ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Մանիպուլյացիա. զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալները զոհերի տվյալների հետ չեն համընկնում

11:01, 7 Հկտ, 2022

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի զոհերի տվյալները չեն թաքցվում, դրանք հրապարակված են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում։

Ի պատասխան հարցի, թե ինչու սեպտեմբերի 13-14-ի էսկալացիայից 15 օր անց դեռևս չեն հրապարակվել զոհերի անունները, Փաշինյանը նշեց, որ հաշվի առնելով 44-օրյա պատերազմի փորձը, որոշվել է զոհերի անունները «ինստիտուցիոնալ մեխանիզմով» հրապարակել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում։

«44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ, և մենք կարծում ենք, որ այդպես պետք է լինի ինստիտուցիոնալ մոտեցումը, բայց զոհերի անունները չհրապարակելը չի նշանակում․․․ ոչ թե անունները, այլ ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա […] կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ և այդ ինստիտուցիոնալ մեխանիզմը պետք է հրապարակի այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,- հայտարարեց Փաշինյանը։

Վարչապետի այս պնդման մեջ «Փաստերի ստուգման հարթակը» գտել է մի քանի անճշտություններ։

Զոհերի թիվը հավասար չէ հատուցումների թվին 

Նախ՝ Փաշինյանի այն պնդումը, որ Հիմնադրամի կայքում հրապարակվում են դե յուրե հաստատված զոհերի տվյալները, մանիպուլյատիվ է, քանի որ Հիմնադրամի կայքում հրապարակվում են ոչ թե հաստատված զոհերի տվյալները, այլ զոհվածների ընտանիքի անդամներին տրված հատկացումները կամ այլ կերպ ասած՝ միայն զոհված լինելու փաստի հիման վրա ներկայացված փաստաթղթերի հիման վրա հատուցման վերաբերյալ կայացված որոշումները։ Այսինքն ակնհայտ է, որ կայքում ներկայացված են ոչ թե զոհերի ամբողջական տվյալները, այլ միայն նրանք, որոնց վերաբերյալ հիմնադրամն ունի հատուցման որոշում։

Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում տեղադրված ցանկի՝ 44-օրյա պատերազմի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին տրամադրած հատուցումների ընդհանուր թիվը 3636 է։ Այսինքն, այս պահին Հիմնադրամը հրապարակել է 44-օրյա պատերազմի 3636 զոհի անուն։

Ինքը՝ Փաշինյանը, այս տարվա ապրիլի 13-ին հայտարարել է այդ օրվա դրությամբ հայտնի զոհերի թիվը՝ 3825, ինչը 189-ով ավելի է Հիմնադրամում հրապարակված թվից:  Հետևաբար, հենց Փաշինյանի այդ հայտարարությամբ հաստատվում է վերջին հարցազրույցում նրա կատարած պնդման անստույգ լինելը, քանի որ Հիմնադրամ ներկայացված դիմումներից ոչ բոլորի դեպքերում դեռևս կան որոշումներ, իսկ մի շարք զոհերի դեպքում կարող են ընդհանրապես դիմումներ չլինել։

Ի դեպ, ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից ստացված պատասխանի՝ այս պահին ուսումնասիրության փուլում է 7 դեպք։ Թե այս 7 դեպքերից քանիսն են 44-օրյա պատերազմի զոհերը՝ հիմնադրամից հրաժարվեցին պատասխանել՝ խորհուրդ տալով սպասել որոշման կայացմանն ու կայքում տեղադրվելուն։

Նախաքննական գաղտնիք՝ ըստ ՔԿ-ի

Քննչական կոմիտեից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների թիվը կազմում է 3827՝ ըստ կոմիտեի տիրույթում գտնված գործերի տվյալների։ Անհետ կորած է համարվում 183 անձ։

Քննչական կոմիտեն հրաժարվել է տրամադրել զինծառայողների տվյալները՝ նշելով, որ «դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»: 

Պետական և ծառայողական գաղտնիք՝ ըստ ՊՆ-ի

Դեռևս 2021 թ. նոյեմբերին FIP.am-ը հարցումով Պաշտպանության նախարարությունից խնդրել էր տրամադրել 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների տվյալները, սակայն կրկին մերժում էր ստացել: Այն ժամանակ պաշտպանական գերատեսչությունում պատճառաբանել էին, որ տեղեկությունը պարունակում է «պետական և ծառայողական գաղտնիք»։ Մենք գրել էինք, որ սա առնվազն տարօրինակ է, քանի որ պատերազմի ընթացքում այդ անունները և տվյալները հրապարակվում էին: Բացի այդ, ի հակառակ Պաշտպանության նախարարության պնդման, թե զոհված զինծառայողների անունները հրապարակման ենթակա չեն, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պարբերաբար թարմացնում է այն զինծառայողների անունները, որոնց ընտանիքները հիմնադրամից ֆինանսական աջակցություն են ստանում։

Այսպիսով փաստենք, որ պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների տվյալները պետական գերատեսչությունները շարունակում են թաքցնել հասարակությունից՝ մի դեպքում դա պատճառաբանելով որպես պետական և ծառայողական գաղտնիք, մեկ այլ դեպքում՝ նախաքննական գաղտնիք։ Իսկ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում տեղադրված ցանկը ոչ ամբողջական է։

Իսկ վարչապետի պնդումը, թե զոհերի տվյալները թաքցված չեն և հրապարակված են Հիմնադրամի կայքում, չի համապատասխանում իրականությանը, քանի որ պատասխանատու գերատեսչությունները հրաժարվում են դրանք տրամադրել, իսկ Հիմնադրամը հրապարակում է բացառապես այն տվյալները, որոնց վերաբերյալ ունի հատուցման մասին կայացված որոշում։

Սևադա Ղազարյան

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Զինծառայողների ապահովագրության հիմնադրամզոհված զինծառայողներՆիկոլ ՓաշինյանՊաշտպանության նախարարությունքննչական կոմիտե

Հարակից հոդվածներ

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ
Տվյալների լրագրություն

Փաշինյանի կադրային քաոսը․ կառավարման 6 տարում՝ 3 ոստիկանապետ, ՊԵԿ 3 և ՔԿ 2 նախագահ

22:21, 18 Նյմ, 2024

Նոյեմբերի 18-ին պաշտոնապես հաստատվեց Հայաստանի կառավարության առանցքային մի շարք անդամների պաշտոնանկությունների մասին լուրը․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ազատման դիմում...

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

ԱՆԻՖ-ի վերաբերյալ քրեական գործը կա, բայց մեղադրյալներ չկան

14:43, 17 Սպտ, 2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 31-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել էր «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ/ANIF-Armenian National Interests Fund) լուծարմանը...

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից
Սխալ

Ադրբեջանից հնչած արձագանքները սուտ են․ Ադրբեջանի Սահմանադրության մեջ ու մյուս փաստաթղթերում կան տարածքային պահանջներ Հայաստանից

17:11, 2 Սպտ, 2024

Օգոստոսի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ Սահմանադրությունն...

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար
Չդասակարգված

Մեկ անձից գնում՝ հեծանվարշավի կազմակերպման համար

15:26, 19 Օգս, 2024

Կառավարության որոշմամբ հավելյալ 3․160 մլն դրամ է հատկացվել վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ «Tour de Sevan 2024»...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens