ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ֆեյք

#InterCheck. Ճի՞շտ է, որ Չերչիլն ամեն օր հայկական կոնյակ էր խմում

19:29, 11 Նյմ, 2022

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները:

Տարածաշրջան

Վրաստանյան Factcheck.ge-ն ստուգել է ֆեյսբուքյան օգտատեր Նինո Շարաբիձեի գրառումը, ըստ որի` Հունգարիան պահանջում է Զելենսկու ռեժիմի համար ռազմական հանցագործությունների դատարան ստեղծել։ Սակայն իրականում  գրառումն ամբողջությամբ ապատեղեկատվություն է: Հունգարիայի վարչապետը չի խնդրել ստեղծել ռազմական հանցագործությունների դատարան Ուկրաինայի իշխանության համար:

Ուկրաինական VoxCheck-ը ստուգել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի պնդումը, թե Զելենսկուն սատարում են նույն երկրները, որոնք ժամանակին աջակցում էին Հիտլերին: Ըստ ուկրաինացի փաստեր ստուգողների, այժմ Ուկրաինային աջակցում են հակահիտլերյան կոալիցիայի հիմնական մասնակիցները։ Ըստ Kiel Institute for the World Economy-ի՝ Ուկրաինային ամենից շատ աջակցող երկրներն են ԱՄՆ-ն, Կանադան և Մեծ Բրիտանիան, որոնք չեն աջակցել Ադոլֆ Հիտլերին: 

Ռուսաստանյան Проверено-ն ուսումնասիրել է ալկոհոլին նվիրված բլոգներում տարածված պատմությունը Ուինսթոն Չերչիլի՝ հայկական կոնյակի նկատմամբ սիրո մասին։ Ռուս փաստեր ստուգողները պարզել են, որ Չերչիլն իսկապես հաճախ է հայկական կոնյակ խմել, ինչի մասին վկայում են բրիտանացի քաղաքական գործչի կենսագրությունները և հուշերը: Սակայն այն, որ Չերչիլն ամեն օր էր հայկական կոնյակ խմում, հաստատված չէ: Չերչիլի ժառանգությունն ուսումնասիրող կազմակերպությունը հայտնում է, որ կոնյակների տեսակներից Չերչիլը նախընտրում էր ֆրանսիական Hine-ը, սակայն հայկական խմիչքի հանդեպ նրա սիրո մասին ոչինչ գրված չէ:

Ըստ ռուսաստանցի փաստերը ստուգողների՝ ամենայն հավանականությամբ, Չերչիլի՝ ամեն օր հայկական կոնյակ խմելու մասին միֆի սկզբնաղբյուրը 2012 թվականի մարտի 23-ի London Evening Standard-ի հրապարակումն է: Հոդվածում ասվում էր, որ Չերչիլը ԽՍՀՄ-ից տարեկան ստանում էր 400 շիշ կոնյակ։ Սակայն հրապարակումը գովազդային բնույթ էր կրում և էությունը հայկական կոնյակի գովաբանումն էր: Այսպիսով, Չերչիլի կողմից հայկական կոնյակի ամենօրյա օգտագործման պատմության համար հաստատված ապացույց չկա։

Աշխարհ

Ամերիկյան  Snopes-ն ուսումնասիրել է տեղեկությունները, թե KFC-ն ներողություն է խնդրել այն բանից հետո, երբ Գերմանիայում պանրային հավի ակցիա է իրականացրել՝ ի հիշատակ «Բյուրեղապակյա գիշերվա»: «Բյուրեղապակյա գիշեր» են կոչվում 1938-ի նոյեմբերի 8-9-ին գերմանացի նացիստների կողմից իրականացված հրեաների ջարդերը: Պատմաբաններն այդ օրը համարում են Հոլոքոսթի սկիզբը: KFC-ից գերմանացի օգտատերերին հասած նամակները վկայում են, որ իսկապես՝ նման ակցիա ընկերությունը իրականացրել է: Բարձրացած աղմուկից հետո KFC-ն պաշտոնապես ներողություն է խնդրել: Snopes-ին տված պարզաբանման մեջ ընկերությունը հայտնել է, որ «նոյեմբերի 9-ին Գերմանիայում KFC հավելվածի օգտատերերին պատահաբար տրվել է ավտոմատացված ծանուցում, որն ակնհայտորեն չպլանավորված, ոչ նրբանկատ և անընդունելի հաղորդագրություն էր պարունակում»: Ընկերությունից հայտնել են, որ իրենք օգտագործում են կիսաավտոմատացված բովանդակության ստեղծման համակարգ, որը հաղորդագրություններ է գեներացնում ազգային օրացույցների կարևոր օրերի կապակցությամբ: Միջադեպի ընթացքում ընկերության աշխատակիցները չեն վերահսկել գործընթացը, չեն վերանայել այն, ինչի արդյունքում էլ հավելվածից օգտվողները ստացել են ակցիայի մասին ծանուցումը: 

Գերմանական Correctiv կայքը ստուգել է Տելեգրամում տարածված ավստրալիական հեռուստատեսության տեսահոլովակը, որում Ավստրալիայի Վիկտորիա նահանգի առողջապահության դեպարտամենտի ղեկավարն ասել է, թե COVID-19-ի դեմ պատվաստումը հանգեցնում է ավելի ծանր գրիպի։ Գերմանացի փաստեր ստուգողները պարզել են, որ տեսանյութը կեղծվել է, ավելին՝ պնդումը նույնպես սխալ է: Հարցազրույցում նա ասել է, որ պատվաստումը պաշտպանում է կորոնավիրուսից: Սակայն մյուս կողմից, նա ընդգծել է, որ գրիպի դեմ նույնպես պետք է պատվաստվել, քանի որ դրանով վարակվելու դեպքում առողջությունը կարող է ավելի վատանալ, քան եթե նույն մարդը կորոնավիրուսով վարակվեր: 

Ամփոփեց Լուսինե Ոսկանյանը

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` InterCheck

Հարակից հոդվածներ

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը
Ֆեյք

#InterCheck․ Բայդենի խոսքի սայթաքումն ու «վճարովի» Ֆեյսբուքի միֆը

16:37, 15 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն
Ֆեյք

#InterCheck․ Ինչպես է ռուսական պրոպագանդան միավորում SOAD-ի Շավոյին և Էլվիս Փրեսլիի այրուն

18:31, 8 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) անդրադարձել...

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը
Ֆեյք

#InterCheck. Վլադիմիր Պուտինի ժամացույցն ու Ջիմի Հենդրիքսի բոնգը

17:31, 1 Սպտ, 2023

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է վերջին օրերի ընթացքում տարածաշրջանի և միջազգային փաստեր ստուգողների ուշագրավ բացահայտումները: Տարածաշրջան Վրացական Փաստմետրը (Factcheck.ge) ստուգել...

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը
Չդասակարգված

#InterCheck. Արդյո՞ք մոլորակը փրկելու համար պետք է չեղարկել գյուղատնտեսությունը

18:43, 4 Օգս, 2023

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens