ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Ինչու չի չեղարկվել ռոումինգը ԵԱՏՄ-ում

19:28, 1 Հլս, 2020

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում. Միքայել Մելքումյան

Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը բերեց ԵԱՏՄ անդամ երկրների միջև ապրանքափոխանակության առավել պարզեցված ընթացակարգերի, հանվեց նաև ապրանքների ներմուծման մաքսատուրքը։ 

Այս ամենին զուգահեռ՝ ժամանակ առ ժամանակ տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցին ԵԱՏՄ տարածքում ռոումինգի վերացման մասին հայտարարություններ ու խոստումներ։

Վերջին անգամ՝ նախորդ տարվա դեկտեմբերին, այս թեմայով խոսեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, որը հայտարարեց, որ մի քանի ամսից ԵԱՏՄ տարածքում վերջնականապես կչեղարկվի ռոումինգ ծառայությունը։ 

«Մարտ-ապրիլի դրությամբ, իմ ունեցած տեղեկություններով, ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում», — ասաց Մելքումյանը։

Հաշվի առնելով, որ Հայաստանի ու ԵԱՏՄ երկրների միջև ռոումինգը, այնուամենայնիվ, մինչ այժմ գործում է, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե ինչու՞ Մելքումյանի հայտարարությունն իրականություն չի դարձել։

«Արդար ռոումինգ»՝ ԵԱՏՄ տարածքում

Եվրասիական տնտեսական միության ձևավորումից ի վեր անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան) միջև ռոումինգ ծառայությունների սակագների նվազման թեման մշտապես քննարկվել է։ 2016-ին ԵԱՏՄ երկրների մրցակցային մարմինները նախաձեռնեցին «Արդար ռոումինգ» համակարգի ներդրման գործընթացը, որի նպատակն էր ռոումինգի ծառայությունների ոլորտում գների փուլային և աստիճանական նվազեցումը՝ ընդհուպ մինչև տեղական ներքին ցանցերում սահմանված վճարումներին հավասարվելը Ուսումնասիրությունները ցույց էին տվել, որ Հայաստանում ռոումինգ ծառայության սակագները գրեթե 45 անգամ թանկ էին տեղական զանգերի սակագներից։ 

Քաղաքացին ԵԱՏՄ անդամ երկրներից դեպի Հայաստան զանգեր կատարելու համար 1 րոպեի դիմաց վճարում էր բավական թանկ․ Ռուսաստանից՝ 1261, Բելառուսից՝ 1077, Ղազախստանից՝ 1028, Ղրղզստանից 1290 դրամ։ Հետագայում բջջային կապի օպերատորների ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատել ԵԱՏՄ տարածքում ռոումինգի սակագների նվազման ուղղությամբ, ինչի արդյունքում ծառայության սակագները նվազեցին 2-3, իսկ որոշ դեպքերում մինչև 9 անգամ՝ միջինում կազմելով 250 դրամ 1 րոպեի համար։

Ռոումինգ ծառայությունների չեղարկման թեման բավական շատ քննարկվեց նաև 2019-ին։ Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հանձնարարվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացներ առաջարկներ՝ ռոումինգային վճարների փուլ առ փուլ իջեցման համար անհրաժեշտ միջոցների մշակման վերաբերյալ։ 

Ավելի ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահի օգնական Վիկտոր Գրինևը լրագրողներին հայտնել էր, որ արդեն դեկտեմբերին կներկայացվի Եվրասիական տնտեսական միությունում ռոումինգի չեղարկման ճանապարհային քարտեզը։

Իսկ արդեն դեկտեմբերի 18-ին ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ մարտ-ապրիլին արդեն ռոումինգը ԵԱՏՄ սահմաններում չեղյալ կհամարվի, այսինքն՝ բջջային կապը կլինի նույն տիրույթում։

Կորոնավիրուսը խանգարել է նաև ռոումինգի չեղարկմանը

«Փաստերի ստուգման հարթակը» դիմեց Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով՝ խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ մինչ օրս ԵԱՏՄ տարածքում չի չեղարկվել ռոումինգ ծառայությունը։ Հանձնաժողովից պատասխանեցին, որ հարցի հասցեատերն իրականում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Fip.am-ին տեղեկացրեցին, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մշակվել և անդամ պետությունների քննարկմանն է ներկայացվել ռոումինգի «արդարացի սակագների սահմանման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման միջոցառումների պլանի մասին» նախագիծը։ Սակայն կապված կորոնավիրուսի պանդեմիայի հետ՝ նախագծի լրամշակման աշխատանքները հետաձգվել են։ «ԵԱՏՄ տարածքում ռոումինգ ծառայությունների սակագների նվազեցման/չեղարկման ժամկետների հարցը դեռևս քննարկման փուլում է»,- հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից։

Նշենք, որ այս պահին հայկական օպերատորների կողմից տրամադրվող ռոումինգ ծառայությունների սակագները ԵԱՏՄ տարածքում (մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում) տատանվում են 25-30 դրամ/րոպե մուտքային և 250-260 դրամ/րոպե դեպի Հայաստան զանգերի համար շրջանակում։ 

Ամփոփելով՝ փաստենք, որ չնայած նրան, որ վերջին տարիներին ԵԱՏՄ տարածքում ռոումինգի սակագներն էականորեն նվազել են, սակայն սպասելիքներն ու հայտարարությունները, թե այս տարվա գարնանը ԵԱՏՄ տարածքում ռոումինգն ամբողջովին կչեղարկվի, չեն իրականացել։ 

Սևադա Ղազարյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է
Ֆեյք

Հայաստանում դեղերի փորձարկման մասին «հետաքննությունը» կեղծ է. ապատեղեկատվության հետևում Պրիգոժինի «Վագներն» է

13:05, 12 Մյս, 2025

Մայիսի 2-ին London Times անունով կայքում հրապարակված «հետաքննության» մեջ, որն իրականացրել է «Անարդարության դեմ պայքարի հիմնադրամը» (Foundation to Battle Injustice/FBI,...

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Խոստացված 17 ջրամբարներից ընդամենը մեկն է պատրաստ․ կառավարության հնգամյա ծրագիրն ու իրականությունը

13:15, 7 Մյս, 2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով»՝ նախատեսված է կառուցել 17 նոր ջրամբար։  Այսպես, ըստ միջոցառումների ծրագրի, նշված հինգ...

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք
Սխալ

Սերժ Սարգսյանի ժամանակների ոստիկանների բռնությունը վերագրվում է Փաշինյանին. հին տեսանյութը՝ նոր կեղծիքի գործիք

10:25, 7 Մյս, 2025

Ֆեյսբուքի հայալեզու տիրույթում մայիսի 6-ի ուշ երեկոյից տարածվում է Երևանի փողոցներից մեկում նկարահանված մի տեսանյութ, որում ոստիկանները՝ կարմիր բերետներով, մահակներով...

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող
Սխալ

Լուրը, թե Հայաստանը ճանաչվել է Արցախի հուշարձանների իրավատեր, կեղծ է և մոլորեցնող

17:13, 6 Մյս, 2025

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արդեն երկու օր է տեղեկություն է տարածվում, թե Հաագայի միջազգային դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens