ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ծիծեռնակաբերդի խճուղին կշարունակի շահագործվել առանց 4-րդ գոտու․ քաղաքապետարանի խոստման հետքերով

18:25, 31 Հնվ, 2023

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

2022 թվականի մայիսի 20-ին փլուզվեց Ծիծեռնակաբերդի խճուղու մի հատվածը։ Քաղաքային իշխանությունները ձեռնամուխ եղան փլուզված հատվածի վերականգնմանը և խոստացան սեղմ ժամկետներում վերականգնել ճանապարհի երթևեկությունը։

Ըստ քաղաքապետարանի՝ փլուզմանը կարող էր նպաստած լիներ այդ հատվածով անցնող անձրևատարի տեխնիկական անսարքությունը: Սակայն նախորդ տարվա մայիսի  27-ին քաղաքապետարանը հայտարարեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները պարտավորվել է սեփական միջոցների հաշվին կատարել ճամփեզրին շինարարություն իրականացնող «Սահակյանշին» ընկերությունը։ 

Հունիսի 9-ին քաղաքապետարանը հայտարարեց, որ «ճանապարհի փլուզված հատվածի վերակառուցումը մտել է վերջնական փուլ»։

4 օր անց՝ հունիսի 13-ին, քաղաքապետարանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և արդեն հանձնված է շահագործման։

Նույն հայտարարությամբ, սակայն, քաղաքապետարանը հայտարարել էր, որ «երթևեկությունը խնդրահարույց հատվածում ժամանակավորապես կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղու հարակից տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով»:

Հաշվի առնելով այն փաստը, որ մինչև փլուզումը ճանապարհն ուներ 4 երթևեկելի գոտի, քաղաքապետարանի կողմից «ամբողջ հատվածը վերականգնված» լինելու վերաբերյալ գրառումը հարցեր էր առաջացնում։ 

Ճանապարհի իսկապես ամբողջական վերականգնման համար որևէ ժամկետ սահմանված չէր, և «Փաստերի ստուգման հարթակը» ճանապարհի վերագործարկման հաջորդ օրը հարցում արեց քաղաքապետարանին՝ ե՞րբ ամբողջովին կվերականգնվի Ծիծեռնակաբերդի խճուղու երթևեկությունը 4 գոտիներով։

Հուլիսի 11-ին, քաղաքապետարանը տեղեկացրեց, որ ճանապարհն ամբողջությամբ կվերականգնվի 2 ամսվա ընթացքում։

«Ճանապարհի երթևեկելի 4-րդ գոտին (ոչ ամբողջական ճանապարհը, այլ ներկա երեք գոտիների փոխարեն գործարկել նաև 4-րդը) նախատեսվում է գործարկել 2 ամսվա ընթացքում», — գրված էր մեզ ուղարկված պատասխանում։

Քաղաքապետարանից ստացված պատասխանից անցել է ավելի քան կես տարի, սակայն Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածի 4-րդ գոտին դեռևս չի վերաբացվել։

Լուսանկարներում և տեսանյութում երևում է, որ այս հատվածում աշխատանքներ չեն իրականացվում, կամ համենայն դեպս, դրանք տեսանելի չեն։ Ամեն դեպքում, չնայած եղանակային վատ պայմաններին՝ հարակից բազմաբնակարան շենքի շինարարությունն ընթանում էր մեծ թափով, մինչդեռ փլուզված հատվածում որևէ շինարարական տեխնիկա կամ շինարար չկար։

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հայտեց, որ իրավական խնդիրներ են առաջացել, դրա համար աշխատանքներ չեն կատարվում․ «Քանի որ տարածքը համայնքային հող է, պետք է իրավական գնահատական և իրավական հստակեցում տրվի, որպեսզի կառուցապատողն իմանա՝ ինչ հիմքով և ինչ իրավական պատասխանատվությամբ է հարցը լուծվելու։ Մինչև այդ հարցը չհստակեցվի, որևէ այլ ընթացք չի կարող ունենալ»։

Հարցին՝ թե այդ դեպում ինչո՞ւ էր ամռանը քաղաքապետարանը խոստացել 2 ամսում ավարտել ճանապարհի վերականգնումը, Գևորգյանը պատասխանեց, որ այդ պահին նման խնդիր չէր առաջացել։

Գևորգյանը դժվարացավ այս անգամ հստակ ժամկետ նշել, թե երբ ի վերջո կլուծվեն իրավական խնդիրները և կսկսվի փլուզված ճանապարհի ամբողջական վերականգնումը։

Այսպիսով փաստենք, որ դեռևս ամռանը խոստացված՝ Ծիծեռնակաբերդի խճուղու ամբողջական վերականգնումը ոչ միայն դեռ չի սկսվել, այլ նաև առաջացել են իրավական խնդիրներ, որոնց լուծման վերաբերյալ նույնիսկ չկա որոշակիություն։ Իսկ Ծիծեռնակաբերդի խճուղին դեռևս կշարունակի շահագործվել 3 գոտիով։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Երևանի քաղաքապետարանԾիծեռնակաբերդի խճուղիճանապարհաշինարարություն

Հարակից հոդվածներ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Թել-Սել» – Երևանի քաղաքապետարան համագործակցության մանրամասները

15:10, 12 Սպտ, 2024

Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգ ներդնելու ժամկետների մասին քաղաքային իշխանությունների հայտարարությունները մի քանի անգամ փոփոխվել են։  Նախ, փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը...

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

1.3 մլն դոլար՝ հիմնանորոգման համար․ երկու տարի է՝ թիվ 61 մանկապարտեզը փակ է ու դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի

12:20, 21 Օգս, 2024

Երևանի Դավթաշեն վարչական շրջանի թիվ 61 մանկապարտեզը փակ է՝ հիմնանորոգման աշխատանքների պատճառով: Արդյունքում, տարբեր տարիներից հերթագրված 248 երեխա առայժմ հնարավորություն...

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել
Սխալ

Oragir.News-ը սխալ է․ Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված գնման մրցույթն օրենքի խախտումով չի անցել

15:10, 13 Օգս, 2024

Օգոստոսի 8-ին Oragir.News-ը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի կողմից «Երեխայի իրավունքների և շահերի պաշտպանություն» ծրագրի շրջանակներում անհրաժեշտ պարագաներ գնելու համար...

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2
Տվյալների լրագրություն

Քարոզչական էջերը խախտել են «լռության օրվա» կարգը — 2

15:31, 18 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» շարունակում է անդրադառնալ Երևանի ավագանու ընտրության «լռության օրը»՝ սեպտեմբերի 16-ին, սոցիալական մեդիայում գովազդի միջոցով քարոզչություն իրականացրած էջերին։ ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens