ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • FACTOMETER
    • FALSE
    • MOSTLY FALSE
    • WITHOUT VERDICT
    • MOSTLY TRUE
    • TRUE
    • FAKE
    • MANIPULATIVE
  • Investigative
  • Data journalism
  • VIdeos
  • All
  • enen
    • Русский (ru)ру
    • Հայերեն (hy)հյ
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • FACTOMETER
    • FALSE
    • MOSTLY FALSE
    • WITHOUT VERDICT
    • MOSTLY TRUE
    • TRUE
    • FAKE
    • MANIPULATIVE
  • Investigative
  • Data journalism
  • VIdeos
  • All
  • enen
    • Русский (ru)ру
    • Հայերեն (hy)հյ
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Donate

Երանոսյանը հերքում է բացահայտը․ նրա հրամանով ցուցարարների դեմ բռնություն կիրառվել է

18:30, 29 Apr, 2022

FALSE

Ապրիլի 28-ին Ազատության հրապարակում «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ երբևէ խաղաղ ցույց չի ցրել։

«Ես խաղաղ հավաք չեմ ցրել, [ոստիկանուիթյան] զորքերի գործունեությունը դա չի ․․․ ոստիկանության զորքերն իրավունք չունեն խաղաղ ցույցերին խառնվելու»,- ասաց Երանոսյանը։

Երբ լրագրողը Երանոսյանին հիշեցրեց 2016 թ․-ին Սարի թաղում տեղի ունեցած դեպքերը, վերջինս ընդունեց, որ տեղի ունեցածն իր հրամանով էր, և բացատրեց դա ՊՊԾ գունդը գրաված խմբավորման հետ ցուցարարների միանալու վտանգներով։

«Հա, ես եմ հրաման տվել հատուկ միջոցներ կիրառել Սարի թաղում։ Ես եմ հրաման տվել էտ օրը։ Ու չեմ էլ խուսափում, այո՛, ճիշտ եմ արել, էտ օրը կլիներ արյունահեղություն։ Քաղաքացիները Սարի թաղից գնում էին միանային ՊՊԾ գունդ զինվելու։ Սա էր, որը ես թույլ չեմ տվել»,- հայտարարեց Լևոն Երանոսյանը։

Ու թեև լրագրողը հիշեցրեց նաև Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի մասին, Երանոսյանը հարկ համարեց մեկնաբանել միայն Սարի թաղի դեպքերը։

Սակայն, իրականում, Սարի թաղում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության զորքերի կիրառած բռնության դեպքը միակը չէ Երանոսյանի ծառայության ընթացքում։ Եվ եթե Երանոսյանը Սարի թաղում խաղաղ ցուցարարների դեմ բռնի ուժի և հատուկ միջոցների կիրառումը արդարացնում է «Սասնա ծռեր» զինված խմբի հետ ենթադրյալ միավորման դեպքում առաջանալիք արյունահեղության հնարավորությամբ, ապա դրանից մեկ տարի առաջ՝ 2015-ի #ԷլեկտրիկԵրևան շարժման ժամանակ խաղաղ ցուցարարների ու լրագրողների դեմ կիրառված հատուկ միջոցներն ու բռնությունը որևէ կերպ հնարավոր չէ հիմնավորել արյունահեղությունը կանխելու պատճառաբանությամբ։

Հիշեցնենք, որ 2015 թ․ հունիսի 23-ի լուսաբացին ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ բռնի ուժով ցրեց գիշերը Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ցույց անող քաղաքացիներին։

Այդ օրը ոստիկանության բաժին բերման ենթարկվեց ընդհանուր առմամբ  237 քաղաքացի: 

Հատկանշական է, որ ցուցարարների դեմ բռնությանը մասնակցում էին ինչպես ոստիկանական համազգեստով, այնպես էլ քաղաքացիական հագուստով անձինք։ Գործողությունն ուղեկցվել էր հատկապես լրագրողների նկատմամբ դաժան վերաբերմունքով․ բերման ենթարկվեց 11 լրագրող, 9 լրագրող ծեծի ենթարկվեց, վնասվեցին, ջարդվեցին կամ ուղղակի խլվեցին լրագրողների տեսախցիկները։ #ԷլեկտրիկԵրևանի գործով տուժողի կարգավիճակ ուներ 21 լրագրող։

Բռնության մասշտաբներն այնքան մեծ էին, որ նույն օրն իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներողություն խնդրեց լրագրողներից և խոստացավ վերականգնել պատճառված նյութական վնասը, ինչպես նաև իրականացնել ներքին քննություն՝ մեղավորներին պատժելու համար։ Դեպքից մոտ 10 օր անց՝ հուլիսի 2-ին, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց։

Մի քանի օր հետո ոստիկանությունը տեղեկացրեց, որ հունիսի 23-ի լուսաբացին Բաղրամյան պողոտայում ոստիկանության իրականացրած ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում ոստիկանության մի քանի ծառայողներ ենթարկվել են պատասխանատվության։

Հիշեցնենք, որ Լևոն Երանոսյանը 2012-2018 թվականներին զբաղեցնում էր ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը և անձամբ էր ղեկավարում հունիսի 23-ի «օպերացիան»։

Սակայն Երանոսյանի հրամանով խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ և հատուկ միջոցներ կիրառելու դեպքերը #ԷլեկտրիկԵրևանով չավարտվեցին։ Խաղաղ ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ և բռնություն կիրառվեց նաև 2018-ի ապրիլյան հեղափոխության օրերին։ 

Այդ առիթով հենց Երանոսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ, որով վերջինիս մեղադրանք էր առաջադրվել հանրորեն վտանգավոր արարքների համար։ Ըստ մեղադրանքի՝ Երանոսյանը հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել էր այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Խոսքը ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Էրեբունի և Արցախ փողոցների խաչմերուկում ոստիկանության զորքերի կիրառած լուսաձայնային նռնակների կիրառման մասին է, ինչի հետևանքով մի քանի տասնյակ քաղաքացիներ ստացել էին մարմնական վնասվածքներ։

Տուժողների թվում կրկին լրագրողներ կային՝ 168.am կայքի լրագրող Անի Քեշիշյանը և Հանրային ռադիոյի թղթակից Լիանա Եղիազարյանը։

Այսպիսով, փաստենք, որ Լևոն Երանոսյանի այն պնդումը, թե ինքը երբեք խաղաղ հավաք չի ցրել, չի համապատասխանում իրականությանը, քանի որ բազմաթիվ են դեպքերը, երբ Երանոսյանի հրամանով խաղաղ հավաքի կամ ցույցի մասնակիցները ենթարկվել են բռնության, ստացել են մարմնական վնասվածքներ, բերման են ենթարկվել լրագրողներ, կոտրվել է վերջիններիս տեխնիկան։ Ընդ որում, անհամաչափ բռնության փաստերը հաստատվել են ինչպես ոստիկանության ներքին ծառայողական քննությունների արդյունքում, այնպես էլ դատարանի վճիռներով։ 

Սևադա Ղազարյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Լևոն Երանոսյանխորհրդարանական ընդդիմություն

Հարակից հոդվածներ

The tragic accident of a pregnant woman: the speculation of the opposition and the manipulative reposnse of the Prime Minister’s staff
Manipulative

The tragic accident of a pregnant woman: the speculation of the opposition and the manipulative reposnse of the Prime Minister’s staff

16:23, 27 Apr, 2022

In the evening of April 26, a news was spread on Facebook about a woman who was run over by...

BMW, BMW, opposition, BMW: Simonyan’s manipulations during the Facebook press conference
Manipulative

BMW, BMW, opposition, BMW: Simonyan’s manipulations during the Facebook press conference

16:27, 13 Apr, 2022

On April 11, the Speaker of the National Assembly Alen Simonyan was hosted by the "Facebook press conference" program of...

Police Covering up the Reality behind the Jrarat Incident
Elections

Police Covering up the Reality behind the Jrarat Incident

15:34, 15 Mar, 2017

The incident that took place in Jrarat village on March 14 is the logical continuation of the incident on March...

Հարակից հոդվածներ

The tragic accident of a pregnant woman: the speculation of the opposition and the manipulative reposnse of the Prime Minister’s staff
Manipulative

The tragic accident of a pregnant woman: the speculation of the opposition and the manipulative reposnse of the Prime Minister’s staff

16:23, 27 Apr, 2022

In the evening of April 26, a news was spread on Facebook about a woman who was run over by...

BMW, BMW, opposition, BMW: Simonyan’s manipulations during the Facebook press conference
Manipulative

BMW, BMW, opposition, BMW: Simonyan’s manipulations during the Facebook press conference

16:27, 13 Apr, 2022

On April 11, the Speaker of the National Assembly Alen Simonyan was hosted by the "Facebook press conference" program of...

Police Covering up the Reality behind the Jrarat Incident
Elections

Police Covering up the Reality behind the Jrarat Incident

15:34, 15 Mar, 2017

The incident that took place in Jrarat village on March 14 is the logical continuation of the incident on March...

FIP.AM

  • About Us
  • Methodology
  • Corrections and Complaints policy
  • Contact us

Partners

Membership

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • FACTOMETER
    • FALSE
    • MOSTLY FALSE
    • WITHOUT VERDICT
    • MOSTLY TRUE
    • TRUE
    • FAKE
    • MANIPULATIVE
  • Investigative
  • Data journalism
  • VIdeos
  • All
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens