ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ժամկետից շուտ քաղաքական ցուցապաստառների փակցնելն օրենքի խախտում չէ

19:40, 6 Մյս, 2021

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Վերջին օրերին ինչպես Երևանի, այնպես էլ այլ քաղաքների փողոցներում հայտնվել են քաղաքական տարբեր ուժերի գովազդային վահանակներ։ Սոցիալական ցանցերում, տեղադրելով այս վահանակների նկարները, հարց են ուղղում, թե արդյո՞ք քարոզարշավի պաշտոնական մեկնարկը չտրված՝ այս պաստառների հայտնվելն օրենքի խախտում չէ։ 

Անգամ լրագրողներն են «Իմ քայլի» պատգամավորներից պարզաբանում խնդրել այս հարցի շուրջ։ «ՔՊ-ն ունի, որը ապագայից է խոսում, «Լուսավոր Հայաստանն» ունի պաստառ, սրանք նախընտրական շրջանը չսկսած անհավասար պայմանների մասին չեն խոսու՞մ»,- հարցրել է լրագրողը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ 

Նույն հարցադրումը լրագրողներն ուղղել են նաև «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին։

Մակունցը պնդել է, որ պաստառների տեղադրումը «գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում»։

Նշենք, որ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ (դեռևս չնշանակված) ընտրությունների պաշտոնական քարոզարշավը սկսվելու է հունիսի 7-ին՝ ընտրություններից 12 օր առաջ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» պարզեց՝ արդյո՞ք պաշտոնական քարոզարշավից շուտ քաղաքական ցուցապաստառների տեղադրումը օրենքի խախտում է, թե՞ ոչ։ 

Ժամկետից շուտ քաղաքական ցուցապաստառների փակցնելն օրենքի խախտում չէ

Սահմանադրության 42 հոդվածի առաջին կետով սահմանվում է՝ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Իսկ նույն հոդվածի 3-րդ կետով նշվում է՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով։

Որևէ օրենքով, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքով, արգելված չէ նախքան նախընտրական քարոզարշավի սկիզբը գովազդային պաստառների տարածումը, որը,  ըստ էության, գաղափարներ տարածելու ազատության իրացում է։

Ընտրական օրենսգիրքը կարգավորումներ է սահմանում բացառապես նախընտրական քարոզչության ժամանակահատվածի համար՝ արգելելով քարոզարշավ իրականացնել քվեարկության և դրա նախորդ օրը։  

ԿԸՀ-ի պարզաբանումը 

Կենտրոնական ընտրական հանձնաժողի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը Fip.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այս փուլում, երբ նշանակված չեն ընտրություններ, նման պաստառների առկայությունը Ընտրական օրենսգրքի որևէ դրույթի խախտում չէ։

«Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, որի ընթացքում գործում են հանրային ռեսուրսներից օգտվելու, քարոզչություն իրականացնելու և ֆինանսական թափանցիկությունն ապահովելու կանոնները»,- ասաց նա։ 

Այսպիսով, պնդումը, թե պաշտոնական քարոզարշավից շուտ քաղաքական ցուցապաստառների տեղադրումը օրենքի խախտում է, սխալ է։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Արտահերթ ընտրություններԿԸՀՔաղաքացիական Պայմանագիր

Հարակից հոդվածներ

Մոտ 1000 նվիրատու՝ $1.255 մլն․ ՔՊ-ն մոտ 5 ամիս անց է պատասխանել FIP.am-ի՝ նվիրատուների մասին հարցմանը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Մոտ 1000 նվիրատու՝ $1.255 մլն․ ՔՊ-ն մոտ 5 ամիս անց է պատասխանել FIP.am-ի՝ նվիրատուների մասին հարցմանը

13:34, 26 Դկտ, 2023

2023 թվականի հուլիսի 31-ին Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դրամահավաք էր կազմակերպել։ Նույն թվականի օգոստոսի 14-ին «Փաստերի ստուգման...

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է
Սխալ

ԱԺ նախագահը չի որոշում, թե ով որքան խոսի. Սիմոնյանը սխալվում է

16:35, 20 Դկտ, 2022

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ԱԺ արտահերթ նստաշրջանում քննարկվում էր արտաքին հետախուզական ծառայություն ստեղծելու մասին օրենքի նախագիծը։ Զեկուցողի կողմից այն ներկայացնելուն և...

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել
Առանց վճռի

Երբեմնի ՔՊ-ական, դատավոր Ա․ Դավթյանի ընտրության քաղաքական լինելու կասկածները չեն փարատվել

17:23, 12 Հլս, 2022

2022 թվականի հունիսի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը փակ նիստում հաստատեց և Ազգային ժողովին ներկայացրեց Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման...

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին
Մանիպուլյատիվ

Արցախը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո․ ՔՊ պատգամավորի ելույթը հակասում է ՔՊ ծրագրին

14:22, 14 Ապր, 2022

Այն բանից հետո, երբ նախօրեին ԱԺ-ում ունեցած իր ծավալուն ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը մեզ կրկին ասում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens