ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Տավուշում տարհանում չի նախատեսվում. ի՞նչ է փոխվել որոշման մեջ

16:25, 23 Օգս, 2021

ՍԽԱԼ

Համացանցում ակտիվորեն տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ Տավուշի մարզային իշխանությունները պատրաստվում են մարզի բնակչության տարհանմանը։

Այս լուրը տարածվեց ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվականներում։

Սակայն այս տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և Տավուշի մարզպետի որոշման բովանդակությունը խեղաթյուրված էր։

Վերոնշյալ լուրերի համար հիմք էր հանդիսացել Տավուշի մարզպետի 2021 թ․ օգոստոսի 19-ին կայացրած՝ «Տավուշի մարզի վտանգավոր տարածքներից բնակչության տարհանման պլանը նոր խմբագրությամբ շարադրելու մասին» որոշումը։

Տավուշի մարզպետարանը ստիպված եղավ պարզաբանում տարածել և հայտնել, որ մարզպետի որոշումը վերաբերում է ոչ թե բնակչության տարհանմանը, այլ արդեն իսկ գոյություն ունեցող տարհանման պլանում պատասխանատուների անունները պաշտոնների անուններով փոխարինելուն։

Խոսքը 2011 թվականին կառավարության կողմից ընդունված «Վտանգավոր տարածքից բնակչության տարհանման կարգը հաստատելու մասին» որոշման մասին է։

Տավուշի մարզպետարանի մամուլի պատասխանատու Վալեր Օրդյանը «Փաստերի ստուգման հարթակի» հետ զրույցում հայտնեց, որ կատարված փոփոխություններով ընդամենը պատասխանատուների անունները փոխարինվել են պաշտոնների անունով, որպեսզի ամեն անգամ պաշտոնյայի փոփոխությունից հետո որոշման մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտություն չառաջանա։

Ինչ վերաբերում է որոշման մեջ նշված հավելվածների բացակայությանը, ապա Օրդյանի խոսքով՝ հավելվածներում կան գաղտնիություն պարունակող տարրեր, որի պատճառով հավելվածները չեն հրապարակվում։

Օրդյանը վստահեցրեց, որ մարզպետի որոշումը և սահմանային իրավիճակը ընդամենը զուգադիպություն են, և վաղ թե ուշ այս փոփոխությունը պետք է արվեր։

Փաստացի, Տավուշի մարզպետը փոփոխություն է իրականացրել արդեն իսկ գոյություն ունեցող որոշման մեջ։ Այն չի նախատեսում բնակչության տարհանում, այլ ընդամենը պատասխանատուների անունները փոխարինվել են պաշտոններով։ 

Սևադա Ղազարյան 

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բնակչության տարհանումՏավուշի մարզ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens