ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Վահե Էնֆիաջյանը կեղծում է՝ պարգևավճարներից ու մեքենայի վառելիքից չի հրաժարվել

20:29, 19 Հնս, 2020

ՍԽԱԼ

Ես պարգևավճարից հրաժարվել եմ, հեչ չմտածես, բենզինից էլ եմ հրաժարվել ու էնքա՜ն բանից եմ հրաժարվել. Վահե Էնֆիաջյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը հունիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հրաժարվել է պարգևավճարներից։ Նա իր խոսքում դժգոհել էր իշխանության կադրային քաղաքականությունից և հատկացվող պարգևավճարների համակարգից։

«Ով ցուցանիշ չի ապահովում, այդ մարդուն պրեմիա ինչի՞ համար են տալիս։ Նախարարներ կան՝ աշխատավարձը 1,500,000 է հասել։ Մեր երկրի սոցիալական, տնտեսական վիճակը նայեք, պրեմիաները պետք է արդարացի տան։ Ես նույնն ասել եմ խորհրդարանի մասով, եթե համատարած ենք բոլորին պրեմիաները տալիս, տրամաբանությունը կորում է»,- նշել էր պատգամավորը։

Lրագրողներից մեկի դիտարկմանը, որ եթե համաձայն չէ, կարող է անձամբ հրաժարվել պարգևավճարներից, Էնֆիաջյանը բարկացած տոնով արձագանքել էր, որ այդպես էլ արել է։

«Ես հրաժարվել եմ, հեչ չմտածես, հրաժարվե՛լ եմ, ասում եմ, բենզինից էլ եմ հրաժարվել ու էնքա՜ն բանից եմ հրաժարվել, էլ չասեմ… հենց հիմա դե գնացեք, որ էտքան բանն ասում եք, ուրեմն հետևողական եղեք, իմ աշխատավարձից քանի հիմնադրամի փող ա գնում ու քանի ընտանիքի գումար է գնում»,- հայտարարել էր Էնֆիաջյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել, թե արդյո՞ք Էնֆիաջյանը, ի տարբերություն մյուս գործընկերների, հրաժարվել է իրեն հասանելիք ոչ միայն պարգևավճարից, այլ նաև իրեն՝ որպես փոխնախագահի կցված ծառայողական մեքենայի վառելիքից։

Արդյո՞ք Էնֆիաջյանը ստացել է պարգևավճարներ

Նշենք, որ Ազգային ժողովի պատգամավորի աշխատավարձը սահմանվում է «Օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքով և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով։ Ըստ այս օրենքների՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, որից բացի, նա նաև ստանում է ամսական աշխատավարձի 30 տոկոսի չափով պարգևավճար։

Ազգային ժողովի աշխատակազմից Fip.am-ին հայտնեցին, որ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ստացել է ամսական իրեն հասանելիք սահմանված պարգևավճարները։

«Ազգային ժողովի պատգամավորներն ԱԺ բյուջեի պարգևատրման ֆոնդից (2019 թ․ ապրիլից մինչև 2020 թ․ մարտը ներառյալ) ամեն ամիս պարգևատրվել են իրենց աշխատավարձի 30 տոկոսի չափով՝ համաձայն հայտարարված պետական կառավարման ոլորտում վարձատրությունների բարձրացման համընդհանուր քաղաքականության, ինչպես նաև «2020 թ. պետական բյուջեի մասին» օրենքի»,— ասված է ԱԺ գրավոր պատասխանի մեջ։ 

Աշխատակազմից նաև տեղեկացնում են, որ Էնֆիաջյանը ստացել է ամսական իրեն հասանելիք սահմանված պարգևավճարները, որից այս տարվա մարտ ամսվա պարգևավճարը փոխանցվել է «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» գանձապետական հաշվեհամարին։

Արդյո՞ք հրաժարվել է բենզինից 

Ինչ վերաբերում է Էնֆիաջյանի՝ իրեն սպասարկող ավտոմեքենայի համար բենզինից հրաժարվելու դիմումին, ապա նշվում է, որ ԱԺ աշխատակազմը նման որևէ գրություն չի ստացել։

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից
Տվյալների լրագրություն

Տասը տարիների ընթացքում ՊԵԿ-ի դեմ ներկայացվել է ավելի քան 12 հազար դատական հայց․ դրանց թիվը կտրուկ աճել է 2016 թ․-ից

11:38, 6 Մյս, 2025

2015-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի դեմ Վարչական դատարան է ներկայացվել 12,506 հայցադիմում։ Դրանց թիվը կտրուկ աճել է...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens