ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Խաչատուրովի անձեռնմխելիությունը Հայաստանում չի գործում

15:58, 30 Հլս, 2018

Ինչպես հայտնի է, 2018 թվականի հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայության միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քննեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորման հարցը և որոշեց նրան նկատմամբ խափանման միջոց ընտրել 5 միլիոն դրամ գրավը: Դրան ի պատասխան բազում հրապարակումներ եղան, որտեղ Հայաստանի իշանությունները մեղադրվում էին Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը խախտելու մեջ: Այնինչ, Յուրի Խաչատուրովը Հայաստանում դիվանագիտական անձեռնմխելիություն չունի:

Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անձեռնմխելիության հարցը կարգավորվում է Հավաքական անվտանգության մասին կազմակերպության իրավական կարգավիճակի վերաբերյալ 2002թ. հոկտեմբերի 7-ի Համաձայնագրով:

Համաձայն նշված Համաձայնագրի 11-րդ հոդվածի, Գլխավոր քարտուղարը և նրա ընտանիքի անդամները գտնվելու պետության տարածքում օժտված են անձեռնմխելիությամբ 1961թ. «Դիվանագիտական հարաբերությունների մասին» Վիեննայի կոնվենցիայով սահմանված ծավալով, եթե չեն հանդիսանում գտնվելու պետության քաղաքացի: Միաժամանակ, ըստ Համաձայնագրի 1-ին հոդվածի «գտնվելու պետություն» նշանակում է այն անդամ պետությունը, որի տարածքում գտնվում է Կազմակերպության քարտուղարությունը կամ անցկացվում է Կազմակերպության միջոցառումը:

Յուրի Խաչատուրովը, ինչպես հայտնի է, Հայաստանի քաղաքացի է և կալանավորման իր նկատմամաբ քրեական հետապնդումը սկսելու ժամանակ Հայաստան չի եկել գործուղմամբ, ՀԱՊԿ որևէ մջոցառմանը մասնակցելու համար: Ուստի, նրա վրա չի կարող տարածվել դիվանագիտական անձեռնմխելիությունը:

Հիշեցնենք, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը մի խումբ անձանց հետ (այդ թվում՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի) մեղադրվում էր Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ, որը կայանում էր Զինված ուժերի քաղաքական չեզոքության խախտման, դրանք խաղաղ ցուցարարների դեմ օգտագործելու մեջ, ինչի միջոցով խախտվել են Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով և 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված նորմերը (սահմանադրական կարգը):

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դատարաններԽաչատուրովՀատուկ քննչական ծառայությունՀՔԾՄարտի 1Միքայել ՀարությունյանՌոբերտ ՔոչարյանՔրեական օրենսգիրք

Հարակից հոդվածներ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքեր են հեռուստաընկերությունների սեփականատերերը և ինչ կապեր ունեն քաղաքական ուժերի հետ

19:05, 11 Մյս, 2022

Հեռուստաալիքների լիցենզավորման՝ 2021-ի հունվարին կայացած մրցույթի արդյունքում Հայաստանի տարածքում հեռարձակվելու իրավունք ստացան «Արմենիա Թիվի», «Երկիր մեդիա», «Շանթ», «ATV», «Կենտրոն» հեռուստաալիքները:...

Գնել Սարգսյանի «ազատ շփումը» փաստերի հետ․ 2 հաղորդում, 3 մանիպուլյացիա
Մանիպուլյատիվ

Գնել Սարգսյանի «ազատ շփումը» փաստերի հետ․ 2 հաղորդում, 3 մանիպուլյացիա

12:53, 14 Փտր, 2022

Մայրաքաղաքային սփռումով եթեր հեռարձակվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության եթերում դերասան Գնել Սարգսյանը վարում է «Ազատ շփում» անվանմամբ հաղորդում, որի ժամանակ շոշափում է...

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Դատարանը շտապում է մի դեպքում, մյուսում՝ հապաղում․ ինչու՞ է ձգձգվում ապօրինի կրպակների ապամոնտաժումը

11:02, 17 Հլս, 2021

Երևանի ավագանու հունիսի 22-ի նիստին, ի պատասխան ավագանու անդամների մտահոգությունների, որ Աջափնյակ համայնքում կանաչ տարածքներ են ոչնչացվում և համատարած ապօրինի...

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. 4 ղեկավարների դիրքորոշումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. 4 ղեկավարների դիրքորոշումները

12:30, 19 Հնս, 2021

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում են հայ- թուրքական հարաբերությունները, դրանց ձևավորման հավանականությունը և խոչընդոտները: Մասնավորապես, մեծ աղմուկ են հանել...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens