Յուրաքանչյուր ոք կարող է դիմել «Փաստերի ստուգման հարթակ», եթե գտնում է, որ մեր կողմից ստուգված տեղեկատվությունը սխալ է, և առաջարկել համապատասխան հակափաստարկներ: Մեզ հետ կարելի է կապ հաստատել՝ գրելով [email protected] էլ. հասցեին, կամ էլ մեր ֆեյսբուքյան էջի միջոցով, ինչպես նաև բողոքի հայտ լրացնելով։
«Փաստերի ստուգման հարթակի» ընթերցողների անկեղծության և վստահության հիմքում ընկած է Էթիկական լրագրությունը։ Մենք ձգտում ենք մշտապես հավատարիմ մնալ հուսալի և որակյալ լրագրությանը: Մեր թիմը փորձում է ընթերցողներին տրամադրել միայն փաստերով ստուգված տեղեկատվություն, սակայն, այնուամենայնիվ, անհնար է խուսափել սխալներից։
Հոդվածում իսկապես սխալ հայտարարություն կամ տվյալ հայտնաբերելու դեպքում մեր թիմը հնարավորինս արագ արձագանքում է՝ կանխելով ոչ ճշգրիտ հոդվածի տարածումը: Նման դեպքում նույն հոդվածում մենք տեքստի տեսանելի մասում վերնագիր ենք ավելացնում՝ «Ուղղում», «Թարմացված», «Լրացում» բառերի տեսքով՝ դրանով իսկ ընթերցողին տեղեկացնելով ոչ ճշգրիտ տեղեկատվության մասին:
Հոդվածի վերնագիրը ևս թարմացվում է՝ նշելով հոդվածում փոփոխություն կատարելու մասին: Եթե հոդվածը տարածվել է FIP-ի սոցիալական մեդիահարթակներում (Facebook, Twitter, Telegram, Instagram), ապա այն մեկ անգամ ևս տարածվում է՝ վերնագրում տեղեկացնելով առկա սխալը շտկելու մասին:
Հաճախ միայն տեքստում ծանուցում կատարելը բավարար չէ, և եթե սխալի ուղղումը բերում է նոր եզրակացության, մենք պահպանում ենք սխալ հոդվածը համապատասխան մեկնաբանությամբ, այնուհետև գրում ենք առանձին հոդված՝ ներկայացնելով թեմայի վերաբերյալ փաստերը: Փաստերի ստուգման հարթակի համար շատ կարևոր է, որ ընթերցողը ստանա միայն ստուգված տեղեկատվություն՝ զերծ շահարկումներից: