ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի նախագահի ներկայացուցիչը հետախուզվում է Ռուսաստանում

14:35, 15 Մրտ, 2021

Արթիկի համայնքապետի տեղակալ, Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը վերջերս ուշադրության կենտրոնում հայտնվեց իր հայտարարությունից հետո:

Նա, մասնավորապես, ասել էր, որ Արցախում ականազերծում իրականացնող HALO Trust բրիտական կազմակերպությունը Թուրքիային է փոխանցել Արցախի ականապատված տարածքների քարտեզը։ 

Մամուլում նաև գրվեց, որ Բորիս Ավագյանը Ռուսաստանում հետախուզման մեջ է գտնվում։ Ավագյանը նախորդ հոկտեմբերին, հարցազրույց տալով ռուսական մի կայքի, հայտարարել էր, որ Ռուսաստանում նա այլևս չի հետախուզվում: «Ինձ ստուգել են նշանակումից առաջ: Ես միայն Հայաստանի քաղաքացիություն ունեմ: Պարբերաբար շփումներ եմ ունենում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության հետ, իսկ այնտեղ արդեն մեկ կիլոմետր հեռավորություն կպահեին, եթե ինչ-որ բան այն չլիներ: Դա անցյալի օրերի գործ է»,- ասել էր նա:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Արցախի նախագահի ներկայացուցիչ նշանակված Բորիս Ավագյանը դեռևս գտնվում է հետախուզման մեջ։

Ո՞վ է Բորիս Ավագյանը

Բորիս Ավագյանը ռուսական իրավապահ ծառայությունների ուշադրության կենտրոնում հայտնվեց 2016 թվականի հուլիսին: ՌԴ ներքին գործերի նախարարությունում քրեական գործ էր հարուցել մաքսային տուրքերից խուսափելու հոդվածով: Նախնական տվյալներով՝ Ավագյանի հանցավոր խումբը Ռուսաստան էր ներկրել հագուստ և տեխնիկա՝ էժան շինանյութի անվան տակ: Խմբի հասցրած վնասի չափը հաշվվում էր 800 մլն ռուբլուց մինչև 4 միլիարդ ռուբլի: Ավագյանը չէր ընդունել իր մեղքը և դատարանի որոշմամբ հայտնվել էր տնային կալանքի տակ: 2016-ի սեպտեմբերին, սակայն, ըստ  Коммерсантъ-ի, Ավագյանին հաջողվել էր փախչել էլեկտրոնային թևնոցի բացակայության շնորհիվ: Նրա նկատմամբ հայտարարվել էր դաշնային հետախուզում: Այնուհետև Ավագյանին նկատել էին Ավստրիայում և Ֆրանսիայում։

Արդեն փախուստից հետո Ավագյանը ամուսնացել է մոդել, «Միս Աշխարհ» կոչմանն արժանացած Յուլյա Իոնինայի հետ: Ավելի ուշ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան: Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականին Ավագյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից Հայաստանում քաղաքական կարիերա սկսելու համար:

Ներկայում Ավագյանը զբաղեցնում է Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

2020 թվականի արցախյան պատերազմի օրերին նա կարճ ժամանակով եղել է Արցախի ԱԺ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական: Պատերազմից հետո Ավագյանը նշանակվել է Արցախի նախագահի ներկայացուցիչ՝ կրկին հատուկ հանձնարարությունների գծով:

Թեև Ավագյանը հայտարարել է, որ ինքն այլևս չի հետախուզվում ՌԴ-ում, բաց աղբյուրներն այլ բան են վկայում: ՌԴ ներքին գործերի նախարարության կայքում Բորիս Ավագյանը դեռ ներկայացված է հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում:

2020-ի հունվարին Ավագյանը ասուլիս էր հրավիրել Ռուսաստանում հարուցված գործը պարզաբանելու համար: Նա պատմել էր, որ ինքը Ռուսաստանում թուրքական ընկերությանն առնչվող մաքսանենգության տարրեր պարունակող գործ է բացահայտել, ինչից հետո ռուսական դաշնային ծառայությունները հայտնել են, որ ինքը հատուկ պաշտպանության կարիք ունի: Ավագյանը որոշել է մեկնել Հայաստան, սակայն այստեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ստիպել է վերադառնալ Ռուսաստան: Դրանից հետո Ավագյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՌԴ-ում: Ավագյանի պաշտպանները հայտնել են նաև, որ ՌԴ-ից գործը չի փոխանցվել Հայաստանի իրավապահ մարմիններին, ինչն էլ, ըստ իրենց, ապացույց է, որ գործը շինծու է:

Բորիս Ավագյանը՝ Ռուսաստանի հետ միասնական պետություն ստեղծելու կողմնակից

Չնայած ՌԴ իրավապահ մարմինների հետ ունեցած խնդիրներին՝ Բորիս Ավագյանը ակտիվորեն կողմ է արտահայտվում Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմանը և Ռուսաստանին համարում է Հայաստանի միակ դաշնակիցը։

«Ես կարծում եմ, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ են զարգացվում ՆԱՏՕ-ի երկրների գործակալների միջոցով: Մասնավորապես, Թուրքիան երկար դարեր երազել է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Կովկասում: … Ռուսաստանը մեր միակ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է, իսկ ՌԴ նախագահը ամբողջ հայ ժողովրդի բարեկամը»,- հայտարարել է Ավագյանը։

Ըստ նրա՝ Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը պետք է շարժվեր Ռուսաստանի հետ ինտեգրացիայի ուղղությամբ. «Հայկական հանրապետությունը Ռուսական կայսրության և ԽՍՀՄ-ի վաստակն է: Բայց 1991-ին մենք արթնացանք, միանգամից հանրաքվե արեցինք ինքնիշխանության համար: Սակայն, ըստ էության, մեզ ոչ ոք չհարցրեց՝ մենք ուզում էինք անջատվել (Ռուսաստանից- խմբ.), թե՝ ոչ»:

Ավագյանի կարծիքով՝ պետք է միասնական պետություն ստեղծել Ռուսաստանի և Բելառուսի հետ, որը կունենա միասնական Կենտրոնական բանկ և միասնական հարկային համակարգ:

HALO Trust-ի մասին հայտարարությունը

Բորիս Ավագյանի անունը մամուլում ակտիվորեն շրջանառվեց Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող բրիտանական HALO Trust ընկերության մասին սկանդալային հայտարարությունից հետո։

Բորիս Ավագյանը մարտի 11-ին 24news.am-ին հայտնել էր, որ բրիտանական HALO Trust ընկերությունը թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը: «Վտանգավոր տարածքները ուսումնասիրելու անվան տակ այս ընկերությունն իրականացրել է հետախուզական գործողություններ Արցախի ամբողջ տարածքում»,- ասել էր Ավագյանը։

Ըստ նրա՝ քարտեզի տրամադրումը հնարավորություն է տվել 44-օրյա պատերազմի ժամանակ բարեհաջող հաղթահարել Արցախի Պաշտպանության բանակի պաշտպանական ականապատված տարածքները: Տեղեկությունը արտատպել և տարածել էին մի շարք կայքեր, այդ թվում՝ News.am-ը, Lragir.am-ը, Panorama.am-ը, Tert.am-ը և այլն:

HALO Trust-ը պաշտոնական հայտարարություն էր տարածել՝ հերքելով Ավագյանի տեղեկությունները: Ըստ կազմակերպության, Ավագյանի պնդումը «բացարձակապես սուտ է»:

Մարտի 12-ին արդեն HALO Trust-ի մասին հրապարակումն ուղարկվել է Արցախի Ազգային անվտանգության ծառայություն՝ սահմանված ընթացակարգով քննելու համար:

Fip.am-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը նշեց, որ Բորիս Ավագյանը իրավասու չէ խոսել Արցախի նախագահի անունից։ 

Ամփոփելով` կարող ենք արձանագրել, որ Հայաստանում և Արցախի Հանրապետությունում քաղաքական պաշտոններ զբաղեցնող Բորիս Ավագյանը, ըստ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կայքի, այդ երկրում գտնվում է քրեական հետախուզման մեջ։

Լուսինե Ոսկանյան

Հայկ Հովհաննիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` HALO TRUSTԱրայիկ ՀարությունյանԱրցախԲորիս Ավագյան

Հարակից հոդվածներ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԼՂ բնակապահովման աջակցության ծրագրի մեկնարկի առաջին ամսում 285 դիմում է ստացվել, որոնց մի մասը մերժվել է

15:39, 26 Հլս, 2024

Լեռնային Ղարաբաղի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված արցախցիները սկսել են դիմել՝ օգտվելու Հայաստանի կառավարության բնակապահովման ծրագրից՝...

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի ոչնչացվող մշակութային ժառանգությունը և միջազգային իրավական կարգավորումները

11:30, 24 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի
Նոթատետր

Կա վտանգ, որ Արցախը կմնա առանց հայկական հետքի

15:08, 15 Հլս, 2024

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության մի մասը ոչնչացվել է, իսկ մյուս մասը կամ ոչնչացվում է, կամ վտանգված...

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Տարբերակված մոտեցում ԱՀ օրենսդրությանը. ՀՀ կառավարությունը չի պարզաբանում

15:36, 8 Հլս, 2024

Մինչև 2023 թվականին Արցախի Հանրապետության բնակչության բռնի տեղահանումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից օգտվում էր մոտ 34․5 հազար ԱՀ քաղաքացի, իսկ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens