ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ովքե՞ր են ավելի շատ հանգստանում. ոչ աշխատանքային օրերի քանակը տարբեր երկրներում

17:50, 21 Ապր, 2021

Վերջին օրերին Հայաստանում քննարկվում է ամանորյա ոչ աշխատանքային օրերը կրճատելու՝ Էկոնոմիկայի նախարարության առաջարկած նախագիծը։

Ապրիլի 15-ի կառավարության նիստում նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ հունվարի տոնական օրերի քանակը նվազեցնելը դրական ազդեցություն կունենա երկրի ՀՆԱ-ի վրա։ «Պետք է հաշվի առնել, որ մեր ռեգիոնում, չհաշված Ռուսաստանը, մենք միակ երկիրն ենք, որ այսպիսի երկար Նոր տարի ունենք։ Եվ Վրաստանը, Ուկրաինան, Բելառուսը ընդամենը երկու օր են ամանորին հանգստանում»,- նշել էր նախարարը։

Աշխատանքի  և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, սակայն, հակադարձել էր Քերոբյանին՝ պնդելով, որ վերջինիս հայտարարությունը, թե հանգստյան օրերի քանակով Հայաստանը գերազանցում է մի շարք երկրների, չի համապատասխանում իրականությանը։ 

«Հայաստանը միջին երկրների մակարդակի է գործող կարգավորումներով»,- նշել էր Առաքելյանը՝ հավելելով, որ շատ երկրներում, նույնիսկ, ընդունված է մարդկանց լրացուցիչ ոչ աշխատանքային օրեր տալ, երբ որևէ տոնական օր համընկնում է հանգստյան օրերի հետ, իսկ Հայաստանում նման պրակտիկա չկա։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշել է ուսումնասիրել նախարարների հայտարարությունները և ոչ աշխատանքային օրերի քանակի վերաբերյալ աշխարհի տարբեր երկրների քաղաքականությունը։

Կարգավորումները Հայաստանում

Ըստ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի՝ 2021 թվականին Հայաստանում ոչ աշխատանքային է 16 տոնական օր (եղել են տարիներ, երբ մեռելոցները ևս եղել են ոչ աշխատանքային)։ Այս շարքում 6 ոչ աշխատանքային օր կապված է ամանորյա հանգստի հետ՝ դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը։ Այս օրերն է Կառավարությունը ցանկանում դարձնել աշխատանքային՝ բացառությամբ դեկտեմբերի 31-ի, հունվարի 1-ի և հունվարի 6-ի։

Ոչ աշխատանքային օրերը նվազեցնելու առաջարկով էր հանդես եկել նաև Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ առաջարկելով աշխատանքային տարին սկսել հունվարի 3-ից։ Փոփոխությունները, սակայն,  գործնական փուլ չմտան Կարապետյանի կառավարման ընթացքում։  

Համաշխարհային փորձը

Աշխատանքային և ոչ աշխատանքային օրերի քանակը յուրաքանչյուր երկրում անհատական է, սակայն յուրաքանչյուր երկիր ունի սեփական քաղաքականությունը՝ կապված ինչպես ազգային տոների քանակի, այնպես էլ աշխատանքային և հանգստի իրավունքի հետ։ 

Հարևան Վրաստանում ոչ աշխատանքային է 14 տոնական օր։ Ամանորյա տոները սահմանափակվում են հունվարի 1-ով և 2-ով։ Լատվիայում ոչ աշխատանքային է 15 օր, Էստոնիայում՝ 13: Ուկրաինայում ոչ աշխատանքային է 12 օր, իսկ տոնը հանգստյան օրերի հետ համընկնելու դեպքում հաջորդող երկուշաբթին համարվում է ոչ աշխատանքային։ Բելառուսում ոչ աշխատանքային է տոնական 9 օր։

Loading...

Loading…

Պետական տոների քանակը Գերմանիայի Դաշնությունում 9-ն է, սակայն որոշ նահանգներ ունեն դաշնային տոներ, որոնք նշվում են միայն տվյալ նահանգում։ Այստեղ տոնական օրը հանգստյան օրերի հետ համընկնելու պարագայում չի փոխարինվում։ Տոնական օրերի նույն քանակը և նույն կարգավորումներն ունի նաև Իռլանդիան։

Համաձայն Ռուսաստանի աշխատանքային օրենսգրքի՝ հանգստյան օրերի հետ համընկնող տոնական օրերի համար հավելյալ ոչ աշխատանքային օր է սահմանվում տոնին նախորդող կամ հաջորդող աշխատանքային օրը՝ ըստ կառավարության հայտարարության։ Այստեղ տոնական ոչ աշխատանքային օրերը 14-ն են։ Ռուսաստանում, ինչպես և նշել էր էկոնոմիկայի նախարարը, ամանորյա տոնական օրերը մինչև հունվարի 6-ը ոչ աշխատանքային են։

Հանգստյան օրերի հետ համընկնող տոնական օրերը մեկ այլ աշխատանքային օրով փոխարինելու պրակտիկա գործում է, օրինակ, Նոր Զելանդիայում և Ճապոնիայում։ Ճապոնիայում 2000-ականների սկզբին ներդրվել է «Ուրախ երկուշաբթիների» հայեցակարգը՝ որոշ տոներին հաջորդող երկուշաբթիները դարձնելով ոչ աշխատանքային և սահմանելով եռօրյա հանգստյան օրեր։

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ  տոնական և ոչ աշխատանքային օրեր սահմանելը որոշվում է՝ համաձայն յուրաքանչյուր երկրի մշակութային ու քաղաքական առանձնահատկություների և առկա տոների քանակի։ Նշենք, սակայն, որ ճիշտ է այն պնդումը, որ ամանորյա երկարաժամկետ արձակուրդներից հրաժարվել են աշխարհի և տարածաշրջանի բազմաթիվ երկրներ։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նիկոլ Փաշինյանի վարկանիշային էվոլյուցիան․ ինչ են ցույց տալիս հարցումները

12:34, 5 Հնս, 2025

Վերջին օրերին Հայաստանի ընդդիմադիր դաշտից հատկապես հնչում են հայտարարություններ, թե Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կորցրել են...

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով
Սխալ

Փաշինյանի սխալ հաշվարկները․ կենսաթոշակը կավելանար ոչ թե 1400, այլ 95 հազար դրամով

18:53, 4 Հնս, 2025

Հունիսի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը,...

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վանաձորի համայնքապետարանի տարօրինակ գնումները, որոնցում հաղթողը քաղաքի գլխավոր ճարտարապետին առնչվող ընկերությունն է

13:45, 4 Հնս, 2025

Վանաձորի համայնքապետարանում շատ հաճախ պետական գնումների հայտարարվող մրցույթներում հաղթում է «Շինէքսպրտ» ընկերությունը, որը փոխկապակցված է Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության...

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը
Սխալ

Ադրբեջանական կեղծ տվյալներ ԵԱՀԿ քննարկմանը․ ի՞նչ են ասում փաստերը

11:07, 3 Հնս, 2025

Վիեննայում հունիսի 2-ին ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի Մարդկային չափողականությունների կոնֆերանսի շրջանակում տեղի ունեցած՝ «Ներառումը որպես հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանման միջոց»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens