ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Լրատվական

Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

11:49, 31 Հլս, 2017

Օրերս Էստոնիայի դատարանը ժամանակավորապես սահմանափակեց Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի իրենց դստեր նկատմամբ խնամակալության իրավունքը` ութամյա աղջկա խնամակալությունը փոխանցելով Տալլինի երեխաների պաշտպանության կենտրոնին: Դատարանի նման որոշումը հիմնավորվում է Էստոնիայի սոցիալական ծառայությունների կողմից ներկայացված տվյալներով, համաձայն որոնց՝ տանը, որտեղ ապրում է երեխան, հակասանիտարական պայմաններ են և երեխայի կյանքը վտանգի տակ է: Երեխայի ծնողները հայտարարում են, որ սոցիալական ծառայություններից մի քանի անգամ զգուշացում ստանալուց հետո պատրաստվում էին բնակության տեղափոխվել Ռուսաստան, ինչի պատճառով էլ էստոնական ծառայությունները վերցրել են իրենց երեխային: Հաշվի առնելով հանգամանքը, որ երեխայի ծնողները ՌԴ քաղաքացիներ են՝ ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղի ունեցածը ներկայացրեցին որպես «ահաբեկչություն»` ուղղված Էստոնիայում բնակվող ռուսների դեմ:

Ղազարյանի ընտանիքն ապրում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեք սենյականոց բնակարանում: Էստոնիայի սոցիալական ծառայությունները պնդում են, որ 8 տարի շարունակ միջոցներ են ձեռնարկել ընտանիքի սոցիալական պայմանները բարելավելու համար, սակայն ապարդյուն: Ընտանիքի մոսկվայաբնակ փաստաբան Վիոլետա Վոլկովան հայտարարում է, որ երեխային վերցնելու որոշման վրա անդրադարձել են Ռուսաստանի և Էստոնիայի «քաղաքական բարդ փոխհարաբերությունները»:

«Այս հարցում քաղաքական ենթատեքստ կա, այլ բացատրություն սրան չկա», — ասել է ընտանիքի փաստաբանը: Մեկ այլ մեկնաբանությունում նա տեղի ունեցածը ներկայացրել է որպես «Էստոնիայում ռուսալեզու բնակչության ճնշման և Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման ակտ»:

Չափազանցնելով ռուս փաստաբանի նման մեկնաբանությունները և ռուսական պրոպագանդային բնորոշ ոճով փոքրացնելով առկա ոչ ձեռնտու խնդիրը` ռուսական մեդիան ներկայացնում է, որ Էստոնիայի սոցիալական ծառայությունները երեխային ընտանիքից վերցրել են ընդամենը տան «հին պաստառների» պատճառով: Սակայն ընտանիքի  համացանցում հրապարակված բնակարանային լուսանկարներից պարզ է  դառնում, որ խոսքը միայն պաստառների մասին չէ: Երեխայի մոր` Աննա Միխայլովայի ֆեյսբուքի էջում հրապարակված լուսանկարում երևում է, որ ութամյա աղջիկն իսկապես քնում է գետնին տեղադրված ներքնակի վրա: Հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո, ընտանիքը հայտնվեց  նաև Էստոնիայի հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրնում:

«Պետք է ասեմ, որ երեխային չեն վերցրել հին կահույքի կամ գրքերի պատճառով, ինչպես հայտնում են բազմաթիվ լրատվամիջոցներ: Ես չեմ պաշտպանում որևէ դեպքում երեխաներին ծնողներից վերցնելը, սակայն ընտանիքն իսկապես խնդիրներ ուներ: Տանը սարսափելի կեղտոտ է, ամենուր ծխախոտի ծուխ է, աներևակայելի գարշահոտություն»,- Baltnews-ին տված հարցազրույցում ասել է «Էստոնիայի ծնողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Անաստասիա Ռայան:

«Ինչ վերաբերում է այս պատմության մեջ ռուսոֆոբիայի գործոնին, ապա իմ կարծիքով, այն այստեղ կապ չունի: Ես գիտեմ, որ նման կերպով վերցնում են նաև էստոնաիցների երեխաներին: Բավական է հիշել Հեյկի Թրեյերի աղմկահարույց կամ հասարակությանը քիչ հայտնի Սանդրա Հ.-ի գործերը», — ասել է Ռայան:

2016 թվականի հունվարից Էստոնիայի խորհրդարանի որոշմամբ ուժի մեջ մտավ Երեխաների պաշտպանության մասին օրենքը, որով հնարավորություն է տրվում տեղական ինքնակառավարման մարմիններին երեխային վտանգ սպառնալու դեպում 72 ժամով վերցնել նրան ծնողներից և 3 աշխատանքային օրերի ընացքում հայց ներկայացնել դատարան` ծնողներին երեխայի նկատմամբ խնամակալության իրավունքից զրկելու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ռուսական ԶԼՄ-ները շարունակում են միջադեպը ներկայացնել որպես էստոնացիների «այլատյացության» արդյունք և քաղաքական ենթատեքստով խնդիր և փնտրել «ռուսաֆոբներ» երկրում, որտեղ բնակչության մոտ 25%-ը ռուս է:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Baltnews ЭстонияChild ProtectionEstoniapropagandaRussian propagandaзащита детейложь в СМИправа детейпропагандароссийская пропагандаРоссияЭстонияԱնատոլի ՂազարյանԱննա Միխայլովաերեխայի իրավունքԷստոնիապրոպագանդաՌԴռդ քաղաքացիռուսական պրոպագանդառուսական քարոզչությունՏալլինքարոզչություն

Հարակից հոդվածներ

Շաբաթը Վլադիմիր Սոլովյովի հետ․ Կրեմլի պրոպագանդայի հիմնական թեզերն ու մանիպուլյացիաները
Մանիպուլյատիվ

Շաբաթը Վլադիմիր Սոլովյովի հետ․ Կրեմլի պրոպագանդայի հիմնական թեզերն ու մանիպուլյացիաները

19:02, 13 Մյս, 2022

Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի նախաձեռնած լայնամասշտաբ պատերազմը դեռ ընթացքի մեջ է: Իրավիճակն անկանոն է ինչպես ռազմական գործողությունների ակտիվ գոտիներում, այդպես էլ...

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով
Մանիպուլյատիվ

«60 րոպե» քարոզչություն՝ ռուսական պետական ալիքով

17:30, 4 Մյս, 2022

Ուկրաինայի տարածք Ռուսաստանի ներխուժումով սկսված ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու ամսից ավելի:  «Փաստերի ստուգման հարթակը» հետևում է պատերազմի ժամանակ...

Gazeta.ru-ն հայկական կողմի 5 վիրավորներին ներկայացրել է որպես զոհ
Սխալ

Gazeta.ru-ն հայկական կողմի 5 վիրավորներին ներկայացրել է որպես զոհ

18:40, 13 Հլս, 2020

Ռուսական Gazeta.ru կայքը հուլիսի 13-ին, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրվա տեղի ունեցած բախումներին, գրել է, որ հայկական կողմից հինգ անձ...

Ծառուկյանի գործն ու ռուսական մեդիայի մանիպուլյատիվ անդրադարձը
Մանիպուլյատիվ

Ծառուկյանի գործն ու ռուսական մեդիայի մանիպուլյատիվ անդրադարձը

14:52, 24 Հնս, 2020

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները բավական յուրահատուկ կերպով են լուսաբանվել ռուսական որոշ լրատվականների կողմից՝ համեմվելով նաև...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens