ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Նոր ռազմական տեխնիկայի ձեռքբերումը նաև «նախահեղափոխական» պայմանագրերով է կատարվում

11:34, 20 Փտր, 2020

Տարեվերջին շահարկման թեմա էր դարձել այն հարցը, թե արդյո՞ք 2019-ին Զինված ուժերի` նոր ռազմական տեխնիկայով համալրումը միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի «ձեռքբերումն է»։ 

«Փաստերի ստուգման հարթակն» ընթերցողներից ևս ստացել էր հարցադրում, որտեղ խնդրել էին ստուգել, թե 2019-ին ձեռք բերված ռազմական տեխնիկան գնվել է նախահեղափոխակա՞ն, թե՞ հետհեղափոխական իշխանությունների կողմից կնքված պայմանագրերի հիման վրա: 

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը 2019 թ. հունվարի 25-ին Կապանում լրագրողների հետ հանդիպմանը «100 փաստ» ներկայացնելիս հայտարարել էր, որ 2018 թ. մայիսից ի վեր ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: 

«ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կա՛մ 2019 թ. արտադրության է, կա՛մ չօգտագործված»,- նշել էր վարչապետը:

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, թե երբ և ինչ պայմանագրերով են ձեռք բերվել «ՍՈՒ-30ՍՄ» ինքնաթիռները, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» համալիրները: 

Հայաստանը Ռուսաստանի Դաշնությունից 2 վարկ է վերցրել զենք ու ռազմատեխնիկա գնելու համար

ՀՀ և ՌԴ ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող առաջին վարկային համաձայնագիրը՝ 200 միլիոն դոլարի չափով, կողմերի միջև ստորագրվել է 2015 թ. հունիսին, և արդեն 2018 թ. հուլիսին հայտարարվել էր, որ Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը։ Այդ պայմանագրով նախատեսված զենքն ու զինամթերքը հիմնականում մատակարարվել էին 2017 թ. ընթացքում:

Նույն՝ 2017 թ. հոկտեմբերի 12-ին, նախորդ պայմանագրով մատակարարումները չավարտված, Հայաստանի կառավարությունը հաստատել էր ՌԴ-ից նոր «ռազմական վարկ» վերցնելու համաձայնագրի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանին արտոնյալ պայմաններով տրամադրվել էր 100 միլիոն դոլարի վարկ՝ Ռուսաստանից սպառազինություն և զինտեխնիկա գնելու նպատակով: Ըստ վարկային համաձայնագրի՝ Հայաստանը վարկն օգտագործելու էր 2018-2022 թվականներին, իսկ վարկի մարումը պետք է կատարեր 2023-ից՝ տարեկան 3 տոկոս տոկոսադրույքով:  

2018 թ. սեպտեմբերին լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ ռազմական նոր վարկի կնքումը ընթացքի մեջ է և խոսքը 100 միլիոն դոլարի մասին է։ Այնուհետև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը 2019 թ. դեկտեմբերի 26-ին իր ամփոփ ասուլիսին տեղեկացրել էր, որ Հայաստանի Հանրապետությունն այս պահին «տարբեր ոլորտների սպառազինության հետ կապված ունի 80 պայմանագիր», որոնց մի մասը կնքվել է նախորդ իշխանության օրոք։

«ՏՈՐ-Մ2ԿՄ» համակարգերը ձեռք են բերվել 2017 թվականին կնքված պայմանագրի շրջանակում

Ի պատասխան Fip.am-ի հարցման՝ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 2019-ին ՊՆ կարիքների համար սպառազինության ձեռքբերումները հիմնականում իրականացվել են 2018-2019 թվականների ընթացքում կնքված պայմանագրի շրջանակում։

««ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրների համար պայմանագրեր կնքվել են 2018 թ. 4-րդ եռամսյակում, իսկ մատակարարվել են 2019 թ. 4-րդ եռամսյակում։ Այս ռազմական տեխնիկայի միջոցների պարտավորություններն առաջացել են պայմանագրի կնքման պահից։ «ՍՈՒ-30ՍՄ» կործանիչների ձեռքբերման դիմաց կատարվող վճարումներն իրականացվում են համաձայն պայմանագրի պայմանների՝ Պաշտպանության նախարարության միջոցների հաշվին»,- նշվում է նախարարության գրավոր պատասխանում։

Ինչ վերաբերում է «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային պաշտպանության համալիրներին, ապա նախարարությունից տեղեկացնում են, որ դրանք ձեռք են բերվել ՌԴ-ի կողմից տրամադրված պետական արտահանման վարկի շրջանակում, այսինքն՝ համակարգերի համար վճարվել է Հայաստանին տրամադրված 100 միլիոն դոլար վարկից։

Եվ իրոք, 100 մլն դոլարի սպառազինության վարկի մասին 2017 թ. պայմանագրով սահմանված սպառազինության ցանկը (որը գաղտնագրված է) ֆիքսված չէ և կարող է փոփոխվել Հայաստանի պաշտպանության նախարարության և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Հատկանշական է, որ Արտակ Դավթյանը դեկտեմբերի 26-ի ասուլիսին, անդրադառնալով հարցին, թե ո՞ր իշխանությունների օրոք են ձեռք բերվել «ՏՈՐ» համակարգերը, պատասխանել էր, որ «տվյալ խնդիրը սառեցված վիճակում էր, ընթացքավորվեց և լուծում ստացավ ներկայիս իշխանությունների ժամանակ»:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ «ՍՈՒ-30ՍՄ» և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրները ձեռք են բերվել նոր իշխանությունների օրոք կնքված պայմանագրի շրջանակում: Ինչ վերաբերում է «ՏՈՐ-Մ2ԿՄ» հակաօդային համակարգերին, ապա դրանք ձեռք են բերվել 2017-ին կնքված 100 մլն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակում: Դա նշանակում է, որ համակարգերի վճարման հետ կապված հարցերը կանոնակարգվում են դեռ նախորդ իշխանության օրոք ստորագրված պայմանագրով, սակայն գաղտնիության պատճառով հնարավոր չէ պարզել, թե որ իշխանությունն է պայմանավորվել այդ համակարգերի մատակարարման համար:

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը
Սխալ

«Ջերմուկի դեպքերին ՀԱՊԿ-ից արձագանքը եղավ և եղավ անմիջապես»․ Լավրովի երևանյան ստերը

11:14, 22 Մյս, 2025

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին Երևանում իր հայ գործընկերոջ՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած ասուլիսում, անդրադառնալով...

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Գենետիկ անհամատեղելիություն»․ ում մասին էին Քոչարյանի խոսքերը

15:49, 20 Մյս, 2025

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ՝ մայիսի 19-ին, մի շարք լրատվամիջոցների հետ հարցազրույցում պնդել է, թե իր նախագահության տարիներին երբևէ...

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

«Ո՞վ է կոռուպցիայի Էյնշտեյնը»․ ի՞նչ են ասում բաց աղբյուրները

13:58, 20 Մյս, 2025

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 19-ին հրապարակված՝ 4 լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը «լրիվ նոր...

Auto Draft
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կապալառուն տուգանքի մատերիալ չէ՞․ ինչու չի ավարտվում 105 մանկապարտեզի վերանորոգումը

18:44, 15 Մյս, 2025

Երևանի թիվ 105 մանկապարտեզի հիմնանորոգման ավարտի ժամկետն անցել է, Երևանի քաղաքապետարանը շինարարական ընկերությանը վճարել է պայմանագրային արժեքի 75%-ը, աշխատանքներն անավարտ...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens