ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

«#Հաղթելու ենք». 2020 թվականի տարվա ստերն ըստ ընթերցողների

16:17, 30 Դկտ, 2020

«Փաստերի ստուգման հարթակն» առաջարկել էր ընթերցողներին քվեարկել, թե որն է 2020 թվականի ամենամեծ սուտը։  

Մենք առաջարկել էինք երեք տարբերակ՝ 

1․ Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությունները․

2․ 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները․ 

3․ Իշխանությունների «ապազգային» և «այլասերող» քաղաքականության մասին ապատեղեկատվությունները․

Ընթերցողները նաև սեփական տարբերակն առաջարկելու հնարավորություն ունեին։ 

Այսպիսով՝ տարվա ստերի 1-ին հորիզոնականը զբաղեցրել են 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները, որոնք հիմնականում տարածվում էին «#հաղթելուենք» նշանաբանի ներքո։ Սրա օգտին քվեարկել է մասնակիցների 56․1 տոկոսը։ 

2-րդ տեղում են «իշխանությունների «ապազգային» և «այլասերող» քաղաքականության մասին ապատեղեկատվությունները»։ Քվեարկությանը մասնակցած ընթերցողների 31․4 տոկոսը կարծում է՝ սուտ է, որ գործող իշխանությունները հակապետական և այլասերող քարոզ են տանում։ 

Իսկ Կորոնավիրուսի վերաբերյալ տարածված ապատեղեկատվությունը 3-րդ հորիզոնականում է։ Քվեարկության մասնակիցների միայն 10 տոկոսի համար են  կորոնավիրուսի մասին տարածված ստերը նշանակալի։ 

Ինչ վերաբերում է ընթերցողների առաջարկած տարբերակներին, ապա քվեարկողներից մեկը «դարի սուտ է համարվում այն, որ Հայաստանն ընդհանրապես դաշնակիցներ ունի», Սու-30 կործանիչների մասին հայտարարությունը, մյուսները նշել են՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Ոչինչ չեմ ստորագրելու՝ առանց ժողովրդին նախօրոք ներկայացնելու/խոսելու» հայտարարությունները։ Մեկ այլ ընթերցող Սորոսի անվան հետ կապվող ստերն է նշել նշանակալի, ավելին՝ նա առաջարկում է ընտրել նաև թոփ ստախոսի և իր թեկնածուն առաջադրում՝ Նառա (Նաիրա Զոհրաբյան)։ Մեկ այլ ընթերցող էլ սուտ է համարում ընդդիմության մեդիատեռորը։

Նշենք, որ միայն հարցաթերթիկով քվեարկությանը մասնակցել է 240 հոգի, իսկ շատերը ստերի իրենց տարբերակը նշել են ուղղակի ֆեյսբուքյան էջում։ 

Ըստ այդմ՝ պատերազմական շրջանում տարածված ստերից առավել  շատ հիշատակվել է «#Հաղթելուենք» հեշթեգը։ Դրան հաջորդում են «զգետնվեց», «գյոռբագյոռ 2020», «ոչ մի սանտիմետր ՀՀ տարածքից չի հանձնվելու», «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց», «վերջապես չինական ԱԹՍ-ները դուրս եկան», «Արցախը Հայաստան է և վերջ», և այլն։

Իսկ ընթերցողներից մեկն էլ ընդհանրացրել էր՝ «վերցրեք ՊՆ-ի միասնական տեղեկատվական ցանկացած հաղորդում, որը ներկայացնում էր Արծրուն Հովհաննիսյանը…»։ 

Ընթերցողները իշխանությունների կողմից հնչեցրած ստերից հետո հիշատակել են նաև ընդդիմության կողմից տարածվող ստերը, ինչպես, օրինակ, «Քոչարյանը վայելում է հայ ազգի 99․99%-ի սերն ու հարգանքը…..», «Քոչարյանը որոշել է թալանածը վերադարձնել», «Վազգեն Մանուկյանի վարչապետությունը», «ԲՀԿ-ն կաշառք չի բաժանել», «Գագիկ Ծառուկյանի՝ ԱԱԾ-ից հանրահավաքին ուղղված հռետորական ուղերձը…», «Վանեցյանը գնացել է կռվելու Արցախում» և այլն։

Ընթերցողները նաև ադրբեջանական քարոզչական ստերից են հիշատակել՝ «հայերը ֆոսֆորային ռումբեր են օգտագործել», նաև ռուս բարեկամներին հիշել. ««ռուս «բարեկամը» ոչ մի կապ չունի մեր երկրի ոչնչացման հետ», նաև դժգոհել ԶԼՄ-ների աշխատանքից՝ «ՀՀ֊ ում լրատվական դաշտը անաչառ է ու անկաշառ»։ 

Մեկ այլ ընթերցող տարվա ստերը հեգնանքով ամփոփում է. «Սերմնահեղուկի բանկը հայերի սպերման ուղարկում է Իսրայել, որ դրանից զենք ստանան ու վաճառեն Ադրբեջանին: Փոխարենը հայ կանանց հրեական սերմնահեղուկ են ներարկում, որ դառնանք հրեա: Համաճարակի օրերին մարդկանց ասում էին մնացեք տանը, որ չտեսնենք, թե ոնց են քաղաքում 5G աշտարակներ դնում: Պատվաստումների պատճառով էլ մարդիկ դառնում են գեյ»։ 

Այսպիսով, ամփոփելով քվեարկության բոլոր արդյունքները, կարող ենք արձանագրել, որ ընթերցողները 2020 թվականի տարվա սուտ են համարում Արցախում 44-օրյա պատերազմի ընթացքում ներկայացված ապատեղեկատվությունները։ Նշենք, որ հնչեցված կեղծ հայտարարությունների ու պնդումների հետևանքով քաղաքացիները փաստացի սկսել են չվստահել պաշտոնական տեղեկատվությանը՝ կասկածի տակ դնելով յուրաքանչյուր հերքում։ 

«Փաստերի ստուգման հարթակի» թիմ  

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` հաղթելուենքտարվա սուտ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens