ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Տվյալների լրագրություն

Կորոնավիրուսը Հայաստանում․ երկրորդ ալիքի hետևանքները

13:54, 24 Նյմ, 2020

Սեպտեմբերի վերջին Արցախում սկսված պատերազմը համընկավ և նպաստեց Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության նոր պիկին։ Նոյեմբերի 24-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ավելի քան 125 հազար դեպք, գրանցվել 2002 մահ, փաստացի բուժվողների թիվը շուրջ 29 հազար է։

Կորոնավիրուսի երկրորդ ալիքը նախորդից ավելի մեծ սրությամբ արտահայտվեց գրեթե ամբողջ աշխարհում։ Կորոնավիրուսից մահացությունների թիվը կտրուկ աճեց հատկապես հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ պայմանավորված և՛ եղանակով, և՛ երկրորդ ալիքի պատճառած բարդություններով։

Հայաստանում հակառեկորդը շարունակվում է

Հայաստանում կորոնավիրուսի՝ օրական գրանցվող դեպքերը սկսեցին զգալի աճել հոկտեմբերի կեսերից։ Նոյեմբերի 7-ին գրանցվել է վարակակիրների ամենամեծ թիվը՝ 2476։ 

Վարակակիրների թվի աճն անխուսափելիորեն հանգեցրեց նաև մահվան դեպքերի թվի աճին։ Հայաստանում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը գրանցվել էր մարտի 26-ին, այդ օրից մինչև սեպտեմբերի 30-ը՝ շուրջ 6 ամսում գրանցվել է մահվան 963 դեպք, հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 23-ը՝ 1013 դեպք։ Նախորդող ամիսներին (օգոստոս-սեպտեմբեր) Հայաստանում գրանցվել էր կորոնավիրուսից մահվան 214 դեպք։ Այսինքն՝ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նախորդ ժամանակահատվածի համեմատ գրանցված մահվան դեպքերն ավելացել են 4,5 անգամ։

Տարեսկզբից ևս 507 մարդ մահացել է այլ պատճառներից՝ ունենալով կորոնավիրուսային հիվանդություն։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում մահացել է կորոնավիրուսային հիվանդություն ունեցող 2479 անձ: Հատկանշական է, որ մահացության ցուցանիշով Հայաստանը միջին դիրքերում է՝ համաշխարհային միջինի համեմատ։ Այստեղ մահացել է վարակակիրների շուրջ 2 տոկոսը։ 

Մեկ օրում գրանցված մահերի առավելագույն թիվը գրանցվել է հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 13-ին՝ 41 դեպք։

Ստորև ներկայացված է Ourworldindata.com կայքի տվյալները՝ Հայաստանում օրական գրանցվող մահվան դեպքերի կորը։

Նշված ժամանակահատվածում զգալի մեծ է եղել նաև գրանցված դեպքերի թիվը․ մարտից մինչև սեպտեմբերի վերջ գրանցվել էր 50 850 դեպք, հոկտեմբերից 1-ից նոյեմբերի 23-ը՝ 75 859 դեպք։ Հոկտեմբերի 15-ից սկսած՝ ամեն օր գրանցվող մահվան դեպքերի թիվը գերազանցում էր մեկ տասնյակը, հոկտեմբերի 24-ից՝ երկու տասնյակը։ 

Իրավիճակն աշխարհում

Նախքան վարակի երկրորդ ալիքի բռնկումը, գիտնականներն արդեն կանխորոշում էին, որ այն կարող է ավելի վտանգավոր և մահացու լինել, քան առաջինը։ Ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի ինստիուտի վերջին տվյալների՝  աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնում է 1 միլիոն 400 հազարի, վարակակիրների ընդհանուր թիվը՝ շուրջ 60 միլիոն է։ Ինչպես վարակակիրների, այնպես էլ մահացության ցուցանիշով առաջատարը Միացյալ Նահանգներն է, այստեղ կորոնավիրուսը խլել է ավելի քան 257 հազար մարդու կյանք։ Իսկ վարակի օջախ Չինաստանում երկրորդ ալիքը գրեթե չի զգացվում։ Երկրում, ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի 92 հազար դեպք է գրանցվել, մահացել է 4700 անձ։ Օրական գրանցվող դեպքերի թիվը Չինաստանում չի հասնում 100-ի։

Հոկտեմբերի սկզբին ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի թիվը շուրջ մեկ միլիոն էր։  Վերջին երկու ամսվա ընթացքում գրանցված մահերի թիվն ավելացել է շուրջ 400 հազարով։ Ամբողջ աշխարհում մահացել է հաստատված վարակակիրների շուրջ 9 տոկոսը։ 

Աշնան կեսերից՝ կորոնավիրուսի դեպքերի թվի աճին զուգահեռ նոր սահմանափակումներ էին մտցվել մի շարք երկրներում, սակայն նախկին կյանքին վերադարձը կարող է վարակի հաջորդ ալիքի պատճառ դառնալ։ Եվ շատ երկրներում, ինչպես օրինակ Եվրոպական միությունում, քննարկում են այդ սահմանափակումներն աստիճանաբար նվազեցնելու անհրաժեշտության մասին՝ վարակի նոր ալիքից խուսափելու համար։ 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսից մահացություն

Հարակից հոդվածներ

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Կորոնատարի․ «աշխարհը փոխած» վարակի հետևանքները

17:51, 20 Հնվ, 2021

2020 թվականի սկզբին, երբ կորոնավիրուսը սկսեց տարածվել մի շարք պետություններում, պատկերացնել անգամ հնարավոր չէր, թե ինչ է սպասվում առաջիկայում ամբողջ...

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ինչ բացահայտեց FIP.am-ը 2020-ին․ նյութերի ամփոփում

11:30, 8 Հնվ, 2021

Ավարտվող տարին լի էր բազմաթիվ իրադարձություններով, որոնք ուղեկցվեցին փաստերի աղավաղմամբ, տարատեսակ կեղծիքներով ու մանիպուլյացիաներով։ «Փաստերի ստուգման հարթակն» իր ընթերցողին է...

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում
Առանց վճռի

2020 թվականի կեղծ լուրերը․ ով և ինչ էր ստում

12:15, 5 Հնվ, 2021

2020 թվականի ընթացքում մեդիադաշտում հայտնվեցին բազմաթիվ կեղծ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ թե՛ ներքաղաքական, թե՛ միջազգային գլխավոր իրադարձությունների շուրջ:  Կորոնավիրուսային համավարակը...

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին
Առանց վճռի

2020-ի տեղեկատվական վիրուսները կորոնավիրուսի մասին

13:30, 31 Դկտ, 2020

2020 թվականին աշխարհի թիվ մեկ իրադարձությունը, թերևս, նոր կորոնավիրուսային համավարակն էր, որը թելադրեց նոր իրականություն ու կանոններ բոլոր պետություններում։ Նորահայտ...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×