ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ֆիդանը Հայաստանի ընտրություններում աջակցության մասին չի խոսել. ի՞նչ է իրականում ասել Թուրքիայի արտգործնախարարը

Հասմիկ Համբարձումյան Հասմիկ Համբարձումյան
09:40, 16 Հնվ, 2026

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունվարի 15-ին ասուլիսում անդրադարձել է տարածաշրջանային հարցերին, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, ինչպես նաև «Թրամփի ուղու» վերաբերյալ նախագծին։ Նրա հայտարարությունները հայաստանյան մեդիան ու քաղաքական որոշ շրջանակներ ներկայացնում են աղավաղված, Ֆիդանին վերագրում արտահայտություններ, որոնք նա չի արել։ 

Համատեքստ

Այսպես, ասուլիսի ժամանակ Հայաստանի վերաբերյալ հատվածում Ֆիդանը, հիշեցնելով ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը՝ TRIPP-ի («Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման երթուղի/Trump Route to International Peace and Prosperity) իրականացման վերաբերյալ, որը քննարկվել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի Վաշինգտոն կատարած այցի ընթացքում, նշել է, որ այդ հարցում կան որոշ տեխնիկական խնդիրներ։ Նա հավելել է, որ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես ուսումնասիրում են այդ համաձայնագիրը, և ինքը հարցը քննարկել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Խոսելով գործընթացից Թուրքիայի ակնկալիքների մասին՝ Ֆիդանը նշել է․ «Մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված այս համաձայնագիրը կավարտվի ստորագրմամբ, և որ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը հնարավորինս շուտ կյանքի կկոչվի, որպեսզի մենք կարողանանք տարածաշրջանում առաջ շարժվել կայունության և բարեկեցության ճանապարհով։ Ներկայումս այս կամքը կա Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի քաղաքական ղեկավարությունների մոտ․ երեք կողմերն էլ ունեն այդ մտադրությունը, և կան ընդամենը մի քանի քայլեր, որոնք պետք է իրականացնի Հայաստանը»։

Ֆիդանը նաև նշել է, որ Հայաստանում 2026 թվականի հունիսին անցկացվելու են ընտրություններ, և որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու․ «Մենք տեսնում ենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայում առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք այն կառուցողական դերակատարմանը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Այս մոտեցումը, այս կամքը պետք է շարունակվի»։

Արտապատկերումը՝ թուրքական Anadolu լրատվական կայքից:

Ինչպե՞ս են ներկայացրել Հայաստանում

Հայաստանյան մեդիա դաշտը, ինչպես նաև քաղաքական՝ հիմնականում ընդդիմադիր շրջանակները տարածում են ապատեղեկատվություն, թե իբր Ֆիդանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում Թուրքիան աջակցում է Փաշինյանին։ 

«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը այսօր բացահայտ հայտարարել է, որ առաջիկա ընտրությունների ժամանակ իրենք աջակցելու են իրենց Նիկոլ Փաշինյանին»,- իր ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարել է Հանրապետական կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը։ 

«Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան առաջիկա ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին․․․», -գրում է «ՍպուտնիկԱրմենիա»-ի մեկնաբան Արման Աբովյանը։ 

Ավելի ուշ ապատեղեկատվական արշավին միացավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ «Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիան աջակցում է Փաշինյանին 2026 թվականի ընտրություններում»,- ֆեյսբուքում գրել էր նա։

«Tert.am»-ը, «5-րդ ալիքը», «Երկիրը»-ը իրենց հրապարակումների վերնագրերում գրել էին․ «Թուրքիան Հայաստանի ընտրություններում աջակցում է Նիկոլ Փաշինյանին»։ 

previous arrow
next arrow
Slider

Ֆիդանի պաշտոնական հայտարարության մեջ չկա որևէ ձևակերպում, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ընտրություններին կամ պաշտոնապես աջակցում է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու։ 

Եթե ավելի պատկերավոր, ապա Թուրքիայի արտգործնախարարի խոսքում նշվում է, որ լինելու են ընտրություններ, հարցումներով Փաշինյանն առաջատար է և վերջապես՝ Թուրքիան գնահատում է նրա կառուցողական դերակատարումը՝ տարածաշրջանային և միջպետական գործընթացներում։

Այսպիսով՝ հայաստանյան որոշ լրատվամիջոցներ և քաղաքական շրջանակներ վերագրել են Ֆիդանին արտահայտություններ, որոնք նրա խոսքում իրականում չեն եղել՝ ստեղծելով կեղծ տպավորություն այն մասին, որ Թուրքիան միջամտում է Հայաստանի ներքին քաղաքական հարցերին։

Հասմիկ Համբարձումյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է
Տեսանյութեր

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է

11:56, 21 Օգս, 2026

2026-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը գրեթե հասել է ամբողջ 2025-ի ցուցանիշին։ Ինչպե՞ս է Հայաստանը հակազդում աճող կիբեռսպառնալիքներին՝ տեսանյութում։...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ
Տեսանյութեր

Ընդդիմադիր պատգամավորի պնդումները՝ փաստերի համադրությամբ

17:30, 18 Օգս, 2026

Ընդդիմադիր պատգամավորի հնչեցրած մի շարք պնդումներ ՀԱՊԿ-ի և 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի վերաբերյալ չեն համապատասխանում փաստերին։ Մանրամասները՝ https://fip.am/50850

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens