ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Փչացած հեռախոսի էֆեկտը հայկական մեդիայում․ կորոնավիրուսային 100 հազարների հետքերով

16:43, 29 Ապր, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջին օրերին սոցիալական ցանցերի հայկական տիրույթում և որոշ լրատվականներում տեղեկություն տարածվեց, թե ինֆարկտից մահացած մարդու հարազատներին առաջարկել են 100 հազար դրամի դիմաց ստորագրել փաստաթուղթ, որով կարձանագրվի, որ անձը մահացել է կորոնավիրուսից։ 

Տեղեկության աղբյուրը ֆեյսբուքյան օգտատեր Նունե Ներսիսյանն էր, որի գրառումը վերատպել էին լրատվականները, ինչի հետևանքով թեման մեծ հնչեղություն էր ստացել։

«Փաստերի ստուգման հարթակն» ընթերցողների խնդրանքով փորձեց պարզել դեպքի մանրամասները և հասկանալ՝ արդյո՞ք օգտատիրոջ գրածը համապատասխանում է իրականությանը, թե՞ ոչ։ Կապ հաստատեցինք Նունե Ներսիսյանի հետ։ 

Ո՞վ է Նունե Ներսիսյանը

Նշենք, որ Նունե Ներսիսյանը բժիշկ է, 2019-ին ստեղծել է «Պարացելսուս» հասարակական կազմակերպությունը։ Ի դեպ՝ Ներսիսյանը երկու տարի առաջ կրկին հայտնվել էր հանրության ուշադրության կենտրոնում, երբ, լինելով Մասիսի բժշկական կենտրոնի տնօրեն, հիվանդանոցի լաբորատորիայի աշխատողներին ստուգելու նպատակով լաբորատորիայում մեզի անալիզի փոխարեն թեյի գույն էր հանձնել և ստացել մեզի անալիզի պատասխան։ Այս դեպքը մեծ աղմուկ էր բարձրացրել։ Ներսիսյանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հետագայում Արարատի մարզպետի հրամանով ինքն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իսկ իր կողմից հեռացված լաբորատորիայի աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատանքին։ Ներկայում Ներսիսյանը հանդես է գալիս առողջապահության ոլորտի պատասխանատուների վարած քաղաքականության քննադատությամբ և կորոնավիրուսի՝ արհեստածին լինելու մասին կասկածելի թեզերով։

Որտեղի՞ց է Ներսիսյանը ստացել տեղեկությունը

Նունե Ներսիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ դեպքի մասին իրեն տեղեկացրել է իր ֆեյսբուքյան ընկերներից մեկը՝ Էլմիրա Այվազյանը։

Կապ հաստատեցինք Էլմիրա Այվազյանի հետ, որը հայտնեց, որ մահացածն 83 տարեկան կին է եղել, իսկ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ՝ Երևանի դիահերձարաններից մեկում։

Հարցին, թե որտեղի՞ց այս տեղեկությունը, Այվազյանը նշեց, որ դրա մասին տեղեկացել է իր ծանոթներից մեկից, իսկ մահացած կինն իրեն պատմողի մորաքրոջ հարևանն է եղել։

Խնդրեցինք տրամադրել որևէ կոնտակտային տվյալ՝ հաջորդ օղակի հետ կապ հաստատելու համար, ինչին ի պատասխան՝ Էլմիրա Այվազյանը հայտնեց, որ իր ծանոթն այս պահին գտնվում է Վրաստանում (հանդիսանում է Վրաստանի Հանրապետության քաղաքացի․- խմբ․) և հնարավոր չէ կապ հաստատել նրա հետ։

Որպես հավելում՝ Էլմիրա Այվազյանը խոստացավ, որ լրացուցիչ տեղեկության դեպքում անպայման իմաց կտա։

Այսպիսով՝ ի՞նչ ունենք

Փաստացի, բժիշկ Նունե Ներսիսյանն իր գրառման մեջ նշել էր, որ տեղեկության աղբյուրը հայտնել է իր հարազատի հետ տեղի ունեցած դեպքի մասին, մինչդեռ, ինչպես տեղեկանում ենք տվյալ աղբյուրից, մահացածն աղբյուրի ծանոթի մորաքրոջ հարևանն է եղել։ Ծանոթի հետ էլ, ըստ աղբյուրի, հնարավոր չէ կապ հաստատել։ Արդյո՞ք այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե՞ «փչացած հեռախոսի» մի պատմություն է կամ ուղղակի բամբասանք՝ հնարավոր չէ հստակ ասել։ 

Սակայն հատկանշական է, որ նմանատիպ տեղեկություններ հայտնվել էին նաև ռուսական և ղազախական մամուլում, սակայն հերքվել էին պաշտոնյաների ու իրավապահ մարմինների կողմից։ 

Ի դեպ, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» ևս հերքել է Ներսիսյանի տարածած տեղեկությունները՝ նշելով, որ տարածվող լուրերն իրականության հետ որևէ առնչություն չունեն։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դավադրության տեսությունկորոնավիրուսՆունե Ներսիսյան

Հարակից հոդվածներ

Բիլ Գեյթսը՝ կորոնավիրուսի վերաբերյալ դավադրության տեսությունների թիրախում
Մանիպուլյատիվ

Բիլ Գեյթսը՝ կորոնավիրուսի վերաբերյալ դավադրության տեսությունների թիրախում

16:35, 2 Հնս, 2020

Նոր կորոնավիրուսի բռնկումից հետո տարածվեց «Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի՝ 2015 թվականին TED հիմնադրամի կոնֆերանսում ունեցած ելույթը՝ հնարավոր նոր համաճարակի...

Միֆն ու իրականությունը 3. 5G ցանցերը «մեղավոր» չեն կորոնավիրուսի տարածման համար
Առանց վճռի

Միֆն ու իրականությունը 3. 5G ցանցերը «մեղավոր» չեն կորոնավիրուսի տարածման համար

13:53, 15 Ապր, 2020

YouTube-ում, Ֆեյսբուքում և սոցիալական այլ ցանցերում հերթական դավադրության տեսությունն է շրջանառվում կորոնավիրուսի մասին: Ըստ լայն տարածում ստացած տեսակետի՝ կորոնավիրուսի առաջացման...

Կորոնավիրուսի «ստեղծողը» չի ձերբակալվել. Armdaily.am-ը սխալ տեղեկություն է տարածում
Ֆեյք

Կորոնավիրուսի «ստեղծողը» չի ձերբակալվել. Armdaily.am-ը սխալ տեղեկություն է տարածում

14:12, 6 Ապր, 2020

Armdaily.am-ը ապրիլի 6-ին հոդված է հրապարակել «ԱՄՆ-ում ձերբակալվել Է Չինաստանի համար Covid-19-ի ստեղծողը (տեսանյութ)» վերնագրով: Կայքը, հղում անելով WCVB ալիքին, գրել է,...

Կորոնավիրուսի զրոյական պացիենտը բացահայտված չէ. հայկական կայքերն ակնհայտ սուտ տեղեկություն են շրջանառում
Սխալ

Կորոնավիրուսի զրոյական պացիենտը բացահայտված չէ. հայկական կայքերն ակնհայտ սուտ տեղեկություն են շրջանառում

15:27, 28 Մրտ, 2020

Հայկական մի շարք լրատվամիջոցներ մարտի 28-ին «սենսացիոն» հրապարակում արեցին՝ հայտնելով, թե Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի զրոյական պացիենտը։  «Այդ անձը կորոնավիրուսով...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens