ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Սասուն Միքայելյանը կրկնում է նախկին իշխանությունների քայլը

Ի հեճուկս ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը հերքելուն, Սասուն Միքայելյանը դարձել է այդ կառույցի ղեկավար։ Այս արարքը հիշեցնում է մեկ այլ քաջ հայտնի պատմություն՝ կապված Սերժ Սարգսյանի հետ։

12:47, 8 Ապր, 2019

Օրերս Երկրապահ կամավորական միության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանը։

Թեև մամուլում վաղուց էին շրջանառվում նրա՝ ԵԿՄ նախագահ դառնալու մասին լուրերը, սակայն Սասուն Միքայելյանը համառորեն հերքում էր դրանք։

Դեռևս նախորդ տարի՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում Սասուն Միքայելյանն ասել է, որ իրեն խնդրեն էլ, աղաչեն էլ ԵԿՄ նախագահ չի դառնա․ «Շրջանառության մեջ են դրել, որ Միքայելյան Սասունը դառնալու ա ԵԿՄ նախագահ, նման բան Միքայելյան Սասունի մտքով ոչ անցել ա, ոչ էլ կանցնի․․․ ես, իմ գործունեությունը, չպիտի Երկրապահի նախագահ լինեմ, որ անեմ»,- մասնավորապես, ասել էր ԱԺ պատգամավորը:

Սակայն, ինչպես ցույց տվեց գործողությունների ընթացքը, Սասուն Միքայելյանը, այնուամենայնիվ, դարձավ ԵԿՄ նախագահ՝ միաձայն ընտրվելով այդ պաշտոնում։ Ավելին, Միքայելյանը նշել է, որ վայր կդնի ՔՊ վարչության նախագահի լիազորությունները։

Ուշագրավ է, սակայն, որ ՀՀ պաշտոնյաների՝ իրենց հետագա պաշտոնավարումների վերաբերյալ հակասական հայտարարություններն ավանդական դառնալու միտում ունեն։

Բոլորը, թերևս, հիշում են, որ 2014 թվականին սահմանադրական բարեփոխումների քննարկումների ժամանակ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու ՀՀ նախագահի պաշտոնի համար, իսկ եթե անցում կատարվի պառլամենտական կառավարման մոդելին, ապա նա չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին․ «․․․Վստահ եմ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սարգսյանը։

Թե ի՞նչ իրադարձություններ հետևեցին Սերժ Սարգսյանի այս հայտարարություններին՝ քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն հարկ է արձանագրել, որ իրենց հետագա գործունեության վերաբերյալ պաշտոնատար անձանց հայտարարությունները միշտ չէ, որ պետք է «հալած յուղի պես» ընդունել:

Կարինե Կիրակոսյան

  • Total: 178
  • 178
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է
Տեսանյութեր

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է

11:56, 21 Օգս, 2026

2026-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը գրեթե հասել է ամբողջ 2025-ի ցուցանիշին։ Ինչպե՞ս է Հայաստանը հակազդում աճող կիբեռսպառնալիքներին՝ տեսանյութում։...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens