ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ФАКТОМЕТР
    • НЕВЕРНО
    • ЧАСТИЧНО НЕВЕРНО
    • БЕЗ ВЕРДИКТА
    • ЧАСТИЧНО ВЕРНО
    • ВЕРНО
    • ФЕЙК
    • МАНИПУЛЯЦИЯ
  • Расследование
  • Дата-журналистика
  • Видео
  • Все
  • руру
    • Հայերեն (hy)հյ
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ФАКТОМЕТР
    • НЕВЕРНО
    • ЧАСТИЧНО НЕВЕРНО
    • БЕЗ ВЕРДИКТА
    • ЧАСТИЧНО ВЕРНО
    • ВЕРНО
    • ФЕЙК
    • МАНИПУЛЯЦИЯ
  • Расследование
  • Дата-журналистика
  • Видео
  • Все
  • руру
    • Հայերեն (hy)հյ
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Поддержать
Գլխավոր Без вердикта

Պատգամավորներ Մամիջանյանի ու Կյուրեղյանի պնդումը՝ «ինքնապաշտպանության» մասին և Նարեկ Սամսոնյանի ասածը

13:40, 13 Апр, 2023

БЕЗ ВЕРДИКТА

Ապրիլի 11-ին ԱԺ հերթական նիստին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվեց, որ եթե ինքը կոչ անի ՀՀ քաղաքացիներին ինքնապաշտպանվել, արդյո՞ք նրան այդ կոչի համար կզրկեն անձեռնմխելիությունից։ 

Խորհրդարանում քննարկվում էր պատգամավոր Մհեր Սահակյանին պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին մարմնական վնասվածք հասցնելու դեպքով պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա հանդեպ քրեական հետապնդում սկսելու հարցը: 

«Եթե ես կոչ անեմ ՀՀ քաղաքացիներին ինքնապաշտպանվել, վտանգի պարագայում ինքնապաշտպանվել, արդյո՞ք դուք հաջորդ նիստին կգաք իմ անձեռնմխելիության հետևից»,- հարցրեց նա։ 

Աննա Վարդապետյանը պատասխանեց՝ այն ինչ պատգամավորը նկարագրեց, հանցակազմ չունի, ինքնապաշտպանության կոչ է։

Հայկ Մամիջանյանն արձագանքեց, որ նախօրեին քննչական է կանչվել Նարեկ Սամսոնյանը, որը, ըստ նրա, «կոչ էր արել քաղաքացիներին ընդամենն ինքնապաշտպանվել»։ Մամիջանյանը նշեց, որ դրանից ենթադրում է, որ Քննչական կոմիտեն սկսելու է հետապնդել ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին։

«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցը ևս նույն թեմայով էր։ «Երեկ մեղադրանք է առաջադրվել Նարեկ Սամսոնյանին այն և միայն այն պատճառով, որ նա հանրայնորեն իր աջակցությունն է հայտնել Մհեր Սահակյանին իր ինքնապաշտպանության իրավունքը իրացնելու հարցում։ Մեղադրանքի հիմքում ընկած է ինքնապաշտպանության իրավունքի իրացումը որպես բռնության կոչ դիտարկելը։ Այսինքն՝ որևէ մեկը իրավունք չունի՞ աջակցել ինքնապաշտպանության իրավունքի իրացումը»,- հարցրեց նա։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ ինքնապաշտպանության կոչը հանցակազմ չէ, հանցակազմ է բռնության կոչն ու բռնությունն արդարացնելը, ինչը հստակ ամրագրված է Քրեական օրենսգրքում։

«Անձը ենթակա է պատասխանատվության, եթե իր խոսույթում արդարացնում,  բռնություն կամ բռնություն կատարելու կոչ է անում, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցներով»,- ասաց նա։ 

Նշենք, որ Քննչական կոմիտեն ապրիլի 5-ին հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ «AntFake.am» կայքում հրապարակվել է ««Զարկեց ճակտին, փռեց գետնին», ում պռոեկտն է էդգար Ղազարյանը. «իմնեմնիմի» փոդքասթ #05», վերտառությամբ տեսագրությունը, որում առկա են բռնության կոչ ու բռնության արդարացում:

Այս կապակցությամբ ստացված հաղորդման առթիվ 2023 թ․ ապրիլի 06-ին ՀՀ քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Փաստերի ստուգման հարթակը» ներկայացնում է, թե կոնկրետ ինչ կոչով է հանդես եկել Նարեկ Սամսոնյանը և ինչի համար է նրան մեղադրանք առաջադրվել։ 

Նարեկ Սամսոնյանի հայտարարությունները

««Իմնեմնիմի» փոդքասթ #05» թողարկման ժամանակ խոսելով մարտի 31-ին Ազգային ժողովում պատգամավորներ Մհեր Սահակյանի և Վլադիմիր Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից՝ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Մհեր Սահակյանի արարքի մասին ասում է.

«Հիշո՞ւմ ես մենք երկու, թե երեք հաղորդում առաջ խոսում էինք հանրային ծեծի օրինագծից, որ պետք է լինի հանրային ծեծի ինչ-որ բան, որը վերահսկելի լինի իշխանության կողմից, որ նմանատիպ վատ մարդիկ ծեծի իրենց չափաբաժինը ստանան, հանրային ցասումը մի քիչ նվազի, նոր տանեն դատեն այդ մարդուն։ Հիմա Մհերը շատ կարևոր բան է իրականացրել, ոչ միայն հետաքրքիր զուգադիպությամբ ինքը համ Դաշնակցության անդամ է և Նեմեսիսի գաղափարները կրող կուսակցությունից է, շատ լավ ու հանրային ծեծի մեր պատկերացումները մարդն իրականություն է դարձրել, ինչի համար ես շատ շնորհակալ եմ… Ուզում եմ ասել, որ ես աջակցում եմ Մհերին, ողջունում եմ նրան և բավականին բարձր եմ գնահատում Մհերի արածը, որովհետև Մհերն արել է մի բան, ինչը վաղուց պետք էր անել, և ինչն ընդհանրապես պետք է հաճախ անել…»,- ասել է Սամսոնյանը։

Ըստ Սամսոնյանի՝ Մհեր Սահակյանն ընդամենը նախականխել է իր վրա հարձակումը. «Մհերն արել է այն, ինչ ՀՀ բնակչության զգալի մեծամասնությունը, իսկ բացարձակ որակյալ մեծամասնությունը պատրաստ է անել սրանց հետ և անելու է ինչ-որ մի օր»։

Նա նաև հորդորում է մնացած պատգամավորներին հետևել Մհեր Սահակյանի օրինակին։ «Թույլ մի տվեք շները հարձակվեն ձեր վրա և կծեն, կատաղած շանը նախականխելու համար կան բազմաթիվ ոչ ֆիզիկապես սպանելու օրինակներ, մեկը՝ Մհերը ձեզ բոլորիդ ցույց է տվել»,- ասում է նա։ 

Նարեկ Սամսոնյանը նաև Վլադիմիր Վարդանյանին է «շնորհավորել». «Ինքը եղավ առաջին ծիծեռնակը, չնայած Արարատ Միրզոյանն էր առաջին ծիծեռնակը, բայց Արարատ Միրզոյանին շան ծեծ էին տվել, Վլադիմիրին մի հարվածով ընդամենը կարծում եմ բարոյական և բարձր ինքնասիրություն ունեցող մարդը պառկացրեց այն տեղում, որտեղում իմ կարծիքով իրենց տեղն է»։ 

Նա հաստատում է իր զրուցակցի տեսակետը, որ իշխանական պատգամավորը ավելի էժան քաղեց դասը. «Կարար չէ՞ Արարատ Միրզոյանի նման սատկացներ, դրա փոխարեն ի՞նչ են արել, մի հատ հարված.․.»։

Նելլի Լազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Ազգային ժողովԱրմենուհի ԿյուրեղյանՀայկ ՄամիջանյանՄհեր ՍահակյանՆարեկ Սամսոնյան

Հարակից հոդվածներ

Оккупация, капитуляция, манипуляция: ложные заявления Пашиняна в парламенте
Манипуляция

Оккупация, капитуляция, манипуляция: ложные заявления Пашиняна в парламенте

16:10, 6 Окт, 2022

5 октября в ходе сессии вопросов и ответов Национальное Собрание-Правительство премьер-министр Никол Пашинян, говоря о переговорах по нагорно-карабахскому конфликту, вновь...

Сомнения в том, что избрание судьей некогда члена ГД А.Давтяна было политическим, не развеялись
Без вердикта

Сомнения в том, что избрание судьей некогда члена ГД А.Давтяна было политическим, не развеялись

17:23, 12 Июл, 2022

20 июня 2022 года Высший судебный совет (ВСС) на закрытом заседании утвердил и представил в Национальное Собрание список кандидатов для...

Крымские чиновники в одном ряду с Аленом Симоняном: пресс-служба НС не была в курсе
Без вердикта

Крымские чиновники в одном ряду с Аленом Симоняном: пресс-служба НС не была в курсе

18:54, 6 Апр, 2022

На официальной странице Национального Собрания в Facebook был опубликован пресс-релиз о том, что «6 апреля спикер НС РА Ален Симонян...

Мамиджанян не исключение: армянские делегаты в ПАСЕ в прошлом также не голосовали единодушно
Манипуляция

Мамиджанян не исключение: армянские делегаты в ПАСЕ в прошлом также не голосовали единодушно

19:17, 31 Янв, 2022

27 января Парламентская ассамблея Совета Европы (ПАСЕ) большинством голосов приняла резолюцию «О деятельности демократических институтов в Армении», против которой проголосовал...

  • О нас
  • Методология
  • Политика жалоб и исправлений
  • Обратная связь

Партнёры

Членство

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ФАКТОМЕТР
    • НЕВЕРНО
    • ЧАСТИЧНО НЕВЕРНО
    • БЕЗ ВЕРДИКТА
    • ЧАСТИЧНО ВЕРНО
    • ВЕРНО
    • ФЕЙК
    • МАНИПУЛЯЦИЯ
  • Расследование
  • Дата-журналистика
  • Видео
  • Все
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens