ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Գերբնակեցման խնդիրն ու «18+ Աստվածաշունչը» Ֆլորիդայում

17:35, 12 Մյս, 2023

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան «Փաստմետրը» (factcheck.ge-ն) ստուգել է վրացի օգտատերերի տարածած գրառումները, ըստ որոնց՝ մայիսի 8-9-ը Բեռլինում թույլատրել են ցուցադրել Ռուսաստանի դրոշները և ԽՍՀՄ խորհրդանիշները: Վրաստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ թեև նախորդ տարիներին ռուսական դրոշներն արգելված չեն եղել, Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո իրավիճակը փոխվել է: Ըստ Բեռլինի ոստիկանության՝ ռուսական դրոշները կարող են ընկալվել որպես բռնության խորհրդանիշ՝ Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիվ պատերազմի պայմաններում: Այս հիմքով՝ ոստիկանությունը արգելել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի միջոցառումների ընթացքում ծածանել ռուսական դրոշները Բեռլինի փողոցներում:

Ղազախստանյան factcheck.kz-ն ստուգել է, թե արդյոք ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Ջեյն Գուդոլն ասել է, որ մարդկության խնդիրները կլուծվեն, եթե մոլորակի բնակչությունը կրճատվի 90%-ով: Գրառումներին կցվել է տեսանյութ, որում իբրև թե Գուդոլն արել է այդ հայտարարությունը: Տեսանյութը մի հատված է Գուդոլի պանելային ելույթից «Դավոս-2020» համաշխարհային տնտեսական ֆորումում։ Ելույթի ամբողջական տարբերակից կարելի է հասկանալ, որ նախ՝ նա 90%-ի մասին հայտարարություններ չի արել, և երկրորդ՝ եթե անգամ նա գերբնակեցման խնդրի մասին է խոսել, ապա այլ համատեքստում։ Գիտնականը գերբնակեցումը համարում է բնապահպանական խնդիրների պատճառներից մեկը, սակայն կոչ է անում դրա դեմ պայքարել ընտանիքի պլանավորման ծրագրերի և մատչելի կրթության միջոցով։

Ուկրաինական  VoxCheck-ը ստուգել է ռուսական տելեգրամյան ալիքների տարածած տեղեկությունները, թե Խարկովում կարմրուկի համաճարակ է սպասվում, քանի որ Ուկրաինան ֆինանսներ խնայելու նպատակով չի գնել պատվաստանյութեր: Ուկրաինացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեղեկությունը կեղծ է: 2023 թվականին կարմրուկի դեմ պատվաստված երեխաների թիվն իսկապես նվազել է. Օրինակ՝ 2023 թվականի առաջին երկու ամիսներին երեխաների 15,․6%-ը (տարեկան պլանից դուրս) պատվաստվել է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի դեմ, մինչդեռ այս ժամանակահատվածի համար անհրաժեշտ ցուցանիշը պետք է լինի առնվազն 17%-ը։ Սակայն մասնագետների կարծիքով, սրա պատճառը բնակիչների արտագաղթն է այլ երկրներ: Պատվաստումների անբավարար քանակն իսկապես կարող է հանգեցնել կարմրուկի բռնկման։ Սակայն 2023 թվականի սկզբից ամբողջ Ուկրաինայում գրանցվել է հիվանդության ընդամենը 6 դեպք, իսկ Խարկովի մարզում կարմրուկի դեպք չի գրանցվել։ Ուկրաինայում կարմրուկի վերջին բռնկումը եղել է 2017-2019 թվականներին։

Աշխարհ

Ամերիկյան Politifact-ը ստուգել է դեռևս 2016 թ.-ին ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ տարածված տեղեկությունը, թե ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պարկինսոնի հիվանդություն ունի: Տարածված տեսանյութում նման պնդում է կատարում մի ֆլորիդացի բժիշկ, որը երբևէ Քլինթոնին չի զննել որպես հիվանդ: Ոչ մի ապացույց չկա, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պարկինսոնի հիվանդություն ունի: Պարկինսոնի հիմնադրամի նյարդաբանները և Քլինթոնի բժիշկը հերքել են ֆլորիդացի բժիշկի պնդումները դեռ 2016 թվականին:

Բրիտանական  Reuters-ը ստուգել է Թվիթերում տարածված գրառումը, ըստ որի՝ Ֆլորիդայի նահանգն արգելել է Աստվածաշունչը դրանում նկարագրված բռնությունների, բռնաբարությունների և ցեղասպանությունների պատճառով: Թվիթի աղբյուրը HalfwayPost-ն է, որի նկարագրություններում նշված է՝ «Ես չեմ հրապարակում փաստեր, ես դրանք կատարելագործում եմ»: Չնայած նրան, որ լուրի հեղինակը ընդունում է, որ կատակային գրառումներ է կատարում, Աստվածաշնչի մասին գրառումը տարածվել է որպես ճշմարիտ տեղեկություն: Reuters-ը չի գտել որևէ վստահելի լրատվամիջոց, որը հայտնում է, որ Աստվածաշունչն արգելված է Ֆլորիդայում:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens