ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի «փակվելու» առեղծվածն ու տարածվող մանիպուլյացիաները

19:44, 17 Դկտ, 2020

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայ-ադրբեջանական սահմանազատման աշխատանքների սկսվելուց ի վեր սոցիալական ցանցերում քննարկվում է 2020 թվականին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը լուծարելու կառավարության որոշումը, որը, ըստ օգտատերերի, հանգեցրել է GPS-ով պետական սահմանների որոշմանը:

Մասնավորապես, ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի դասախոս Արփինե Առուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «2020 թ. ապրիլին, կառավարության որոշմամբ, լուծարվեց «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ը։ Մի ամբողջ կարևորագույն ինստիտուտ։ Իսկ հիմա զարմանում ենք, թե ինչի ենք GPS-ով մեր սահմանները որոշում»:

Գրառումը տարածել էին մի շարք կայքեր, այդ թվում՝ Mamul.am-ը, Artsakh.news.am-ը, kentron.am-ը:

Ֆեյսբուքյան մեկ այլ օգտատեր՝ Հարություն Մնացականյանը, հարց էր բարձրացրել ՊՈԱԿ-ի լուծարման դրդապատճառների մասին. «Ես միայն մի բան եմ ուզում իմանալ, հստակ բացատրություն է պետք` պատերազմից ամիսներ առաջ ի՞նչ պատճառաբանությամբ և նպատակով է փակվել Գեոդեզիայի (քարտեզագրման) ՊՈԱԿ ինստիտուտը, որ հիմա GPS-ով խեղճ գյուղացիներն են գեղապետերի հետ սահման գծում թուրքերի հետ»։

«Փաստերի ստուգման հարթակը» գնացել է այս հարցադրումների հետքերով և ուսումնասիրել, թե ինչ հիմքով է լուծարվել ՊՈԱԿ-ը:

Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1853 որոշմամբ հիմնադրված «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը հիմնադրման օրվանից եղել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեի համակարգում: 2020 թվականի ապրիլի 9-ին ՊՈԱԿ-ը լուծարվել է կառավարության որոշմամբ: 

Fip.am-ի հարցմանն ի պատասխան՝ Կադաստրի կոմիտեից հայտնեցին, որ նախկինում ՊՈԱԿ-ին վերապահված բացառապես պետական նշանակության գործառույթներ  իրականացնելու նպատակով Կադաստրի կոմիտեի կառուցվածքում վարչապետի 2020 թ. ապրիլի 23-ի N 486-Լ որոշմամբ ստեղծվել է Գեոմատիկայի կենտրոնը:

«Այսինքն՝ Գեոմատիկայի կենտրոնը ստեղծվել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի հենքի վրա այն տարբերությամբ, որ Գեոմատիկայի կենտրոնը իրավասու է իրականացնելու բացառապես պետական նշանակության աշխատանքներ և չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ»,- նշում են կոմիտեից:

Հատկանշական է նաև, որ ըստ Կադաստրի կոմիտեի՝ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում գործառութային տեսանկյունից էական փոփոխություններ չեն կատարվել, և ՊՈԱԿ-ի հաստիքացուցակն ու մասնագիտական կազմը գրեթե ամբողջությամբ տեղափոխվել են Գեոմատիկայի կենտրոն:

Այսպիսով, քննարկումները, թե «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի լուծարումն է պատճառը, որ այսօր GPS-ով են որոշվում Հայաստանի և Ադրբեջանի սահմանները, մանիպուլյատիվ են և ապակողմոնորոշիչ, քանի որ ՊՈԱԿ-ի փոխարեն ստեղծվել է մեկ այլ պետական կառույց, որը ունի նույն գործառույթները:

 

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` GPS«Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
fip.am

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից


×