ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչպես է Միքայել Մինասյանը կես գնով մասնավորեցրել Նորատուսի ռադիոկայանը․ մի ապօրինի գույքի վերադարձման պատմություն

Նանե Մանասյան Նանե Մանասյան
11:12, 18 Փտր, 2025

Փետրվարի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ   2010 թվականին մասնավորեցված՝ ռազմավարական նշանակություն ունեցող «Ռադիո» փակ բաժնետիրական ընկերությունը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը։ 

Հատկանշական է, որ այս մասին ավելի վաղ՝ 2024 թվականին դեկտեմբերին, ֆեյսբուքյան գրառում էր արել նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ 

Պարզվում է՝ ռազմավարական նշանակության օբյեկտի մասնավորեցման գործում ակտիվ է եղել Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան՝ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։ 

Երբ և ինչպես է ՓԲԸ-ն մասնավորեցվել 

Ռադիոհեռարձակման կայանը, որը պատկանում է «Ռադիո» ՓԲԸ-ին, հիմնվել է խորհրդային տարիներին՝ 1965 թվականին, Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում։ ԽՍՀՄ փլուզումից հետո ռադիոհեռարձակման կայանին շնորհվել էր հատուկ նշանակության պետական ձեռնարկության կարգավիճակ։ 

2000-ականների վերջում ընկերությունը հայտնվել էր մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկում․ 2010 թ․ դեկտեմբերի 2-ի կառավարության համապատասխան որոշմամբ այն 587․6 մլն դրամ ուղղակի վաճառքի ձևով օտարվել էր Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղակայված «Եվրոպեսս Գրուպ» կոչվող ընկերությանը։ 

Արտապետկերումը E-gov կայքում հրապարակված համապատասխան որոշումից։

2019 թ․ դեկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց, որ ՓԲԸ մասնավորեցման ընթացքում ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չարաշահել են իրենց լիազորությունները՝ 1 միլիարդ 172 միլիոն 417 հազար դրամ գնահատվող ընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերն առանց մրցույթի՝ 50 տոկոս ցածր գնով օտարելով մասնավոր ընկերության։ 

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ «պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկանքներ են կազմել, որոնց համաձայն՝ իբր ընկերության գույքը 70 և ավելի տոկոս մաշվածություն է ունեցել․․․»։ Սակայն չէր նշվում՝ ովքեր էին այդ պաշտոնական անձինք։

«Ռադիո» ՓԲԸ-ն օֆշորային ընկերության է վաճառվել 

2010-ականներին Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տվյալների շտեմարանում հրապարկվեց տեղեկություն, որ «Եվրոպեսս Գրուպ» ՍՊԸ-ն, որին վաճառվել է «Ռադիո» ՓԲԸ-ն, գրանցված է Բրիտանական Վիրջինյան կղզիներում, իսկ սեփականատերը ոմն Անուշավան Խաչատրյանն է։ 

Էկրանապատկերը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի տվյալների շտեմարանից:

Ըստ շտեմարանի, Խաչատրյանի գրանցման հասցեն Երևանի Դեմիրճյան փողոցում է։

Էկրանապատկերը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում տվյալների շտեմարանից։

Ինչպես հայտնում են կառավարությունից, Նորատուսի ռադիոկայանը 2013-ին «Եվրոպեսս Գրուպը» վաճառել է «Միջազգային Ռադիոցանց» ՓԲԸ-ին․ «Այն տրամադրում է ռադիոհեռարձակման կարճ և միջին երկարությունների ալիքի հեռահաղորդակցության ծառայություններ: Ընկերության կողմից առաջարկվող հեռակապի հաղորդական ծառայությունների աշխարհագրական տարածքներն են՝ ՀՀ և ամբողջ Անդրկովկասյան տարածաշրջանը, Հյուսիսային Կովկասը, ՌԴ հարավային շրջանները, ամբողջ Եվրոպան, Մերձավոր և Միջին Արևելքի երկրները, Փոքր Ասիան, Լատինական Ամերիկան, Աֆրիկան, Հնդկաստանը, Հարավարևելյան Ասիան, Չինաստանը, Կորեան»։

Սիրելի ընթերցող, FIP.am-ն աշխատում է արդեն 9 տարի՝ պայքարելով ապատեղեկատվության և մանիպուլյացիաների դեմ: Մեր բոլոր նյութերը գրվում են այնպես, որ դու էլ կարողանաս մեզ հետ ստուգել փաստերը: Եթե հավանեցիր հրապարակումը և ցանկանում ես օգնել, որ կարողանանք շարունակել մեր անկախ ու անկողմնակալ աշխատանքը, կարող ես աջակցել մեզ նվիրատվությամբ: Մենք իրոք ունենք քո աջակցության կարիքը:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգում հրապարակված՝ 2024 թ․ փետրվարին ներկայացված իրական շահառուների մասին հայտարարագրի՝ ընկերությունը ստեղծվել է հենց 2013 թվականին՝ այսինքն Նորատուսի ռադիոկայանը գնելու տարում։ 

Էկրանապատկերը е-register համակարգից։

Ըստ համակարգի տվյալների, ընկերությունն ունի երեք իրական շահառու՝ Արմեն Պետրոսյան՝ 45% մասնակցությամբ, Սուրեն Տողանյան՝ 30%, և Աստղիկ Մելիքջանյան՝ 25% մասնակցությամբ։ 

Էկրանապատկերը е-register համակարգից։

Ընկերության որպես գործադիր մարմնի ղեկավարներ են ներկայացված Գագիկ Ալոյանը և Մարինե Անդրեասյանը։ 

Մանրամասներ քրեական գործից

«Փաստերի ստուգման հարթակին» հաջողվել է ՀՀ գլխավոր դատախազությունից ստանալ «Ռադիո» ՓԲԸ-ի մասնավորեցման քրեական գործի կարևոր մանրամասներ։ Պարզվում է, որ ընկերության մասնավորեցման հետևում կանգնած է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։ Ըստ քրեական գործի, նա իր մերձավորներից Լեոնիդ Արևշատյանի և ընկերության տնօրեն Գագիկ Ալոյանի մասնակցությամբ է կատարել առանձնապես խոշոր չափերի հասնող հափշտակությունը։ 

Այն իրականացնելու համար 2009 թ․ կեսերին ընկերության տնօրեն Միշա Հակոբյանին ՀՀ նախագահի աշխատակազմից հանձնարարվել է ընկերության փոխտնօրեն նշանակել Մինասյանի վստահելի անձ Ալոյանին․ վերջինս արդեն նույն տարվա նոյեմբերին նշանակվում է տնօրենի պաշտոնում: 

Ապա Մինասյանն Ալոյանին հանձնարարել է իրենց պատկանող՝ Վիրջինյան կղզիներում հիմնադրված օֆշորային «Եվրոպեսս Գրուպ» ՍՊԸ-ի միջոցով մասնավորեցնել ընկերության բաժնեմասերն ու գույքը։ 

Ինչպես հայտնում են դատախազությունից, Ալոյանը, ընկերության բաժնետոմսերի գնահատման գործընթացը կեղծելով, ընկերության ենթակառուցվածքների 70%-ից ավելին՝ անտենաներ, կայմեր, աշտարակներ և այլն, մաշված, անսարք և շահագործման համար ոչ պիտանի է ներկայացրել։ Մինչդեռ, պարզվում է, ընկերության գույքի առավելագույնը 30%-ն ուներ մաշվածություն։ 

Արդյունքում, Մինասյանին հաջողվել է ընկերության՝ 1.172 մլրդ դրամ արժեքով  գույքը մասնավորեցնել ընդամենը 582.5 մլն դրամով:

Փորձելով թաքցնել հետքերը

Արդեն 2012 թվականից Արևշատյանն ու Ալոյանը՝ Մինասյանի մտերիմներից Արմեն Պետրոսյանի հետ միասին, պարբերաբար քննարկել են ընկերության բաժնետոմսերն այլ ընկերությանը փոխանցելու և դրա ղեկավարումը տվյալ ընկերության միջոցով շարունակելու հարցը, իսկ նիստերի արձանագրություններն ուղարկվել են Մինասյանի էլեկտրոնային հասցեին՝ քննարկման արդյունքները հավանության արժանացնելու համար:

2013 թ․ մայիսի 21-ին Արևշատյանը հանձնարարել է նոր ընկերությունը գրանցել որպես փակ բաժնետիրական ընկերություն․ խոսքը «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության մասին է, որը հիշատակել ենք վերևում՝ ներկայացնելով դրանց իրական շահառուներին։  

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերությունը հիմնադրելուց հետո դարձյալ ընկերության տնօրեն է գրանցվել Ալոյանը: 2013 թ․ հունիսի 21-ին «Եվրոպեսս Գրուպ» ՍՊԸ-ն՝ ի դեմս գործադիր մարմին Քորտոա Խավիեր Ֆիլիպ Մարիայի, և «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերությունը կնքել են «Ռադիո» ՓԲ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի առուվաճառքի ձևական պայմանագիր, որով մտացածին արժեքով՝ $250.000-ով, «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերությունը ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված՝ «Ռադիո» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը:

Դատախազությունից FIP.am–ին հայտնել են, որ նախաքննության ընթացքում  ընկերության բաժնետերերն իրենց դիմումներով պատրաստակամություն են հայտնել «Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը որպես քրեական վարույթով վնասի հատուցում փոխանցել Հայաստանի Հանրապետությանը և կատարել դրանից բխող բոլոր պետական գրանցումները: Արդյունքում, 2025 թ․ փետրվարին «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը:

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը
Տեսանյութեր

Ո՞վ է իրականում բացահայտում հանցագործությունը

20:48, 12 Օգս, 2026

Հանցագործության բացահայտման և քննության ընթացքում ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը տարբեր դերեր ունեն։ Ո՞վ է հայտնաբերում կասկածյալին, ո՞վ՝ հավաքում ապացույցները,...

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով
Տվյալների լրագրություն

Հայ Առաքելական եկեղեցին եկամտային հարկ վճարում է․ պատգամավորի հայտարարության հետքերով

16:42, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Ղազարյանն այսօր իր ելույթում խոսել է Հայ Առաքելական եկեղեցու և եկեղեցականների միջև աշխատանքային իրավահարաբերությունների ու այդ...

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը
Սխալ

Քրիստինե Վարդանյանի պնդումը սխալ է․ Փաշինյանը նոր Սահմանադրության մասին խոսել է մինչև Ալիևի 2021թ. հայտարարությունը

14:19, 12 Օգս, 2026

Ազգային ժողովի այսօրվա նիստում ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանն անդրադարձել է նոր Սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության վերաբերյալ իշխող քաղաքական ուժի հայտարարություններին և...

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ի՞նչ դեր ունեն ոստիկանությունը, քննիչը, դատախազն ու դատարանը հանցագործության բացահայտման հարցում․ բացատրություն

14:17, 11 Օգս, 2026

Երբ որևէ լրատվական նյութում կարդում ենք՝ «ոստիկանությունը բացահայտել է հանցագործությունը» կամ «որտե՞ղ էր ոստիկանությունը», արդյո՞ք դա նշանակում է, որ հենց...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens