ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Արթուր Վանեցյանի հրաժարականից հետո բյուջե է վերադարձվել մոտ 4 մլրդ դրամ. ԱԱԾ նախկին տնօրենը սխալ է

17:45, 11 Հնս, 2020
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել․ Վանեցյան

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հունիսի 3-ին Վանաձորում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից իր հեռացումից հետո բյուջե գումար չի վերադարձվել:

Մասնավորապես, նորաստեղծ կուսակցության վանաձորյան գրասենյակի բացման ժամանակ Վանեցյանը նշել էր. «…Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել»: 

Մինչդեռ, «Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ ԱԱԾ նախկին տնօրենի պնդումն իրականությանը չի համապատասխանում: Նշենք, որ խոսքը ԱԱԾ քննչական դեպարտամենտում կոռուպցիոն հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնված գումարների մասին է։ 

Նշենք, որ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնում էր նշանակվել 2018 թ. մայիսի 10-ին՝ հեղափոխությունից անմիջապես հետո: Մոտ մեկուկես տարի անց՝ 2019 թվականի սեպտեմբերին, նա ազատվել էր պաշտոնից։ Դրանից հետո Վանեցյանը հայտարարել էր, որ զբաղվելու է քաղաքականությամբ՝ սկսելով քննադատել գործող իշխանություններին։ Ընդդիմադիր կեցվածք ընդունած ԱԱԾ նախկին տնօրենը 2020 թ. մայիսին ընտրվել է աջ կենտրոնամետ «Հայրենիք» կուսակցության նախագահ: 

Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Ազգային անվտանգության ծառայությունը ներկայացրել է Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում և դրանից հետո պետբյուջե վերադարձված գումարների չափը։

Ներկայացվածից պարզ է դառնում, որ նրա պաշտոնավարումից հետո ևս վերականգնվել  են միլիարդավոր դրամներ:

Արթուր Վանեցյանի պաշտոնավարման ամիսների ընթացքում (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի սեպտեմբեր` 17 ամիս), բյուջե է վերականգնվել մոտ 16 մլրդ 874 մլն 166 հազար դրամ:

Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև 2020 թվականի հունիս (10 ամիս) ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3 մլրդ 943 մլն 670 հազար դրամ:

Պետբյուջե վերադարձված գումարները

Հատկանշական է, որ Արթուր Վանեցյանի մատնանշած 43 միլիարդ դրամը վերականգնվել է ոչ միայն ԱԱԾ-ի, այլ բոլոր իրավապահ մարմինների (ոստիկանություն, Պետական եկամուտների կոմիտե, Ազգային անվտանգության և Հատուկ քննչական ծառայություններ) կողմից իրականացված գործողությունների արդյունքում։ Եվ ինչպես տեսնում ենք, նրա հրաժարականից հետո միայն ԱԱԾ-ն կոռուպցիոն գործերով պետբյուջե է վերականգնել շուրջ 4 միլիարդ դրամ։   

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է
Տեսանյութեր

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է

11:56, 21 Օգս, 2026

2026-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը գրեթե հասել է ամբողջ 2025-ի ցուցանիշին։ Ինչպե՞ս է Հայաստանը հակազդում աճող կիբեռսպառնալիքներին՝ տեսանյութում։...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens