ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Սխալ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «արդարացնում է» Ալիևին. նա սպառնացել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը

20:13, 21 Ապր, 2021

ՍԽԱԼ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 20-ին «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում անդրադարձել էր Զանգեզուրի միջանցքին: Հարցազրույցը մեծ աղմուկ էր բարձրացրել, քանի որ Ալիևի խոսքում ակնհայտ սպառնալիքներ կային՝ ուղղված ընդդեմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը:

Նույն օրը ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել էր Ադրբեջանի նախագահին՝ հայտարարելով, որ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: «Խստորեն դատապարտում ենք Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի նախագահի նկրտումները և ուժ կիրառելու սպառնալիքները: Նման հայտարարությունները լրջորեն վնասում են տարածաշրջանային խաղաղությանը և կայունությանը»,- նշել էր Նաղդալյանը:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաևան ապրիլի 21-ին հակադարձել է Աննա Նաղդալյանին՝ պնդելով, որ Ալիևի խոսքում չկա որևէ սպառնալիք՝ ուղղված Հայաստանի տարածքային ամբողջականությանը, այլ ընդամենը ցուցիչ է, որ Ադրբեջանը վճռական է արձագանքել ցանկացած սպառնալիքի Հայաստանի կողմից՝ ընդդեմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: 

«Ինչպես միշտ Ադրբեջանի Հանրապետության նախագահն արտահայտել է իր տեսակետները բավականին պարզ և հստակ: Եթե ​​Հայաստանի արտգործնախարարությունը ցանկանում է իր լսածը ներկայացնել այնպես, ինչպես ուզում է, դա արդեն իսկ նրանց չարամիտ մտադրությունների նշան է»,- ասել է Աբդուլաևան:

Լեյլա Աբդուլաևայի՝ Ալիևի խոսքերի մեկնաբանության ճշմարտացիությունը ստուգելու համար «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Ալիևի հարցազրույցը, մասնավորապես՝ Սյունիքի վերաբերյալ նրա պնդումները: 

Ինչ է իրականում ասել Ալիևը

Իլհամ Ալիևն «Ադրբեջանական հեռուստատեսությանը» տված հարցազրույցում խոսել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանին անցած տարածքներում ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհների կառուցման և այլ թեմաներով: 

Գրավված տարածքներում վերականգնողական աշխատանքների մասին խոսելիս Ալիևն ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը երբեք չի մոռանա «հայկական վանդալիզմը», սակայն դրան զուգահեռ՝ իրենք անելու են ամեն ինչ իրենց շահերը ապահովելու համար:

«Զանգեզուրի միջանցքի ստեղծումը լիովին համապատասխանում է մեր ազգային, պատմական և ապագայի շահերին։ Մենք իրականություն կդարձնենք Զանգեզուրի միջանցքը՝ ցանկանա Հայաստանը, թե ոչ։ Եթե ցանկանա, ապա հարցը կլուծենք ավելի հեշտ, եթե չցանկանա՝ ուժով կլուծենք։ Այնպես, ինչպես պատերազմից առաջ  և դրա ընթացքում էի ասում, որ նրանք պետք է իրենց բարի կամքով հեռանան մեր հողերից, հակառակ դեպքում՝ մենք իրենց ուժով կվռնդենք։ Այդպես էլ եղավ։ Այդպիսին կլինի նաև Զանգեզուրի միջանցքի ճակատագիրը»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։

Այնուհետև Ադրբեջանի նախագահը նշել է, որ այս հարցում իրենց միակ մրցակիցը ժամանակն է, որովհետև երկաթգծի, մայրուղու կառուցումը ժամանակ է պահանջում, ու շեշտել է, որ ծրագրի իրականացման համար բոլորն ուժերն են մոբիլիզացրել:

«Այդպիսով, ադրբեջանական ժողովուրդը կվերադառնա Զանգեզուր, որը մեզնից խլել են 101 տարի առաջ»,- հայտարարել էր Ալիևը։

Իսկ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, փորձելով արդարացնել Ալիևին, իր խոսքում մեջբերել է նրա հարցազրույցից շատ կարճ հատված, որում ասվում է.«Եթե մենք նկատենք հնարավոր սպառնալիք, մենք կոչնչացնենք այն… որովհետև դա պաշտպանության, ազգային անվտանգության խնդիր է»: 

Փաստացի, Լեյլա Աբդուլաևան մանիպուլացրել է՝ չանդրադառնալով Ալիևի՝ ուղիղ սպառնալիք պարունակող խոսքին։

Իսկ Իլհամ Ալիևն իսկապես սպառնացել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, քանի որ խոսել է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում միջանցքի կառուցման մասին՝ անկախ Հայաստանի կամքից: Ավելին՝ Ալիևը համեմատել է իր ծրագիրը 44-օրյա պատերազմի հետ՝  որպես դրա իրականացման միջոց դիտարկելով նաև ռազմական ճանապարհը:

Լուսինե Ոսկանյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` ԶանգեզուրԻլհամ ալիևՀՀ ԱԳՆ

Հարակից հոդվածներ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին
Սխալ

Մարիա Կարապետյանի պնդումը սխալ է․ Ալիևը 2022-ից հետո բազմիցս խոսել է «Արևմտյան Ադրբեջանի» մասին

15:25, 24 Հնս, 2026

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2022 թվականից հետո «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություն...

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում
Ֆեյք

Կեղծ լուր ֆեյսբուքյան էջերում․ Ալիևի` այլ հարցով խորհրդակցությունը ներկայացվել է որպես «300 000-ի վերադարձի» քննարկում

10:39, 7 Հնս, 2026

Սոցիալական ցանցերի հայաստանյան տիրույթում (1, 2) տարածվում է մի տեսանյութ, որում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր կաբինետի անդամների հետ խորհրդակցություն...

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը
Սխալ

«ՇՏԱՊ․ Երևանը դատարկվելու է»․ Ալիևի հին խոսքերը նորովի վերլուծող «Հայելի» ակումբի բանախոսը

15:39, 18 Մրտ, 2026

Ռազմական փորձագետ ներկայացող Հայկ Նահապետյանը «Հայելի» ակումբում շտապ ասուլիս է հրավիրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հին՝ 4 տարի առաջ արված ...

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Բարդուղիմեոս առաքյալը քարոզել ու նահատակվել է Մեծ Հայքում․ Հայ-առաքելական եկեղեցին հակադարձում է ռուս հոգևորականին

16:41, 10 Սպտ, 2024

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու այցելության ժամանակ ռուս հոգևորականներից մեկի կողմից հերքվել էր սուրբ Բարդուղիմեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզելու,...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens