ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մեծամասամբ ճիշտ

Գերմանիայում կորոնավիրուսի թեստավորման համար վճարում են ապահովագրական ընկերությունները. Արամ Սարգսյանը սխալ է

14:03, 1 Ապր, 2020

ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ

Նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը մարտի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել էր, որ կորոնավիրուսի թեստ հանձնելու համար Գերմանիայում անձը պետք է վճարի 300 եվրո: 

Մասնավորապես, համեմատելով կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում և եվրոպական մի շարք երկրներում՝ Սարգսյանը նշել էր, որ Հայաստանում շատ հարցերում ավելի լավ է։ «Իմ դուստրը սովորում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի բավականին էլիտար ու ճանաչված կրթական համակարգում, որտեղ վճարները մուծված են թե՛ առողջության, թե՛ կյանքի ապահովագրության, թե՛ կրթության և կեցության համար, բայց երբ որ տվյալ բուհի ուսանողներից որևէ մեկը, համապատասխան սիմպտոմներ ունենալով դիմում է առողջապահական համակարգ թեստի համար, իրեն ասում են 300 եվրո մուծի, որ քեզ թեստավորենք»,- ասել էր Սարգսյանը։

Վերջինիս խոսքով՝ սիմպտոմներ ունեցող երիտասարդներին, որոնք 38 աստիճանից բարձր ջերմություն չունեն, հորդորում են հետևել կանոններին և ուղարկում են տուն: Թեստ հանձնում են միայն 300 եվրո վճարողները:

«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողներից մեկը խնդրել է պարզել, թե արդյո՞ք Արամ Սարգսյանի վերոնշյալ պնդումը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ:

Կորոնավիրուսի համավարակը Գերմանիայում

Գերմանիայում կորոնավիրուսի վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի հունվարի 28-ին: Ապրիլի 1-ի դրությամբ վարակակիրների թիվը 54,933 է: Երկրում կորոնավիրուսից մահացությունների թիվն այլ երկրների ցուցանիշների համեմատ բավականին ցածր է՝ 775: Համեմատության համար նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մարտի 29-ի տվյալերի համաձայն՝ Ֆրանսիայում վարակակիրների թիվը շուրջ 37,450 է, իսկ մահերի թիվը հասել է 2311-ի:

 Շատ մասնագետներ համարում են, որ Գերմանիայի այս ցուցանիշը քաղաքացիների վաղ և մեծաթիվ թեստավորման արդյունք է:

Մարտի 27-ին Գերմանիայի առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել ավելացնել թեստավորումների թիվը՝ օրական հասցնելով դրանք 200 հազարի:  Նախկինում շաբաթական 300 հազար թեստ էր կատարվում:

Ի՞նչ արժե նոր տեսակի կորոնավիրուսի ստուգման թեստը

Ըստ Գերմանիայի առողջապահության նախարարության՝  2020 թվականի փետրվարի 20-ից սկսած՝ բժշկական ապահովագրության ֆոնդերն են վճարում կորոնավիրուսի թեստավորման համար: Սակայն բուժող բժիշկն է որոշում կայացնում, թե արդյո՞ք պացիենտը պետք է թեստավորվի:

Եթե բժիշկը եզրակացնում է, որ թեստավորումն անհրաժեշտ է, ապա գումարը տրամադրում է բժշկական ապահովագրությունը: Մարդիկ, որոնք Գերմանիայի մշտական բնակիչ չեն ու չունեն գերմանական բժշկական ապահովագրություն, պետք է պարզեն, թե արդյո՞ք իրենց միջազգային ապահովագրությունը թեստի ծախսերը փակում է, թե՞ ոչ:

Հարկ է հասկանալ, սակայն, թե ինչպես է գործում բժշկական ապահովագրությունը Գերմանիայում:

Գերմանիայի բնակչության 85 տոկոսն ունի պետական բժշկական ապահովագրություն, իսկ մնացած մասը՝ մասնավոր ապահովագրություն:

Կախված լաբորատորիայից, որտեղ իրականացվում է նոր տեսակի կորոնավիրուսի թեստավորումը, գործընթացի արժեքը կարող է տարբեր լինել: Համբուրգում, օրինակ, կորոնավիրուսի մեկ թեստի համար  ապահովագրական ընկերությունը վճարում է 128․23 եվրո։ Իսկ եթե անձը նախընտրում է վճարել իր գրպանից, ապա արժեքը կազմում է 147․46 եվրո: Սակայն կարող են լինել նաև հավելյալ ծախսեր, օրինակ՝ արդյունքները փոստով ուղարկելու հետ կապված: Դյուսելդորֆում գործընթացն ավելի թանկ կարող է արժենալ: Այնտեղի լաբորատորիաներում ապահովագրական ընկերություններն անձի թեստավորման համար վճարում են 204 եվրո, իսկ նրանց համար, որոնք ապահովագրության միջոցով չեն վճարում, թեստն արժե 234 եվրո: 

Պետք է հաշվի առնել նաև, որ առանց բժշկի ցուցումի՝ թեստն անհնար է իրականացնել: Այդպիսով, ներառյալ բժշկի հետ խորհրդատվությունը, ամբողջական ծախսերը հիմնականում կազմում են 300 եվրո: 

Այսպիսով, Արամ Սարգսյանի հայտարարությունը, թե Գերմանիայում կորոնավիրուսի թեստ հանձնելու համար հարկավոր է վճարել 300 եվրո, թեև ճիշտ է, սակայն ապակողմնորոշիչ, քանի որ այդ գումարը վճարում են ոչ թե քաղաքացիները սեփական գրպանից, այլ բժշկական ապահովագրական կազմակերպություննեը։

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Գերմանիակորոնավիրուս

Հարակից հոդվածներ

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել
Լրատվական

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել

16:06, 15 Հնս, 2018

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել...

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով
Չդասակարգված

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով

17:24, 9 Մյս, 2017

Ժամանակակից ռուսական պրոպագանդան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել է միայն Խորհրդային միությունը ինչը Իոսիֆ (Ջուգաշվիլիի) Ստալինի շնորհիվ էր։ Փորձենք...

Հարակից հոդվածներ

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել
Լրատվական

Գերմանիայի դեսպանի խոսքը մամուլում սխալ է մեկնաբանվել

16:06, 15 Հնս, 2018

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հունիսի 14-ին կազմակերպած «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» խորագրով սեմինարի ժամանակ ելույթ է ունեցել...

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով
Չդասակարգված

1941-1945 թթ ԽՍՀՄ ղեկավարության ապաշնորհությունը թվերով

17:24, 9 Մյս, 2017

Ժամանակակից ռուսական պրոպագանդան պնդում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը հաղթել է միայն Խորհրդային միությունը ինչը Իոսիֆ (Ջուգաշվիլիի) Ստալինի շնորհիվ էր։ Փորձենք...

FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens