ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Ընտրություններ

Վարչական ռեսուրսի չարաշահում` Սասուն Միքայելյանի որդու համար (ձայնագրություն)

21:29, 18 Հկտ, 2018

Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը մոտենում է ավարտին։ Հավանական հաղթող թեկնածուն է Սևակ Միքայելյանը՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամ է Սևակ Միքայելյանը, հայտարարել է, որ թեկնածուներից որևէ մեկին չի սատարում։ Այնուհանդերձ, Հրազդանում միակ ՔՊ գրասենյակը, որը գտնվում է Կենտրոն թաղամասում, ծառայում է որպես Միքայելյանի նախընտրական գրասենյակ։

Բացի այդ, Միքայելյանի քարոզարշավն ընթացել է մի շարք խախտումներով։ Այսպես՝ Մեղրաձոր-Արտավազ-Հանքավան հասարակական երթուղու պատուհաններին փակցված է Սևակ Միքայելյանի նախընտրական պաստառը։ Ընտրական օրենսգրքի համաձայն, հասարակական տրանսպորտում արգելված է փակցնել նախընտրական պաստառներ: Հայտնի դարձավ նաև, որ Հրազդանի Ջրառատ թաղամասում Սևակ Միքայելյանի նախընտրական շտաբը գտնվում է թիվ 6 համայնքային գրադարանում, որի ճակատամասին փակցված է նաև քարոզչական պաստառ։

«Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկություն է ստացել, որ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, որոնք աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։

Տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարեցինք Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին և ներկայացանք իբրև Սասուն Միքայելյանի օգնական։ Բակլաչյանին հարցրեցինք, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին, ժամը 15։00-ին մեկնարկող հանրահավաքին։ Տնօրենը պատասխանեց, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում՝ դպրոցի անձնակազմին, նաև առաջարկեց ներգրավել դպրոցականներին՝ 9-րդ դասարանցիներին։

Տիգրան Բակլաչյանը՝ Սևակ Միքայելյանի հանրահավաքին

Հավելենք, որ Քրեական օրենսգրքի 149․1 հոդվածի համաձայն, նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով, կամ պաշտոնեական դիրքն օգտագործելով, պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` մեկից երեք տարի ժամկետով:

Կից ներկայացնում ենք Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունը։

https://fip.am/wp-content/uploads/2018/10/Call@094-910520094910520_20181018154212.mp3

Ռաֆայել Աֆրիկյան

  • Total: 2.8K
  • 2.8K
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում
Տեսանյութեր

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում

16:45, 10 Օգս, 2026

Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների»...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens