Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից հետո ԱԱԾ-ի տարածած տեսանյութի վերաբերյալ հասարակական քննարկումները չեն դադարում: Ապրիլյան պատերազմի ժամանակ զինծառայողներին ուղարկված սնունդն ու պարագաները Մանվել Գրիգորյանի առանձնատանը տեսնելուց հետո որոշեցինք վերհիշել, թե նախկինում ի՞նչ հայտարարություններ են արվել բարձրաստիճան պաշտոնյաների կողմից բանակից գողանալու վերաբերյալ: Ստորև ներկայացված տեսանյութում առանձնացված են պաշտպանության նախկին նախարարներ Սեյրան Օհանյանի, Վիգեն Սարգսյանի, ԱԺ պատգամավորներ Սեյրան Սարոյանի և Մանվել Գրիգորյանի հայտարարությունները կոռուպցիայի և բանակից կատարված գողությունների մասին:
Հայկական կողմի՝ Ադրբեջանի հետ սահմանին զորք կուտակելու մասին լուրն առաջինը ռուսաստանյան ալիքներ են տարածել
Նախորդ շաբաթ ադրբեջանական տելեգրամյան ալիքներն ակտիվորեն տարածում էին իբր դեպի հայ-ադրբեջանական սահման հայկական զորքի ու զինտեխնիկայի տեղաշարժի մասին լուրեր ու...