ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Ուկրաինացի ուժայինները ռազմատեխնիկա չեն տեղադրել Դնեպրի դպրոցի հարևանությամբ

19:19, 12 Օգս, 2022

ՖԵՅՔ

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է Ֆեյսբուքում տարածված գրառումը, ըստ որի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի հանդիպումից հետո արքայազնը  անձնական պատժամիջոցներ է սահմանել Բայդենի նկատմամբ և արգելել նրա մուտքը թագավորություն:

Վրաստանցի փաստեր ստուգողները գտել են, որ իրականում տարածված տեղեկությունը հորինել է ռուսական երգիծական Panorama կայքը, և այն չի համապատասխանում իրականությանը։

Factcheck.ge-ն ընդգծել է, որ Panorama-ն ինչպես իր տարբերանշանի վրա, այնպես էլ առանձին գրության տեսքով տեղեկացնում է, որ հրապարակված նյութերը չեն համապատասխանում իրականությանը և երգիծական են:

Ղազախստանյան Factcheck.kz-ն ստուգել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հայտարարությունը, թե վերջին հինգ տարում Ղազախստանի ապրանքաշրջանառությունը տարածաշրջանի այլ երկրների հետ աճել է 42%-ով՝ հասնելով 6․3 մլրդ դոլարի։ Ղազախստանցի փաստեր ստուգողները պարզել են, որ նախագահը տեխնիկական սխալ է թույլ տվել. Ղազախստանի ազգային վիճակագրության բյուրոյի տվյալներով՝ վերջին 5 տարում Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների (Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան) ապրանքաշրջանառությունն աճել է ոչ թե 42%-ով, ինչպես ասում է Տոկաևը, այլ 73․5%-ով։ 2021 թվականին ապրանքաշրջանառությունն իսկապես հասել է 6․3 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Ռուսական Проверено-նստուգել է ՌԴ Պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ ուկրաինացի ուժայինները հրետանի և զրահատեխնիկա են տեղակայել Ուկրաինայի Դնեպր քաղաքի թիվ 23 դպրոցի մոտակայքում:  Ռուսաստանցի փաստեր ստուգողները նշել են, որ յուրաքանչյուրը կարող է բացել Yandex.Maps և Google Maps ծառայությունները և արբանյակային լուսանկարներով տեսնել, որ դպրոցից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա՝ հարևան կիսաշրջանաձև շենքի պարագծի երկայնքով, հրթիռահրետանային կայան, հրետանի, տանկի ստվեր և այլ կասկածելի առարկաներ հիշեցնող պատկերներ կան: Միակ խնդիրն այն է, որ այս շենքը «Դնեպրի ճակատամարտը» դիոռաման է, իսկ ռազմական տեխնիկան հիմնականում պատկանում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանին: Ամենայն հավանակությամբ, տեխնիկան տեղադրել են խորհրդային բանակի զինվորականները: Թանգարանային նմուշներն այդ տարածքում տեղադրվել են 1975 թվականին՝ Հայրենական պատերազմում հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ: 

Ռուսաստանցի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը

Միջազգային

Բրիտանական Reuters-ը գրել է, որ օգտատերերը տարածում են մի շարք շինծու գրառումներ Թվիթերում՝ պնդելով, որ դրանք հրապարակել է գրող Ջոան Ռոուլինգը՝ պատմելով, թե ինչպես է ինքն իրեն պատկերացնում Հարրի Փոթերի աշխարհում: 

jk rowling writing harry potter fanfic about herself pic.twitter.com/enaizSkp6C

— Pandesal Bangs (@yuckybangs) August 5, 2022

Յոթ մասից բաղկացած գրառման մեջ Ռոուլինգը իբրև թե նշել է. «Հարրի Փոթերի տիեզերքում ես՝ Ջ. Ք. Ռոուլինգս, հայտնի հեղինակ չեմ: Փոխարենը, ես Հոգսմիդում ունեմ մի փոքրիկ խմիչքների խանութ, որը կոչվում է The Fanged Geranium: Բոլորը սիրում են խանութը և ինձ: Ինձ տրանսֆոբ անվանելը Հարրի Փոթերի աշխարհում անպատկերացնելի կլիներ»:

Ռոուլինգի ներկայացուցիչ Ռեբեկա Սոլթը Reuters-ին ասել է. «Ես կարող եմ հաստատել, որ դրանք հորինված գրառումններ են, որոնք տեղադրված չեն Ջոան Ռոուլինգի իրական էջում»: Բրիտանացի փաստեր ստուգողները եզրակացրել են, որ տարածվող գրառումը կեղծ է:

Ամերիկյան Snopes-ը ստուգել է սոցցանցերում տարածվող տեղեկությունը, թե ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC) առաջարկում է «Զոմբիների պատրաստվածություն» կրթական նյութեր: Փաստեր ստուգողները նշել են, որ CDC-ն իր կայքում ուներ «Զոմբիների պատրաստություն» բաժինը, որտեղ ընթերցողը կարող էր զբաղվել արտակարգ իրավիճակների պատրաստության իրական ուսուցմամբ՝ զվարճալի և անհեթեթ թեմայի համատեքստում: Սակայն իրականում CDC-ն չի խրախուսում որևէ մեկին պատրաստվել զոմբիների ապոկալիպսիսին: Բացի այդ, կայքում հրապարակված ծրագիրը դադարեցվել է 2022 թվականի սկզբում:

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens