ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական օբյեկտները. մաս 1

12:25, 10 Օգս, 2020

Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։  

Հայաստանի համար այդ գործարքների շահավետությունն ու նպատակահարմարությունը մշտապես քննարկման առարկա են եղել։  

«Փաստերի ստուգման հարթակը» ընթերցողների խնդրանքով որոշել է ուսումնասիրել և ներկայացնել Հայաստանի որոշ ռազմավարական օբյեկտների վաճառքի/մասնավորեցման պատմությունները։ 

Հոդվածի առաջին մասում կանդրադառնանք «Գույք պարտքի դիմաց»  պայմանագրին, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցերի» և «Հայգազի» վաճառքի պատմություններին:

Ուշագրավ է, որ թեև «Գույք պարտքի դիմաց» պայմանագիրն անկախ Հայաստանի պատմության ամենամեծ աղմուկ հանած գործարքներից է, դրա պայմանագիրը երբևէ չի հանրայնացվել և հրապարակվում է առաջին անգամ:

«Գույք պարտքի դիմաց» պայմանագիրը

Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք 2002 թվականի նոյեմբերին  Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը: 

Մեծ քննարկումների և քննադատությունների արժանացած համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, որոնք, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, վարել էին բանակցությունները: 

Այդ պայմանագրով 1994-1998 թվականներին կուտակված մոտ 95 միլիոն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց կարևորագույն նշանակություն ունեցող 5 օբյեկտներ՝ Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը և 3 ընկերություններ՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները:  

Ըստ պայմանագրերի՝ Ռուսաստանի Դաշնությունը, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։ 

Հրազդանի ջերմակայանը գնահատվեց 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005 թվականը գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից: 2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց 3.37 միլիոն դոլար:

«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց 350 հազար դոլար: 

Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ) Ռուսաստանին որպես սեփականություն հանձնվեց՝ գնահատվելով ընդամենը 2.75 մլն դոլար: Ըստ Պետական ռեգիստրի՝ ներկայում  ինստիտուտի կառավարող կազմակերպությունը ռուսական «Սիտրոնիքս» ընկերությունն է: 

«Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար: 2008 թ. ընկերությունը հանձնվել է վերոնշյալ «Սիտրոնիքս» ընկերության կառավարմանը:

2013-ին կառավարության որոշմամբ «ՌԱՕ ՄԱՐՍ» և «ԵրՄՄԳՀԻ»   տարածքներում ստեղծվեց «Ալյանս» ազատ տնտեսական գոտին՝ «Սիտրոնիքս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ:

«Սիտրոնիքսը» ռուսական «Սիստեմա» ընկերության դուստր կազմակերպությունն է: Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանը մայր կազմակերպության գործադիր տնօրենների ցանկում է:

Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ: Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը: Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին հայկական կողմի հաշվին:

«Հայգազ»

Անկախացումից հետո Հայաստանում գազի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվում էր «Հայգազ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը, որը հետագայում վերանվանվեց «Հայգազարդ» ՊՁ-ի: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին ամիսներին՝ 1997 թ. օգոստոսին, հիմնադրվեց արդեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը: 

1998 թ. ապրիլի 30-ին կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ գազատրանսպորտային համակարգի հիմնական միջոցները «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնելու մասին։ Այս որոշման համաձայն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի 45 տոկոսն անցավ ռուսական «Գազպրոմին», 10 տոկոսը ռուսական մեկ այլ՝ «Իտերա» ընկերությանը, իսկ Հայաստանին մնաց միայն 45 տոկոս բաժնեմասը։ Գործարքի մասին ուշագրավ տեղեկություններ է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանն իր «Վերադարձ» գրքում: Ըստ դրա՝ 45% բաժնեմասը Ռուսաստանին վաճառելու դիմաց Հայաստանը պետք է ստանար գազ՝ 148 միլիոն դոլարի չափով, որը պետք է գոյանար սպառողներին մոտ 2․5 տարվա ընթացքում գազի վաճառքից: Հետագայում այդ գումարը պետք է մուտքագրվեր Հայաստանի պետական բյուջե: Սակայն իրականում այդ գումարի ճակատագիրը մինչ այսօր անհայտ է: 

2006 թվականին կառավարության որոշմամբ 248.8 մլն դոլարի դիմաց «Գազպրոմին» վաճառվեց «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ռուսական ընկերությունը պարտավորվում էր ավարտին հասցնել էներգաբլոկի շինարարությունը: Վաճառքից ստացված գումարից 188․8 մլն դոլարը փոխանցվելու էր «ՀայՌուսգազարդին»՝ որպես գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում: Փաստացի, ստացվում էր, որ հենց քաղաքացիների հաշվին սակագինը չէր բարձրացվում:

Հաջորդող 2 տարիների ընթացքում «Գազպրոմը» գնեց լրացուցիչ թողարկված  բաժնեմասեր՝ 543.8 մլն դոլար արժողությամբ, ինչի արդյունքում ռուսական կողմի մասնաբաժինն ընդհանուր կապիտալում 45-ից աճեց 78.83 տոկոսի: 2009 թվականին ընկերությունը գնեց նաև «Իտերայի» մասնաբաժինը: Այդ պահի դրությամբ՝ «ՀայՌուսգազարդը» պատկանում էր Հայաստանի կառավարությանը (20%) և «Գազպրոմին» (80%):

2013 թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրվեցին «գազային» համաձայնագրերը: Դրանց համաձայն՝ «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից», ավելին՝ «Գազպրոմ Արմենիան» (վերանվանված «ՀայՌուսգազարդը») ստացավ էլեկտրաէներգիա արտահանելու արտոնություն: 

«ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքի պայմանագիրը կնքվեց 2014 թ. հունվարի 17-ին Մոսկվայում: Որպես Հայաստանի կառավարության կողմից լիազորված անձ՝ պայմանագիրը ստորագրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հատկանշական է նաև, որ «Գազպրոմ Արմենիային» է պատկանում  հայ-իրանական գազատարը: Դեռևս 2006 թվականին «Գազպրոմին» վաճառվեց Իրան-Հայաստան գազամուղի մի հատվածը: 2015 թվականին վաճառվեց նաև գազամուղի մնացած հատվածը՝ Մեղրիից-Քաջարան ընկած 40 կմ-ը:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ընդգրկվել էր 1998-2000 թթ. պետական գույքի մասնավորեցման ծրագրում: Կառավարության որոշմամբ նախատեսվեց ՀԷՑ ՓԲԸ-ն մասնավորեցնել միջազգային մրցույթով:

ՀԷՑ-ն օտարելու մասին որոշումն ընդունելու պահին կառավարությունը գլխավորում էր վարչապետ Արմեն Դարբինյանը, իսկ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը:

Չնայած մրցույթին ոլորտում կայացած միջազգային կազմակերպությունների մասնակցությանը (EDF, Union Fenosa Acex, ABB AB, AES Corporation)՝ հաղթող ճանաչվեց օֆշորային Midland Resources Holding LTD ընկերությունը, որը գրանցված է Նորմանդյան կղզիներում (Միացյալ Թագավորություն), սակայն հիմնադիր Ալեքսանդր Շնայդերը ծնունդով ռուսաստանցի է և Կանադայի քաղաքացի:

2002 թ. օգոստոսի 26-ին Midland Resources ընկերության և Անդրանիկ Մարգարյանի ղեկավարած կառավարության միջև կնքվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության բաժնետոմսերի գնման պայմանագիրը:

Ըստ այդ պայմանագրի՝ Midland Resources-ը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը գնահատել էր 37 մլն դոլար: Բացի այդ, մասնավորեցնողը փոխհատուցելու էր նաև էլեկտրական ցանցերի՝ նախկինում կուտակած 25 մլն դոլարի չափով պարտավորությունները, այսինքն՝ պետությանը պետք է վճարեր ընդամենը 12 մլն 15 հազար դոլար։

Հետագայում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերերը մի քանի անգամ փոխվեցին:

2006 թվականին «ՀԷՑ» ՓԲԸ-ն վաճառվեց Մոսկվայում գրանցված «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի խմբին 73 միլիոն դոլարի դիմաց:

2015 թվականին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց Էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար 6.93 դրամով բարձրացնելու մասին: Ավելի վաղ՝ ՀԷՑ-ը հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել սակագինը 17 դրամով: ՀԷՑ-ի տնօրեն ռուսաստանցի Եվգենի Բիբինը, չմասնակցելով սակագնի վերաբերյալ քննարկումներին ո՛չ Ազգային ժողովում, ո՛չ ՀԾԿՀ-ում, սպառնալից նամակ էր հղել՝ ակնարկելով, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում էլեկտրաէներգիայի մատակարարման հետ կապված խնդիրներ կառաջանան, իսկ ընկերության գնման պայմանագիրը կվերանայվի: Սրան հետևել էին բազմահազարանոց ցույցեր Երևանում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման:

Սեպտեմբերին արդեն «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դիմեց կառավարությանը՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնեմասը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը փոխանցելու  թույլտվություն ստանալու համար: Կառավարությունը հաստատեց գործարքը: Պայմանագրի համաձայն՝ Կիպրոսում գրանցված, օֆշորային «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդի» հետ պարտավորությունները կիսելու էր նաև «Կասկադ-Էներգացանց» ՍՊԸ-ն՝ սեփական գրության համաձայն: «Հետքի» ուսումնասիրությունները պարզել էին, որ երկու ընկերությունների հետևում էլ կանգնած էր ռուսաստանցի գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանը: 

2015 թ. սեպտեմբերի 30-ին «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարեց ՀԵՑ-ն ամբողջությամբ գնելու մասին՝ խոստանալով մեկ տարի շարունակ սուբսիդավորել կառավարության հետ համամասնորեն, փոխհատուցել բարձրացված և մինչև 2015 թ. օգոստոսի 1-ը գործող սակագների տարբերությունը՝ բնակչության և փոքր բիզնեսի համար:

Գործարքի դիմաց «Տաշիրը» պարտավորվում էր մարել ընկերության կուտակած պարտքը, որը, ըստ Սամվել Կարապետյանի, կազմում էր 220 միլիոն դոլար:

2017 թ. ապրիլի 14-ից, պաշտոնական տվյալների համաձայն, ՀԷՑ-ի բաժնետերերն են «Տաշիր կապիտալ» ընկերությունը՝ 70% և LIORMAND HOLDING LIMITED ընկերությունը՝ 30% բաժնեմասերով:

Շարունակելի

Լուսինե Ոսկանյան

  • Total: 2
  • 0
  • 2
Թեգեր` ատոմակայանէլեկտրական ցանցերՀայգազռազմավարական օբյեկտ

Հարակից հոդվածներ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2

13:04, 14 Օգս, 2020

Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   «Փաստերի...

Ապատեղեկատվություններ ԵՄ-ի կողմից ատոմակայանի փակման պարտադրանքի մասին
Լրատվական

Ապատեղեկատվություններ ԵՄ-ի կողմից ատոմակայանի փակման պարտադրանքի մասին

16:53, 2 Ապր, 2018

Մարտի 31-ին լրագողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը խոսել են Մեծամորի ատոմակայանի...

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

12:48, 27 Նյմ, 2017

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ...

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)
Լրատվական

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

11:35, 19 Հկտ, 2017

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից...

Հարակից հոդվածներ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ե՞րբ և ո՞ւմ են վաճառվել Հայաստանի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտները. մաս 2

13:04, 14 Օգս, 2020

Անկախացումից հետո Հայաստանի ռազմավարական նշանակության մի շարք օբյեկտներ, ենթակառուցվածքներ տարբեր պատճառաբանություններով և փաստարկներով մասնավորեցվեցին և վաճառվեցին, հանձնվեցին օտարերկրյա կառավարման։   «Փաստերի...

Ապատեղեկատվություններ ԵՄ-ի կողմից ատոմակայանի փակման պարտադրանքի մասին
Լրատվական

Ապատեղեկատվություններ ԵՄ-ի կողմից ատոմակայանի փակման պարտադրանքի մասին

16:53, 2 Ապր, 2018

Մարտի 31-ին լրագողների հետ հանդիպման ժամանակ «Ժողովրդի ձայնը» հասարակական ակումբի անդամներ Արման Ղուկասյանը և Ծովինար Կոստանյանը խոսել են Մեծամորի ատոմակայանի...

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին
Լրատվական

Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

12:48, 27 Նյմ, 2017

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ...

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)
Լրատվական

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

11:35, 19 Հկտ, 2017

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens