ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck․ Զելենսկին միայն Ալիևին ու Էրդողանին չի շնորհակալ 

18:58, 6 Մյս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրացական factcheck.ge-ն ուսումնասիրել է համացանցի վրացական տիրույթում տարածված պնդումը, թե Եվրոպայում, բացի Լեհաստանից և Բուլղարիայից, ռուսական գազը գնում են ռուբլիով: Նշենք, որ «Գազպրոմը» դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա, քանի որ նրանք հրաժարվել են ռուբլիով վճարել: Ռուսաստանը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը եվրոպական այլ երկրներին, եթե նրանք չվճարեն ռուբլիով: Factcheck.ge-ի լրագրողները նշում են, որ Ռուսաստանը դեռ չի դադարեցրել գազի մատակարարումները դեպի Գերմանիա և եվրոպական այլ երկրներ, բայց դա չի նշանակում, որ նրանք վճարում են ռուբլիով։ «Սովորաբար պետությունները կանխավճար են վճարում բնական գազի ներկրման համար… «Գազպրոմը» անհատական ​​պայմանագրեր ունի բոլոր երկրների հետ, և մինչ այժմ Լեհաստանն ու Բուլղարիան ստիպված էին վճարել. նրանք հրաժարվեցին վճարել ռուբլիով, և, հետևաբար, «Գազպրոմը» դադարեցրեց մատակարարումները: Իսկ այլ երկրներից վճարումներ են սպասվում մայիսի երկրորդ կեսին»,— պարզել են վրաստանցի փաստեր ստուգողները:

Ադրբեջանական  Fakt Yoxla-ն ստուգել է «Մուսավաթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդման ժամանակ հաղորդավար Քամրան Հասանլիի պնդումը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կամ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շնորհակալություն չի հայտնել և միայն Իլհամ Ալիևին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է հիշատակել: Փետրվարի 25-ին Ուկրաինայի նախագահը Twitter-ի իր պաշտոնական էջում շնորհակալություն է հայտնել Բայդենին ցուցաբերած աջակցության համար։ Փետրվարի 26-ին Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ Թվիթերում գրելով, որ Ֆրանսիան Ուկրաինայի իսկական ընկերն է։  Fakt Yoxla-ն եզրակացրել է, որ ադրբեջանցի հաղորդավարի պնդումը սխալ է: 

Միջազգային

Բրիտանական Reuters-ը ստուգել է համացանցում տարածված տեսանյութը, որում իբր Ֆինլանդիան տանկեր է տեղափոխում Ռուսաստանի հետ սահմանի ուղղությամբ, ինչպես ասվում է սոցիալական ցանցերում: Իրականում տանկերը տեղաշարժվում էին դեպի երկրի արևմուտք, որտեղ նախատեսված էին զորավարժություններ:

OsintTv:
❗🇫🇮 Per report #Finland has begun moving military equipments presumably towards Russian border, following the pending decision to join #NATO.

Visual from social media pic.twitter.com/wK47lAsp6G

— OsintTv📺 (@OsintTv) May 4, 2022

Ամերիկյան Snopes-ը ստուգել է 2022 թվականի մայիսի սկզբին համացանցի որոշ օգտատերերի տարածած ցնցող տեղեկությունները, թե մեծ երկնաքարը կարող է հարվածել Երկիր մոլորակին առաջիկա օրերին՝ առաջացնելով անհայտ «վտանգ»: Փաստեր ստուգողները, հիմնվելով NASA-ի տվյալների վրա, պարզել են, որ 2022 թվականի մայիսին որևէ վտանգ չկա, որ Երկիր մոլորակին կարող է երկնաքար բախվել: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens