ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Պատշաճ սահմանային վերահսկողություն է արվել»․ ԱԱԾ-ն՝ Քըլըչի անձնագրում Արարատի ուրվագծով կնիք դնելու մասին

14:54, 8 Հկտ, 2025

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը 2025 թվականի սեպտեմբերի 12-ին՝ իր հայ գործընկեր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հանդիպելու նպատակով ժամանել էր Հայաստան։ 

Թուրք բանագնացը Հայաստան էր մտել ցամաքային սահմանի Մարգարայի անցակետով։ 

Նրա այցից ընդամենը մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀ կառավարությունը 2011 թվականի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմ սահմանելու մասին» որոշման մեջ փոփոխությունների որոշում էր ընդունել, որի համաձայն՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից անձնագրերում դրվող ՀՀ սահմանահատման կնիքներում այլևս չի լինի Արարատ լեռան ուրվագիծը։ 

Գործադիրի որոշումը քննադատության ու մի շարք քարոզչական թեզերի շրջանառման առիթ դարձավ․ մասնավորապես տեղեկատվական տիրույթում տարածվեց թեզը, թե սահմանահատման կնիքից Արարատի ուրվագծի հեռացումը պայմանավորված է հենց Քըլըչի այցով, որպեսզի վերջինիս անձնագրում Հայաստանի սահմանը հատելիս անձնագրային հսկողություն անցնելիս Արարատի ուրվագծով սահմանահատման կնիք չհայտնվի։ 

Նշենք, որ Կառավարության՝ նոյեմբերի 1-ից ուժի մեջ մտնող որոշումը հետին թվով չէր կարող տարածվել սեպտեմբերի 12-ին Հայաստանի սահմանը հատած Քըլըչի վրա։ 

Civilnet-ի հետ սեպտեմբերի 16-ի հարցազրույցում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Քըլըչի անձնագրում ՀՀ սահմանը հատելիս դրվել է սահմանահատման կնիքը՝ Արարատի պատկերով,  Ռուբինյանը պատասխանել է, որ «տեղյակ չէ»։ 

«Չեմ հետաքրքվել։․․․Բայց եթե դրված լինի՝ ուրեմն Արարատի պատկերով պետք  է լինի, որովհետև նոյեմբերի 1-ից է կնիքը փոխվում», — ասել է Ռուբինյանը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» հարցում է ուղարկել է ՀՀ ազգային անվտանգության ծառայություն պարզելու՝ արդյոք Քըլըչն անցել է անձնագրային հսկողություն ՀՀ սահմանը հատելիս, և արդյո՞ք  նրա անձնագրում դրվել է սահմանահատման կնիքը՝ Արարատ լեռան ուրվագծով։

Քըլըչի անձնագրային ստուգումը․ ինչ են ասում օրենքները

Ըստ ներքին ու միջազգային օրենսդրության, դիվանագիտական անձնագիր ունեցող պաշտոնյաները նույնպես պարտավոր են անցնել անձնագրային (սահմանային) ստուգում, երբ հատում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, ներառյալ ցամաքային անցակետերը։

Այս մասին է վկայում «Պետական սահմանի մասին» օրենքը․ դրա 14-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ «Պետական սահմանը հատող անձինք, տրանսպորտային միջոցները, կենդանիները, բեռներն ու այլ գույքը ենթակա են սահմանային վերահսկողության, մաքսային հսկողության, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ սահմանային այլ վերահսկողության կամ հսկողության»:

Օրենքը չի առանձնացնում, չի նախատեսում հատուկ կարգավորում կամ արտոնություններ՝ պայմանավորված սահմանը հատող անձի փաստաթղթի տեսակով։ 

Նման առանձնահատուկ կարգավորումներ չկան նաև սահմանային վերահսկողությունը կարգավորող ներքին մի շարք այլ օրենքներում, օրինակ Սահմանապահ զորքերի մասին օրենքում, որի 7-րդ հոդվածը սահմանում է՝ սահմանապահները պարտավոր են «ստուգել անձանց և տրանսպորտային միջոցների փաստաթղթերը, իրականացնել տրանսպորտային միջոցների և դրանցով տեղափոխվող բեռների զննություն», ինչպես նաև կառավարության «ՀՀ պետական սահմանի անցման կետերի գործունեության ապահովման կարգը» որոշման մեջ։ 

Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքը ևս սահմանում է, որ նրանք «մուտք են գործում ՀՀ պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»:

1961 թվականին ընդունված Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որին Հայաստանը միացել է 1993 թվականին, չնայած որոշակի արտոնություններ սահմանում է դիվանագետների համար (29-36-րդ հոդվածներ), սակայն ևս չի ազատում նրանց սահմանային և մաքսային վերահսկողությունից։

Կոնվենցիայի հոդված 36-ը որոշակի արտոնություններ է սահմանում միայն դիվանագետի մաքսային արտոնությունների ու անձնական ուղեբեռի զննման կարգի վերաբերյալ։ 

Արտապատկերումը՝ legal.un.org-ից։

Այսպիսով, ըստ ներքին ու միջազգային օրենսդրության, դիվանագիտական անձնագրով անձը պարտավոր է անցնել անձնագրային ստուգում, կարող է օգտվել որոշակի դյուրացված ընթացակարգից, ազատվել  որոշակի մաքսային սահմանափակումներից, բայց ոչ սահմանային վերահսկողությունից։

FIP.am-ի հարցին, թե արդյոք Քըլըչն անցել է անձնագրային ստուգում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից պատասխանել են, որ սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայութունն իրականացրել է պատշաճ սահմանային վերահսկողություն՝ սահմանված ՀՀ օրենսդրությամբ։ 

Արտապատկերումը՝ ԱԱԾ պատասխանից։

Միևնույն ժամանակ, Ծառայությունը հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքներին (1, 2), նշել է, որ FIP.am-ի՝ Քըլըչի անձնագրային հսկողություն անցնելու և նրա անձնագրում Արարատի ուրվագծով սահմանահատման կնիքի տեղադրման մասին հայցվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման։

Արտապատկերումը՝ ԱԱԾ պատասխանից։

«Պետական գաղտնիքի մասին» օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի «ժ» ենթակետի համաձայն՝ «պետական սահմանի պահպանության և պաշտպանության մասին տեղեկությունը»  «պետական գաղտնիքի շարքին դասման ենթակա է»։ Իսկ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին կետը սահմանում է՝ տեղեկատվության ազատությունը սահմանափակվում է, եթե «պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք»։ 

Նանե Մանասյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

#1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն
Տեսանյութեր

#1 «Հասկանալ FIMI-ն». Ի՞նչ է FIMI-ն

13:36, 14 Հլս, 2026

FIP.am-ը սկսում է «Հասկանալ FIMI-ն» տեսաշարք։ Մի քանի տեսանյութերի միջոցով ու պարզ լեզվով կբացատրենք՝ ինչպես են ձևավորվում նարատիվները, ինչ մեթոդներով...

Ռուսական եթերում Հայաստանի մասին հնչած թվերի փաստերի ստուգում
Տեսանյութեր

Ռուսական եթերում Հայաստանի մասին հնչած թվերի փաստերի ստուգում

10:39, 14 Հլս, 2026

Ռուսաստանի Առաջին ալիքի «Վովանի և Լեքսուսի շոու» հաղորդման ընթացքում Հայաստանի վերաբերյալ հնչել են մի շարք թվային պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են
Տվյալների լրագրություն

862 հազար շահառու, 59 մլրդ դրամ․ Առողջապահական ապահովագրությունից օգտվողների ճնշող մեծամասնությունը Երևանից են

12:18, 13 Հլս, 2026

2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Այն պարտադիր ապահովագրական համակարգ է, որի նպատակն է ապահովել...

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Գաբրիելյանովի «սեզոնային» քարոզչությունը Հայաստանում․ ընտրություններից առաջ գալիս է, ավարտից հետո՝ «անհետանում»

17:06, 10 Հլս, 2026

2025 թվականի ապրիլ ամսից ի վեր՝ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հայաստանյան տեղեկատվական տիրույթում ակտիվության հերթական շրջափուլի մեկնարկը տվեց ռուսաստանցի մեդիասեփականատեր,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens