ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

2019-ին բանակում զոհերի «պատմական մինիմում» չի արձանագրվել. Նիկոլ Փաշինյանը սխալ է

15:26, 11 Հնվ, 2020

ՍԽԱԼ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին ֆեյսբուքյան գրառում է կատարել` հաղորդելով, որ Հայոց բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։

Վարչապետը շեշտել է, որ խոսքը վերաբերում է բոլոր պատճառներով զոհված զինծառայողներին. «Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքը անգին է, կորուստը անամոքելի: Բայց քանի որ բանակում արձանագրված ամեն մահ կրկնակի ցավ ու կսկիծ է պատճառում բոլորիս, հարկ եմ համարում կիսվել մի լուրով: 2019 թվականի ընթացքում Հայոց բանակում (բոլոր պատճառներով) զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն, մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին»,- մասնավորապես, գրել է Փաշինյանը:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել, թե արդյո՞ք Նիկոլ  Փաշինյանի հայտարարությունը համապատասխանում է իրականությանը:

Նշենք, որ ավելի ուշ Ֆեյսբուքում գրառում էր կատարել գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հայտնել, որ 2019 թվականին Հայաստանի և Արցախի զինված ուժերում զինծառայողների մահվան դեպքերը նվազել են 22 տոկոսով. «ՀՀ զինված ուժերում և ԱՀ ՊԲ-ում 2019 թ. ընթացքում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 14-ը՝ ժամկետային զինծառայող, 22-ը՝ պայմանագրային զինծառայող, 5-ը՝ ենթասպա և 8 սպա»,- գրել էր Աբրահամյանը:

 Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակը 2018 թվականին լայնածավալ տեղեկանք էր հրապարակել 1994 թվականից ի վեր ՀՀ և ԱՀ զինված ուժերում զոհերի վերաբերյալ՝ հիմնվելով պաշտոնական աղբյուրների, զանգվածային

լրատվամիջոցների և որոշ դեպքերում նաև մահացած զինծառայողների հարազատներից ստացված տեղեկությունների վրա։

Ուսումնասիրելով վերջին տասնամյակում Հայաստանի և Արցախի զինված ուժերում մարտական և ոչ մարտական կորուստների վերաբերյալ տվյալները՝ պարզ է դառնում, որ եղել են տարիներ, երբ բանակում զոհերի թիվը եղել է 49-ից ցածր: Այսպես, 2013-ին գրանցվել է 31 մահացության դեպք, 2014 թվականին՝ 45:

Loading...

Loading…

Ավելին, համաձայն տեղեկանքի՝ 2000-ականների սկզբի վիճակագրությունը ցույց  է տալիս, որ աննախադեպ ցածր զոհերի թիվ է եղել նաև 2003-2007 թվականներին: Տվյալները հավաքել է «Սիվիլիթաս» հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանը՝ հիմնվելով Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարությունների ու պետական այլ կառույցների, ինչպես նաև՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «Խաղաղության երկխոսություն» կազմակերպության, «Ռազմինֆո» լրատվական կայքի և այլ կառույցների ներկայացրած տվյալների վրա։ 

Ըստ ուսումնասիրության` 2003-ին զոհվել է 40 զինծառայող, 2004-ին՝ 38, 2005-ին՝ 47, 2006-ին՝ 33 (ըստ զինդատախազության՝ 36), 2007-ին՝ 31 զոհ (ըստ զինդատախազության՝ 50):

Loading...

Loading…

Այսպիսով, հիմնվելով գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ներկայացրած տվյալի վրա, ըստ որոնց` 2019 թվականին բանակում գրանցվել է 49 զոհ, և համեմատելով այդ թիվը նախորդ տարիներին գրանցված զոհերի քանակի հետ` պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի պնդումը, թե 2019-ին բանակում զոհերի պատմական մինիմում է արձանագրվել, սխալ է:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Արցախի կորսված հուշարձանները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Արցախի կորսված հուշարձանները

12:15, 16 Հնվ, 2021

44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցան տարածքներ, որոնցում կան մի շարք հայտնի և ոչ այնքան հայտնի հայկական պատմամշակութային հուշարձաններ։...

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու
Մանիպուլյատիվ

Զինվորների հիմնադրամի վարչական ծախսերի մասին լուրերը մանիպուլացվում են․ ինչպես «ուսապարկերը» կոնյակ չեն գնելու

18:22, 15 Հնվ, 2021

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (1000 դրամների հիմնադրամ) խորհրդի նախկին անդամ Մեսրոպ Մանուկյանը հունվարի 15-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտարարելով,...

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել
Սխալ

«Երևան Սիթիում» ադրբեջանցիները գնումներ չեն կատարել

12:29, 15 Հնվ, 2021

Հունվարի 14-ին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Կոմիտասի Երևան Սիթիում 4 ադրբեջանցիներ գնումներ...

Ջհանգիրյանի տարիքը ԲԴԽ-ին վնաս չէ․ փորձված է Գագիկ Հարությունյանով
Մանիպուլյատիվ

Ջհանգիրյանի տարիքը ԲԴԽ-ին վնաս չէ․ փորձված է Գագիկ Հարությունյանով

18:45, 13 Հնվ, 2021

168.am կայքը hունվարի 12-ին գրել էր, որ իշխանությունները նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին օրենքի խախտումով ուզում են դարձնել Բարձրագույն դատական խորհրդի...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×