ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Հրաչյա Հակոբյանը «մաքսանենգ» ծխախոտի հետ կապ չունի. ծխախոտ արտադրող ու փոխադրող ընկերությունը նախկին պաշտոնյաներինն է

19:04, 1 Մյս, 2020
ՍԽԱԼ

ՍԽԱԼ

Ապրիլի 29-ին լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Ռուսաստանում կալանավորվել է օդանավ, որը փորձել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով մեծ խմբաքանակի ծխախոտ տեղափոխել։ «Ադեկվադ» նախաձեռնության անդամները, չնշելով որևէ փաստ, հայտարարեցին, թե Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայր Հրաչյա Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ արտահանելու հետևում։

Հրաչյա Հակոբյանի՝ այս գործում ներգրաված լինելու պնդումները միանգամից հայտնվեցին մամուլի էջերում։ «Սպուտնիկ Արմենիան», հղում տալով սոցցանցերում պտտվող լուրերին, անդրադարձավ այս գործում Հրաչյա Հակոբյանի մասնակցությանը, «Փաստինֆո» կայքը տարածեց Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանի հայտարարությունը, թե ըստ օդում կախված լուրերի՝ Հակոբյանը համագործակցում է մաքսանենգությամբ զբաղվող կազմակերպության հետ։ Հետագա օրերը, սակայն, ցույց տվեցին, որ ծխախոտ արտադրող և արտահանող ընկերության հետ կապված է ոչ թե Հրաչյա Հակոբյանը, այլ նախորդ իշխանության որոշ ներկայացուցիչներ։ 

Հայկական կողմի արձագանքը

Ծխախոտով բեռնված ինքնաթիռի կալանավորման մասին առաջինը հայտնեց Տելեգրամի «Բոյլերնայա» ալիքը։ Ըստ աղբյուրի՝ 40 տոննա քաշով խմբաքանակը կալանավորվել էր Կրասնոդարի սահմաններում, եղել էր մաքսանենգ և հայկական դրոշմանիշով։ Առգրավվել էին կեղծ հաշիվ-ապրանքագրերը։ Բեռը պետք է փոխադրվեր Աֆղանստան։ Պետական եկամուտների կոմիտեն հայտարարությամբ հանդես եկավ դեպքի առթիվ՝ հայտնելով, որ ՊԵԿ-ում լրացվել է ապրանքային էլեկտրոնային հայտարարագիր, առկա են եղել ուղեկցող փաստաթղթերը, որոնք հասանելի են եղել նաև ՌԴ մաքսային մարմինների համար։ ՊԵԿ-ը հայտնել էր, որ ծխախոտն ունի հայկական ծագում, դրանց մաքսային ձևակերպումներն ու հսկողությունը եղել են օրենքի համաձայն ու այլ երկրի տարածքում դրանց հետ կապված գործողությունների մասով ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավասություն չունեն և, բնականաբար, որևէ պատասխանատվություն չեն կարող կրել։ 

Հրաչյա Հակոբյանն իր հերթին հերքեց իր մասին շրջանառվող լուրերը՝ որակելով դրանք որպես սուտ։ 

Ո՞վ է արտադրել և արտահանել ծխախոտը Ռուսաստանում առգրավված ծխախոտի արտադրող և արտահանող ընկերությունը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է։ Ընկերության ներկայացուցիչը Newarmenia.am-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբաքանակն իրենք են ուղարկել Աֆղանստան՝ կասկած հայտնելով, որ իրենց մրցակից կազմակերպություններն են փորձում խոչընդոտ ստեղծել իրենց համար։ Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը բացառել է, որ կարող է խմբաքանակի մեջ հայկական դրոշմանիշով ծխախոտ լինել։ «Արմենիան տոբակո քոմփանին» հիմնվել է 2017-ին, ինչպես նշվում է պաշտոնական կայքում՝ ընկերությունում կատարվել է 15 միլիոն դոլարի ներդրում։ «Արմենիան տոբակո քոմփանիին» են պատկանում «Զենոն» և «Մագնուս» ապրանքանիշերը։

Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերությունն ունի 3 բաժնետեր՝ Լիլիթ Աբրահամյան, Արսեն Հարությունյան և Վարդան Հարությունյան։ Վերջին երկուսը եղել են բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արսեն Հարությունյանն «Արմենիան տոբակո քոմփանիում» ունի 33.33 տոկոս բաժնեմաս։ Հարությունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատից է։ Վերջինի՝ վարչապետ դառնալուց հետո Հարությունյանը նշանակվել էր Ջրային պետական կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնում նա մնաց երկու տարի և 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից։ 

Վարդան Հարությունյանը ևս Կարեն Կարապետյանի շրջապատից է և նրա՝ վարչապետ դառնալուց հետո Հարությունյանը դարձել էր Պետեկամուտների կոմիտեի նախագահ, իսկ մինչ այդ «Գազպրոմ Արմենիայի» գլխավոր տնօրենն էր։ Հեղափոխությունից հետո նա ևս ազատվեց այդ պաշտոնից։ Ծխախոտ արտադրող ընկերությունում Հարությունյանն ունի 33.34 տոկոս բաժնեմաս։

Հարությունյանների երրորդ գործընկերը Լիլիթ Աբրահամյանն է՝ 33.33 տոկոս բաժնեմասով։ Վերջինս Նիկոլայ Գաբրիելյանի՝ «Գազի Կոլյայի» դուստրն է։ Նիկոլայ Գաբրիելյանը «Գազպրոմ Արմենիայի» «Տրանսգազ» դուստր-ընկերության գլխավոր տնօրենն էր։ 2018-ի հուլիսին հայտնի դարձավ, որ Գաբրիելյանն ինքնասպանություն է գործել։ 

Ինչպես վերևում նշեցինք, «Արմենիան տոբակո քոմփանիի» գլխավոր տնօրենն Արմեն Ունանյանն է. վերջինիս անունը մամուլում հայտնվեց 2018-ի մայիսին՝ ԱԱԾ կողմից հանցավոր սխեմա բացահայտելու ժամանակ։ Ըստ ԱԱԾ-ի՝ մաքսազերծող խոշոր ընկերությունը՝ «Նորֆոլկ քոնսալթինգը», խուսափել էր խոշոր չափերով հարկեր, տուրքեր վճարելուց։ Ընկերության տնօրենն Արմեն Ունանյանն էր, որն ընդունել էր մեղքը՝ պարտավորվել բյուջե վերականգնել 7 միլիոն դոլարի չափով հասցված վնասը։

Փաստացի, «Արմենիան տոբակո քոմփանին» ընդունում է, որ Ռուսաստանում առգրավված ծխախոտը պատկանում է իրեն, թեև հերքում է, որ այն մաքսանենգ ճանապարհով է այնտեղ հասել։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի հետ կապին, ապա «Արմենիան տոբակո քոմփանիում» չկան այնպիսի անձինք, որոնք փոխկապակցված են պատգամավորի հետ, իսկ նա, իր հերթին, առնչություն չունի ծխախոտի փոխադրումների հետ։

Անի Գրիգորյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

13 տարում վարորդական իրավունքից կրկնակի զրկվել է 6659 անձ․ ինչո՞ւ են զրկվում մեքենա վարելու իրավունքից

15:51, 24 Օգս, 2026

Հայաստանում վերջին տարիներին ճանապարհային երթևեկության ոլորտում միաժամանակ երկու միտում է նկատվում․ ավելանում են ճանապարհատրանսպորտային պատահարների և արձանագրվող իրավախախտումների թվերը, մինչդեռ...

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է
Տեսանյութեր

Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը կտրուկ աճում է

11:56, 21 Օգս, 2026

2026-ի առաջին վեց ամիսներին Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը գրեթե հասել է ամբողջ 2025-ի ցուցանիշին։ Ինչպե՞ս է Հայաստանը հակազդում աճող կիբեռսպառնալիքներին՝ տեսանյութում։...

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու  փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կառավարության ծրագրի հնարավորությունն ու փաստացի իրացման ցուցանիշը․ Նազելի Բաղդասարյանի հայտարարության ստուգումը

17:12, 20 Օգս, 2026

Օգոստոսի 19-ին Ազգային ժողովում ունեցած ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նազելի...

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բանակում ինքնասպանությունների միասնական թիվ չկա․ պաշտոնական տվյալները հակասում են միմյանց

11:36, 20 Օգս, 2026

Վերջին շրջանում բանակում ոչ մարտական պայմաններում մահվան, հատկապես ինքնասպանության դեպքերը լայն քննարկման թեմա են դարձել։ Յուրաքանչյուր նոր դեպքից հետո հնչում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens