ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Մանիպուլյատիվ

Ադրբեջաներեն գրությամբ արտադրանքը հայկական շուկայում․ դավադրությո՞ւն, թե՞ սովորական երևույթ

19:34, 12 Հնվ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Վերջին օրերին լրատվական կայքերում և սոցցանցերում տեղեկություններ են տարածվում, որ հայկական շուկայում ադրբեջանական ապրանքներ են վաճառվում։ Մասնավորապես, խոսքը ադրբեջանական գրությամբ Coca Cola և Sandora ըմպելիքների մասին է։

Sandora հյութի՝ ադրբեջանական լինելու մասին առաջին անգամ գրեց Mediaport տելեգրամյան ալիքը։ «Հայաստանում ադրբեջանական Sandora հյութ է վաճառվում», — գրել էր տելեգրամյան ալիքը։ Այս գրառումը տարածել են մի շարք լրատվական կայքեր՝ 7or.am, 168.am, blognews.am, իսկ ընթերցողների մի մասը եզրակացնել էր, որ կատարվել է հանցագործություն և պատկան մարմինների թողտվության պատճառով է «ադրբեջանական» հյութը հայտնվել Հայաստանում։

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքանո՞վ են հիմնավորված այս կասկածները և ինչպե՞ս է այդ արտադրանքը հայտնվել հայկական շուկայում։

Այսպես, Sandora հյութերն արտադրվում են Ուկրաինայում, հետևաբար՝ տելեգրամյան ալիքի պնդումը, թե Հայաստանում «ադրբեջանական» հյութ է վաճառվում, ճիշտ չէ, քանի որ հյութն ադրբեջանական արտադրության չէ։

Հայաստանում Sandora ընկերության միակ պաշտոնական ներկայացուցիչը «Ադամիում» ՍՊԸ-ն է։ Վերջինս համարվում է մի շարք միջազգային բրենդների պաշտոնական ներմուծողը Հայաստան, և 2019 թ. տվյալներով՝ խոշոր հարկ վճարողների ցանկում զբաղեցրել է 15-րդ տեղը՝ վճարած 9․7 մլրդ դրամ հարկերով։

Ինչ վերաբերում է ապրանքի վրա ադրբեջաներեն գրության առկայությանը, ապա ընկերության գործադիր տնօրեն Արա Բաղշեցյանը Fip.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դրանում տարօրինակ ոչինչ չկա, քանի որ արտադրող ընկերությունը (այս դեպքում՝ ուկրաինական Sandora-ն) կարող է համագործակցել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ընկերությունների հետ և արտադրանքը թողարկելիս այն փաթեթավորել միանգամից երկու երկրների շուկաներին համապատասխան։ Ընկերության տնօրենի խոսքով՝ Sandora-ն իր արտադրանքն արտահանում է 20-ից ավելի երկրներ, որոնց թվում են նաև Հայաստանն ու Ադրբեջանը։ Հետևաբար՝ տուփի վրա կարող են նշված լինել ինչպես հայերեն, այնպես էլ ադրբեջաներեն գրությամբ տեղեկություններ ապրանքի վերաբերյալ։ Ներմուծվող ապրանքների դեպքում պարտադիր է հայկական մակնշման առկայությունը, որի ձևերն ու բովանդակությունը սահմանվել են ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1838-Ն որոշմամբ։

Արա Բաղշեցյանը դժվարացավ հստակ ասել, թե երբ է հենց այդ խմբաքանակը ներմուծվել Հայաստան, սակայն նշեց, որ մեծ ծավալի ներմուծման դեպքում հնարավոր են նաև այսպիսի դեպքեր։

ՀՀ-ում չկա որևէ օրենք, որն արգելում է ադրբեջաներեն գրությամբ ապրանքների ներմուծումը, և հետևաբար՝ նման գրությամբ արտադրանքի հայտնվելը հայկական շուկայում որևէ օրենքի խախտում չէ։

Հավելենք, որ «Փաստերի ստուգման հարթակի» լրագրողները շրջեցին մի քանի խանութներում և հանդիպեցին բազմաթիվ այլ ապրանքների ևս, որոնց փաթեթավորման վրա առկա էին տեղեկություններ ապրանքի վերաբերյալ ինչպես հայերեն, այնպես էլ ադրբեջաներեն։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Sandora հյութի վրա ադրբեջաներեն գրության առկայությունը եզակի չէ և փաստացի դրանում օրենսդրական խախտում չկա, եթե առկա է նաև հայերեն մակնշում։ 

Ինչ վերաբերում է օրեր առաջ տարածված տեղեկությանը, թե Հայաստանում վաճառվում է «ադրբեջանական» արտադրության Coca Cola ըմպելիք, ապա Fip.am-ը կապ հաստատեց նաև այս ընկերության հայաստանյան ներկայացուցչության հետ և խնդրեց պարզաբանել, թե ինչ ծագում ունի այդ ապրանքն ու ինչպես է հայտնվել հայկական շուկայում, ինչին ի պատասխան՝ ընկերությունից մեզ հաղորդեցին, որ անհրաժեշտ է դիմել գրավոր հարցմամբ։ 

«Փաստերի ստուգման հարթակը» կանդրադառնա թեմային պատասխանը ստանալուց հետո։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` 168.amադրբեջանական ապրանքներհայկական շուկա

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens