ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների գույքն ու եկամուտները

19:26, 24 Նյմ, 2021

Հանրապետական և «Հայրենիք» կուսակցություններից կազմված «Պատիվ ունեմ» դաշինքը 8-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված է 7 պատգամավորներով։

 Հանրային ծառայության մասին օրենքի համաձայն՝ բարձրաստիճան պաշտոնյաները պաշտոնեական պարտավորությունները ստանձնելուն հաջորդող 30 օրվա ընթացքում պարտավոր են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել իրենց գույքի և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ։

«Փաստերի ստուգման հարթակը», շարունակելով պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերի շարքը, այս անգամ ուսումնասիրել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ներկայացրած հայտարարագրերը։

Պատգամավոր Աննա Մկրտչյանի գույքն ու եկամուտները

Աննա Մկրտչյանը համալսարանն ավարտելուց անմիջապես հետո աշխատել է ԱԺ իրավաբանական վարչության օրենսդրական փորձաքննության բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ, եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ, իսկ վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակով ընտրվեց որպես պատգամավոր։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ Մկրտչյանն ունի 5 հողամաս, որոնցից 4-ը գտնվում են Կոտայքի մարզի Քասախ գյուղում, մեկը՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում։ Հողամասերից 2-ը Մկրտչյանը գնել է 2020-ին, 3-ը՝ 2021-ին։ Համատեղ սեփականության իրավունքով Աննա Մկրտչյանին է պատկանում նաև Քասախում գտնվող անշարժ գույքը, որը դեռևս չի ստացել պետական գրանցում։ Աննա Մկրտչյանը հայտարարագրել է նաև KIA մակնիշի մեքենա, որը նա դարձյալ գնել է 2021-ին։ Պատգամավորը հայտարարագրել է նաև 2 միլիոն դրամ, 6 հազար դոլար, 3 հազար եվրո կանխիկ գումար։ Եկամուտների վերաբերյալ տեղեկություններ չկան։

Loading...

Loading…

Պատգամավոր Արթուր Վանեցյանի գույքն ու եկամուտները

Արթուր Վանեցյանը նախկինում զբաղեցրել է ԱԱԾ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետի պաշտոնը, եղել է Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալը, իսկ ավելի ուշ զբաղեցրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։

Վանեցյանը, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է բնակարան Երևանի Արաբկիր վարչական շրջանում։ Վերջինս հայտարարագրել է նաև անշարժ գույք Երևանի Կենտրոնում, որը դեռևս չի ստացել պետական գրանցում։ Արթուր Վանեցյանն ունի նաև 2020 թվականի արտադրության Range Rover մակնիշի ավտոմեքենա։ Պատգամավորի դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 22 հազար դրամ։ Բացի այս, Արթուր Վանեցյանն հայտարարագրել է 10 միլիոն դրամ և 25 հազար դոլար կանխիկ գումար։ Նշենք, որ պատգամավորը տարեսկզբից մինչև պատգամավոր ընտրվելը ԱԱԾ-ից 2 միլիոն 221 հազար դրամի կենսաթոշակ է ստացել։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ պատգամավորը 7 հազար դոլար վարկ է վերցրել և ևս 31 հազար դոլար վարկ՝ բնակարան ձեռք բերելու համար։

Loading...

Loading…

Պատգամավոր Տարոն Մարգարյանի գույքն ու եկամուտները

Տարոն Մարգարյանն աշխատել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Նոր Նորքի տարածքային ստորաբաժանման առաջատար մասնագետ, Երևան քաղաքի Ավան համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ։

Տարոն Մարգարյանը, որպես համատեղ սեփականություն, հայտարարագրել է հասարակական նշանակության շինություն Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում։ Նա նաև հայտարարագրել է անշարժ գույք Երևանի Ավան վարչական շրջանում, սակայն գույքը դեռևս չի ստացել պետական գրանցում։ Տարոն Մարգարյանը 2007-ին գնել է նույն թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։ Նախկին քաղաքապետի դրամական միջոցները կազմել են 1 միլիոն 311 հազար ռուբլի, 34 հազար դոլար, 9900 եվրո։ Տարոն Մարգարյանը հայտարարագրել է նաև 97 միլիոն դրամ, 15 հազար դոլար, 40 հազար եվրո կանխիկ գումար։ 

Loading...

Loading…

Տարոն Մարգարյանը 50% բաժնեմաս ունի նաև ներքաղաքային բեռնափոխադրումներով զբաղվող «Զեթ ընդ Զեթ» ՍՊԸ-ում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ անդրադարձել էինք «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերին։

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Պատիվ ունեմ» դաշինքԱննա ՄկրտչյանԱրթուր ՎանեցյանհայտարարագիրՏարոն մարգարյան

Հարակից հոդվածներ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»
Մանիպուլյատիվ

Պատգամավորի աղավաղված խոսքերն ու «Գելլափի վերջին հարցումները»

19:31, 12 Փտր, 2024

Փետրվարի 9-ին hայկական մի շարք լրատվական կայքերում (news.am, politik.am, operativ.am) «Մարդիկ արդեն պատրաստ են Նիկոլի դեմ պայքարել, 67%-ը նրան դավաճան...

Ռազմական բալանսը հօգուտ Բաքվի խախտվել է 2000-ականներից․ պատգամավորի վկայակոչած «երրորդ երկրների փորձագետները» սխալվում են
Սխալ

Ռազմական բալանսը հօգուտ Բաքվի խախտվել է 2000-ականներից․ պատգամավորի վկայակոչած «երրորդ երկրների փորձագետները» սխալվում են

15:03, 16 Նյմ, 2023

Factor TV-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, հղում անելով «երրորդ երկրների փորձագետների և պաշտոնյաների», պնդել է,...

Հանձնե՞լ, թե՞ պահել Արցախը․ Չախոյանի մանիպուլյացիան՝ Վանեցյանի խոսքերի վերաբերյալ
Մանիպուլյատիվ

Հանձնե՞լ, թե՞ պահել Արցախը․ Չախոյանի մանիպուլյացիան՝ Վանեցյանի խոսքերի վերաբերյալ

15:43, 13 Հլս, 2023

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հուլիսի 13-ին ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ տարբեր ժամանակներում արված...

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խորհրդարանական հանրապետության «անթափանց» խորհրդարանը․ ինչի՞ վրա են ծախսում պատգամավորներն իրենց փողերը

17:52, 21 Հնս, 2022

Ազգային ժողովի պատգամավորները յուրաքանչյուր ամիս, աշխատավարձին զուգահեռ, 250 հազար դրամ հավելյալ գումար են ստանում, որը նախատեսված է պատգամավորական գործունեություն իրականացնելու...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens