Այս թողարկմանը ներկայացնում ենք, թե ովքեր են կանգնած MediaPort տելեգրամյան ալիքի հետևում, ինչ կեղծ լուրեր է այն գեներացնում և ովքեր են դրանք արտատպում։ Անդրադարձել ենք արտագաղթի մասին քարոզչական թեզերին, Քյարամյանի կողմից ԿԲ-ի գումարները Շուշիից դուրս բերելու մասին լուրերին, ինչպես նաև ուշագրավ այլ թեմաների։
Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...