ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

COVID-19-ի հետևանքով հոսպիտալացված և մահացած հղիների թիվը ավելացել է

16:46, 9 Դկտ, 2021

Շաբաթներ առաջ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված ևս մեկ ծննդկան է մահացել։ Կորոնավիրուսը հայտնաբերվել էր հղիության 37-38-րդ շաբաթներում, ծննդկանը ունեցել էր նաև ուղեկցող հիվանդություններ։ 

Առողջապահության նախարարությունից փորձել ենք պարզել, թե մինչ այժմ քանի հղի է վարակվել կորոնավիրուսով, քանիսն են հոսպիտալացվել, ինչ պատվաստանյութեր են ստացել նրանք։

Նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հղիների շրջանում 2020-ին գրանցվել է COVID-19-ի 2458 հաստատված դեպք: Նրանցից հոսպիտալացվել են 1187-ը (48%): Այս տարվա հաստատված դեպքերի թիվը՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ, 2257-ն է եղել․ նրանցից հոսպիտալացվել են 1249-ը (55%)։ Այսինքն, աճել է հաստատված դեպքերի կազմում հոսպիտալացման ցուցանիշը։ 

Նախորդ տարվա համեմատ աճել է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացած հղի կանանց թիվը: Եթե 2020-ին մահացել էին կորոնավիրուսով վարակված 5 ծննդկաններ, որոնցից 1-ի մահը վրա էր հասել այլ պատճառով, ապա 2021-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 հղի կին։ 

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև բազմաթիվ երեխաների շրջանում։ Հայաստանում այս վիրուսի առկայության ողջ ընթացքում 1-3 տարեկան 5746 երեխա է վարակվել։ COVID-19 ախտորոշվել է 54 նորածնի մոտ։

Հիվանդության բարդացման դեպքերը կանխելու համար բժիշկները հղիներին հորդորում են պատվաստվել։ Թեև հղիության վրա պատվաստանյութերի ազդեցությունը դեռևս ուսումնասիրվում է, առողջապահության ոլորտի շատ կառույցներ խրախուսում են հղիների պատվաստումը, քանի որ նրանք վարակի հանդեպ խոցելի խմբերի շարքում են։ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում անդրադարձել է այս թեմային։ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով պատվաստվել է 694 հղի կին, իսկ երկրորդ դեղաչափով՝ 362։ Նրանք ամենաշատը պատվաստվել են AstraZeneca պատվաստանյութով, երկրորդ ամենատարածվածը եղել է չինական Sinopharm-ը։

Շուշան Ստեփանյան

  • Total: 0
  • 0
  • 0

Հարակից հոդվածներ

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում
Տեսանյութեր

Հայաստանը միգրանտների ընդունման կենտրոն չի դառնում

16:45, 10 Օգս, 2026

Վերջին օրերին լայնորեն տարածվում է պնդումը, թե Եվրոպայից միգրանտներ են տեղափոխելու Հայաստան։ Իրականում Հայաստանը միայն հիշատակվել էր հնարավոր «վերադարձի կենտրոնների»...

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հ1-ի լուսաբանումը՝ սոցիալական հարթակներում․ ինչպես են ներկայացվել ընդդիմությունը և իշխանությունը

15:22, 7 Օգս, 2026

Ազգային ժողովի 9-րդ գումարման խորհրդարանը օգոստոսի 2-ից սկսել է աշխատանքները։ Այս ընթացքում խորհրդարանն ընտրել է ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երկու...

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից
Տվյալների լրագրություն

Երեք տարի բռնի տեղահանումից անց․ արցախցիների 40%-ը ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, 14,7%-ը՝ մեկնել երկրից

12:14, 6 Օգս, 2026

2026 թվականի սեպտեմբերին կլրանա արցախցիների զանգվածային բռնի տեղահանման երրորդ տարին։ Շուրջ երեք տարի անց որքանո՞վ է Հայաստանն արցախցիների համար դարձել...

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը
Տեսանյութեր

Սպանությունների մասին ընկալումն ու իրական թվերը

20:16, 4 Օգս, 2026

Աղմկահարույց տեսանյութերն ու հին դեպքերի կրկնակի տարածումը կարող են տպավորություն ստեղծել, թե Հայաստանում սպանություններն ու հրազենի կիրառումն աճում են։ Սակայն...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens