ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ռուսաստանից կառավարվող ֆեյսբուքյան երկու էջերը՝ կորոնավիրուսի մասին ապատեղեկատվություն տարածող

19:07, 24 Սպտ, 2020

Ֆեյսբուք սոցիալական ցանցում այս տարվա ընթացքում գրանցված «Կորոնավիրուս = դարի աֆերա» և նույն էջի կառավարիչների կողմից բացված «Ասա ոչ մահաբեր վակցինային» էջերը տարածում են ապատեղեկատվություն և դավադրության տեսություններ՝ կորոնավիրուսային հիվանդության, դրա դեմ պայքարի և այլ թեմաների վերաբերյալ: Նշենք, որ առաջին էջի բովանդակությունը առավել ընդգրկուն է, մինչդեռ օգոստոսին ստեղծված «Ասա ոչ մահաբեր վակցինային» էջի հիմնական բովանդակությունը քարոզչություն է ընդդեմ պատվաստումների և պատվաստանյութի հնարավոր ազդեցության մասին կեղծ տեղեկություններ, որոնք պարբերաբար հերքվել են։

«Կորոնավիրուս = Դարի աֆերա»

Էջը ստեղծվել է այս տարվա ապրիլի 3-ին: Ներկայում կառավարվում է ֆեյսբուքյան երեք օգտահաշիվների կողմից՝ Ռուսաստանի տարածքից: Հետևորդների թիվը շուրջ 4900 է: Էջի միջոցով տարածվող ապատեղեկատվությանն ու դավադրության տեսություններին պարբերաբար անդրադարձել է media.am-ը: Այստեղ պարբերաբար շրջանառվում են կորոնավիրուսի՝ կեղծ և «հիբրիդային պատերազմի մաս» լինելու մասին թեմաներ:

Էջը տարածել է նաև արտերկրում մեծ աղմուկ բարձրացրած «Պլանդեմիա» անունով հայտնի տեսանյութը, որում պնդում են, թե կորոնավիրուսը պլանավորված էր «աշխարհի քաղաքական և գիտական վերնախավի կողմից»: Տեսանյութը միայն այս էջում ունի շուրջ 100 հազար դիտում: Ֆեյսբուքը ապատեղեկատվություն էր որակել տեսանյութն ու հեռացրել ցանցից, սակայն «Կորոնավիրուս = դարի աֆերա»-ի կառավարողները դիմել էին ընդունված հնարքի՝ մոնտաժելով և շրջանցելով սոցիալական ցանցի կանոնները:

«Ասա ոչ մահաբեր վակցինային» կամ փնտրվում են մարդիկ՝ հակաքարոզչության նպատակով

«Կորոնավիրուս = դարի աֆերա»-ի քույր էջը, որը ստեղծելու մասին էջի ղեկավարները օգոստոսի սկզբին հայտնել էին առանձին գրառումով, ներկայում ունի 1465 հավանում և 3706 հետևորդ:

Էջը ծառայում է հակապատվաստումային քարոզչության համար: Արդեն առաջին գրառմամբ հեղինակները մարդիկ էին հավաքագրում հակաքարոզչության համար: Էջի գրանցած «հաջողությունները» նկատելի են դառնում հրապարակված տեսանյութերի տարածումների և դիտումների քանակից: Սեպտեմբերի 18-ին հրապարակված տեսանյութը, որը պատմում է այն մասին, թե COVID-19-ը երկրագնդի բնակչության կրճատման վերահսկողության միջազգային պլանի անվանումն է, ունի ավելի քան 600 հազար դիտում։ Տեսանյութը կիսվել է 33 հազար անգամ:

Տեսանյութում իտալացի բժիշկը կոչ է անում ոչ մի դեպքում չթեստավորվել, քանի որ թեստավորման դեպքում վարակվելու հավանականությունը մեծանում է: Այս պնդումների անհեթեթ լինելու մասին հրապարակումները բազմաթիվ են:

Շուրջ 560 հազար դիտում ունի գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանի տեսանյութը, որում  վերջինս խոսում էր պատվաստանյութերի մասին:

Ուշագրավ է, որ Մանասյանի հայտարարությունները որոշ չափով հակասում են էջի ուղղվածությանն ու մյուս տեսանյութերի բովանդակությանը: Մանասյանը չի հերքում և չի հերքել պատվաստանյութի անհրաժեշտության կարևորությունը: Նրա հիմանական քննադատությունը միշտ ուղղված է եղել առանց երկարաժամկետ փորձարկումների պատվաստանյութերի օգտագործմանը և դրա՝ պարտադիր լինելու հավանականությանը: Տեսանյութը, ամեն դեպքում, արդեն ունի ավելի քան 10 հազար հավանում և 15 հազար տարածում:

Մեկ այլ՝ լայնորեն շրջանառված ապատեղեկատվություն, թե իբր Բիլ Գեյթսը հրաժարվել է պատվաստել իր երեխաներին, այս էջում ունի շուրջ 2 հազար կիսում: Բիլ և Միլինդա Գեյթսերին՝ աշխարհում պատվաստանյութերի տարածմամբ զբաղվելու, սակայն իրենց երեխաներին չպատվաստելու մեջ մեղադրում էին դեռ 2018 թվականից: Իսկ Միլինդա Գեյթսը դեռ 2019-ի գարնանը Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ իրենց չորս երեխաներն էլ ընդունել են բոլոր անհրաժեշտ պատվաստանյութերը:

Ամփոփելով՝ նշենք, որ չնայած մամուլում և փորձագետների կողմից բազմիցս բարձրաձայնվել է այս էջերի կողմից տարածվող տեղեկատվության մանիպուլյատիվ ու մոլորեցնող բովանդակության մասին՝ մինչ օրս դրանք ակտիվորեն թարմացվում են, իսկ հետևորդների քանակն աստիճանաբար ավելանում է:

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` դարի աֆերակորոնավիրուսվակցինա

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens