ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Մանիպուլյատիվ

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին

18:25, 16 Մրտ, 2021

ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ-30 ինքնաթիռներին։

Աշոտյանը, մասնավորապես, վկայակոչելով Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտությունների ինստիտուտի զեկույցը, մեղադրել էր Հայաստանի գործող իշխանություններին 2018-2020 թվականների ռազմական բյուջեների 76 տոկոսը «չկրակող ինքնաթիռների» վրա ծախսելու մեջ։

«Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI)՝ մարտի 15-ին հրապարակած զեկույցի Հայաստանի խեղկատակը չկրակող ինքնաթիռների համար վճարել է 190 մլն ԱՄՆ դոլար, այսինքն, ըստ նույն զեկույցի հեղինակների, 2018-ից մինչև 2020 թվականի պատերազմի մեկնարկը Հայաստանի կողմից զենք-զինամթերքի վրա ծախսած գումարի (248 մլն $) 76%»:

Գրառումն Աշոտյանն ամփոփել էր՝ պնդելով, որ իշխանությունները ստել են՝ հայտարարելով, թե չորս ՍՈՒ-երի համար վճարել են մոտ 130 մլն դոլար։

Արմեն Աշոտյանի հրապարակումը տարածվել է նաև մի շարք լրատվական կայքերում։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ստուգել՝ արդյո՞ք Աշոտյանի հրապարակած տվյալները համապատասխանում են իրականությանը։

Աշոտյանը մեջբերել է ոչ ճշգրիտ տվյալներ

Աշոտյանի հրապարակած լուսանկարում հրապարակված է Trend Indicator Value (TIV) կամ Միտման ցուցանիշի արժեքը։ Ինստիտուտի՝ հաշվարկի մեթոդոլոգիայի բացատրության բաժնում ներկայացված է այս ցուցանիշի հաշվարկի բացատրությունը։

Այսպես, TIV-ը զենքերի առևտրի հիմնական միտումները հասկանալու համար կազմված ընդհանուր արժեք է՝ հիմնված միավոր զինատեսակների արտադրության հայտնի արժեքների հաշվարկի վրա։ Ըստ ինստիտուտի՝ այս ցուցանիշը ոչ թե ռազմական ծախսերի և փոխանցումների արժեքի արտահայտման նպատակ ունի, այլ ռազմական ռեսուրսների շրջանառության ծավալների մասին տեղեկություն փոխանցելու։ «Դրանք լավագույնս օգտագործվում են՝ որպես որոշակի ժամանակահատվածում զենքի միջազգային փոխանցումների միտումները, մատակարարների և ստացողների համար համաշխարհային տոկոսները ․․․ հաշվարկելու հում տվյալներ»,- մասնավորապես, նշված է SIRPI-ի կայքի համապատասխան բաժնում։

ՍՈՒ-երի համար վճարվել է շուրջ 120 մլն դոլար

Իրականում, սակայն, նույն SIPRI-ն հրապարակում է նաև զենքերի առուվաճառքի կնքված պայմանագրերի վերաբերյալ հայտնի տվյալները՝ ըստ ներմուծող և արտահանող երկրների և, առկայության դեպքում, նաև ըստ պայմանագրի արժեքի։ Ինստիտուտի կայքում առկա տվյալների համաձայն՝ 2019 թվականին Հայաստանը շուրջ 120 մլն դոլար է վճարել 4 հատ ՍՈՒ-30 կործանիչ ինքնաթիռների համար։ Զենքերի առք ու վաճառքի մասին տեղեկություններ կարելի է ստանալ SIPRI-ի տվյալների բազայից։

Ճշգրիտ չէ նաև Աշոտյանի այն պնդումը, թե Հայաստանի՝ զենք-զինամթերքի վրա ծախսած գումարների 76 տոկոսն օգտագործվել է ՍՈՒ-30 կործանիչների ձեռքբերման համար, քանի որ, ինչպես նշվեց, TIV աղյուսակները վերջնական տվյալներ չեն և չեն կարող օգտագործվել պետությունների ռազմական ծախսերը չափելու համար։

Ըստ SIPRI-ի՝ Հայաստանը 2018-2019 թվականներին ռազմական ծախսերի համար հատկացրել է շուրջ 1․3 մլրդ ԱՄՆ դոլար գումար, համապատասխանաբար՝ 609 մլն և 673 մլն։  

Հայաստանի պետական բյուջեով 2020 թվականի պաշտպանական ծախսերի համար նախատեսված էր 303 մլրդ դրամ (շուրջ 570 մլն ԱՄՆ դոլար)։ Այսինքն, եթե միասին հաշվենք 2018, 2019 և 2020 թվականների Հայաստանի պաշտպանական ծախսերը, ապա ՍՈՒ-30-ների ձեռքբերումը կազմում է դրանց շուրջ 6 տոկոսը։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ վերոնշյալ գումարները վերաբերում են ընդհանուր պաշտպանական ծախսերին, և կոնկրետ զենք-զինամթերքի վրա ծախսված գումարների հստակ թիվ հայտնի չէ։

Այսպիսով, Արմեն Աշոտյանը հրապարակել է Հայաստանի գնած ՍՈՒ-30-ների արժեքի մոտավոր հաշվարկի վերաբերյալ տվյալներ՝ բաց թողնելով արդեն իսկ հրապարակված և ճշգրիտ տվյալները։ Բացի դա, նա մանիպուլացրել է այդ տվյալները՝ պնդելով, թե իշխանությունները, իբր, ռազմական ծախսերի 76 տոկոսը հատկացրել են ՍՈՒ-30-ներին։

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` SIPRIԱրմեն ԱշոտյանՍՈՒ-30սպառազինություն

Հարակից հոդվածներ

ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ ունե՞ն, թե՞ չունեն․ վարչապետի հայտարարությունների հետքերով
Չդասակարգված

ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ ունե՞ն, թե՞ չունեն․ վարչապետի հայտարարությունների հետքերով

17:56, 23 Մրտ, 2021

Մարտի 20-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանի գնած ՍՈՒ-30ՍՄ կործանիչները հրթիռներ չունեն՝ նշելով, որ չեն հասցրել գնել դրանք...

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները

19:27, 3 Նյմ, 2020

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտառոց հայտարարություն էր արել. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային...

Ադրբեջանի հայտնի և անհայտ զինողները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Ադրբեջանի հայտնի և անհայտ զինողները

12:42, 1 Նյմ, 2020

Ադրբեջանը հատկապես վերջին 10 տարիների ընթացքում բազմատեսակ զենքեր է գնել Ռուսաստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Հենց այս երեք երկրներն են Ադրբեջանի...

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին
Մանիպուլյատիվ

Հիշեցնելով անհիշելին․ Աշոտյանը տարակուսելի հայտարարություններ է արել ընտրությունների մասին

18:59, 11 Սպտ, 2020

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ հարցականի տակ դնելով 2018-ի դեկտեմբերի 9-ի Ազգային...

  • Մեր մասին
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens

Բաժանորդագրվե՛ք մեր լրահոսին

Ծանոթացեք փաստերի ստուգման շաբաթական թարմացումներին՝ անմիջապես Ձեր փոստից

×