ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Պաշտոնական

Արթուր Վանեցյանի կենսագրության թնջուկը. ուսումն ի հաշիվ բանակի կամ հակառակը

14:13, 3 Հլս, 2019

Ուսման և բանակային ծառայության տարիների համընկնումով պայմանավորված՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնական կենսագրությունը մի շարք հարցեր է առաջացնում։

ԱԱԾ կայքում հրապարակված կենսագրությունում նշված է, որ Արթուր Վանեցյանը 1995-1999 թթ․ սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում (ներկայում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան-խմբ.), իսկ 1997-1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

Ստացվում է, որ ԱԱԾ տնօրենը չորս տարում ավարտել է բուհը և, միաժամանակ, այդ ընթացքում պարտադիր զինվորական ծառայություն անցնել, ինչը, սակայն, հնարավոր չէ։   

Fip.am-ը որոշեց պարզել, թե ինչպես է ԱԱԾ տնօրենին հաջողվել միաժամանակ և՛ ծառայել, և՛ ուսում ստանալ։ 

Հարցումներ ուղարկեցինք Հայաստանի պետական ագրարային համալսարան, պաշտպանության նախարարություն և ԱԱԾ՝ խնդրելով պարզաբանել, թե արդյո՞ք հնարավոր է ուսման համատեղումը զինվորական ծառայության հետ։

ԱԱԾ պատասխանը

Ի պատասխան հարցմանը, ԱԱԾ-ից հաստատեցին, որ Վանեցյանի կենսագրությունում նշված տվյալներում վրիպակ չկա, և ԱԱԾ տնօրենին հաջողվել է առանց ուսումը ընդհատելու ծառայել զինված ուժերում։ Սակայն թե ինչպե՞ս է հաջողվել՝ ԱԱԾ-ից խորհուրդ տվեցին դիմել «համապատասխան հաստատություններ» (հավանաբար՝ Ագրարային համալսարան և ՊՆ — խմբ․)։ 

ՊՆ-ի պատասխանը

Պաշտպանության նախարարությունից մեզ տեղեկացրեցին, որ Վանեցյանն իսկապես պարտադիր զինվորական ծառայություն է անցել 1997-1999 թթ։ Սակայն նախարարությունը զինվորական ծառայության և համալսարանական ուսման համատեղելիության վերաբերյալ հաշվառում վարելու գործառույթ չունի։

Ագրարային համալսարանի պատասխանը

Ագրարային համալսարանի պատասխանում հետաքրքիր մանրամասներ պարզվեցին ԱԱԾ տնօրենի ուսման վերաբերյալ։ Այսպես, «Արթուր Վանեցյանը 1995 թ․ ընդունվել է գյուղինստիտուտի հեռակա ուսուցման դեպարտամենտ՝ «Անասնաբուծություն» մասնագիտությամբ, և 1999-ին ավարտել է նույն մասնագիտությամբ»։ 

Ագրարային համալսարանից տեղեկացրեցին, որ ԱԱԾ տնօրենի՝ զինծառայության վերաբերյալ տվյալներ համալսարանում առկա չեն, և «հնարավոր է, որ Վանեցյանի կողմից ներկայացված լինի այնպիսի փաստաթուղթ, որով թույլ է տրվել մասնակցելու հեռակա ուսուցման ուսումնական գործընթացին, որի տևողությունը յուրաքանչյուր կիսամյակի համար եղել է երեք շաբաթ»։ Համալսարանից նաև տեղեկացրեցին, որ նման փաստաթղթերը, առկայության դեպքում, պահպանվում են մինչև հինգ տարի և այնուհետև ոչնչացվում են։

Իսկ թե ինչպե՞ս է Վանեցյանը կարողացել չորս տարում ավարտել հեռակա ուսուցումը, Ագրարային համալսարանից հայտնեցին, որ 1998 թ․ հունիսին ռեկտորի կողմից հաստատված ուսումնական պլանով՝ «Անասնաբուծություն» մասնագիտության գծով հեռակա ուսուցումը սահմանվել է չորս տարի՝ շրջանավարտներին տալով  բակալավր-անասնաբույծի որակավորում։

Ստացվում է, որ Վանեցյանը ծառայության երկու տարվա ընթացքում 12 շաբաթ կամ 60 օր մասնակցել է ուսումնառության պրոցեսին։ Փորձենք հասկանալ՝ արդյո՞ք օրենքը նման հնարավորություն տալիս է։  

Ի՞նչ է պահանջում օրենքը

Եվ այսպես՝ ըստ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի 32-րդ հոդվածի (Զինծառայողներին արձակուրդ տալը)՝ 

  • Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին, զինվորական ծառայության ընթացքում, որպես խրախուսանք, կարող է տրվել արձակուրդ, զինվորներին` 15 օր, սերժանտներին և ավագներին` 20 օր տևողությամբ:
  • Հրամանատարի որոշմամբ շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ` ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին` ևս 5 օր` ամիսը մեկ անգամ:
  • Ընտանեկան հանգամանքների բերումով, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ:

Սա նշանակում է, որ Վանեցյանը, եթե անգամ օգտվեր օրենքով զինծառայողներին տրվող բոլոր արձակուրդներից, չէր  կարող 60 օր մասնակցել հեռակա ուսուցմամբ դասապրոցեսին, հետևաբար՝ նա կա՛մ չի մասնակցել, կա՛մ ուսումնառության գործընթացը եղել է ի հաշիվ զինվորական ծառայության։

Արթուր Վանեցյանը չի պարզաբանում

Fip.am-ը ԱԱԾ տնօրենի հետ զրույցում խնդրեց պարզաբանել ուսման և ծառայության համատեղման այս գլուխկոտրուկը։ Սակայն Վանեցյանը հրաժարվեց՝ նշելով. «Այդ հարցին մենք արդեն պատասխանել ենք»։

Նշենք, որ ԱԱԾ տնօրենը դեռևս մայիսին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, որ ծառայել է Հրազդանում տեղակայված ռազմական ոստիկանության զորամասում 1996-ին։ Թե ինչպե՞ս է Երևանի գրանցում ունեցող Վանեցյանին հաջողվել ծառայել բնակության վայրից 50 կմ հեռավորության վրա՝ սա թերևս հետաքննության մեկ այլ թեմա է։  

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Վանեցյանը ծառայության ընթացքում չէր կարող օրենքով սահմանված կարգով մասնակցել հեռակա ուսումնառության գործընթացին։ Հետևաբար՝ կասկածի տակ են դրվում կա՛մ Վանեցյանի՝ Զինված ուժերում ծառայության ամբողջականությունը, կա՛մ անասնաբուծական մասնագիտական հմտությունները։

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանը հանվել է միգրանտների տեղափոխման համար դիտարկվող երկրների ցանկից

17:09, 4 Օգս, 2026

Իտալական Corriere della Sera պարբերականը այսօր` օգոստոսի 4-ին արդեն հրապարակել է նոր երկրների ցանկ, որտեղ առաջարկվում էր տեղափոխել Եվրոպական Միությունում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens