaijanis will return to Khankendi. So I have no clue where it is coming from.

— Ulkar Natiqqizi (@UlkerNatiqqizi) December 17, 2020

Հայկական կողմի արձագանքը

Հայաստանում և Արցախում ևս արձագանքները հակասական են: 

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է. «Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար»: 

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, իր հերթին, «Արմենպրեսի» հետ զրույցում ապատեղեկատվություն է անվանել այդ լուրերը։ «Հայկական որոշ լրատվամիջոցներ, ցավոք, իրենց գործունեությամբ դառնում են գործիք և նպաստում են ադրբեջանական կեղծ տեղեկության տարածմանը հայկական տիրույթում»,- ասել է Մանե Գևորգյանը:

Ստեփանակերտի բնակչությունը Խորհրդային միության տարիներին

Մինչև ԽՍՀՄ փլուզումը Լեռնային Ղարաբաղում անցկացված վերջին լիարժեք մարդահամարի համաձայն (1979 թ.)՝ Ստեփանակերտի բնակչությունը կազմել է 38,948 մարդ, որից 87 տոկոսը (38.948 անձ) հայ էր, իսկ 11 տոկոսը (4303 անձ)՝ ադրբեջանցի: 

Այսպիսով, հայկական և ադրբեջանական կայքերում տարածված տեղեկությունը, թե Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն հայտարարել է Ստեփանակերտ 12,024 ադրբեջանցու «վերադարձի» մասին, չի հաստատվում որևէ պաշտոնական կամ հավաստի աղբյուրով:

Սակայն նշենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետի համաձայն՝ «ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ»:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԱդրբեջանԱրցախԼիկա ԹումանյանՄանե Գևորգյանպատերազմ Արցախումփախստականներ

Հարակից հոդվածներ

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա
Մանիպուլյատիվ

Արցախին տրվող օգնությունը՝ շարունակական շահարկման ու մանիպուլյացիայի առարկա

19:20, 16 Հնս, 2022

Հունիսի 15-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկման ամփոփիչ ելույթում անդրադարձավ Հայաստանի Հանրապետությունից Արցախին տրվող օգնությանը՝...

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի
Սխալ

Հաագայի դատարանը Հայաստանին Արցախում գտնվող հուշարձանների սեփականատեր ճանաչելու որոշում չունի

12:29, 5 Մյս, 2022

Սոցիալական ցանցերում վերջին օրերում տարածվում է տեղեկություն, թե Հաագայի արդարադատության միջազգային դատարանը որոշում է կայացրել, համաձայն որի Հայաստանը հանդիսանում է...

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»
Սխալ

Վանեցյանը հակասում է ինքն իրեն․ նա հայտարարել է՝ «կարող ենք Շուշին ու Հադրութը հետ բերել»

18:06, 26 Ապր, 2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր՝ ապրիլի 26-ին, «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հերքել է լրագրող Կառլեն Ասլանյանի պնդումը,...

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»
Առանց վճռի

Արթուր Վանեցյանի ջոկատի՝ դիրքերը լքել-չլքելու «առեղծվածը»

17:08, 19 Ապր, 2022

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը անցած կիրակի՝ ապրիլի 17-ին, հայտարարեց, որ «Ազատության» հրապարակում նստացույց է սկսում «հանուն...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens