ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Տվյալների լրագրություն

310 քաղաքացի կորոնավիրուսի կեղծ պատվաստման սերտիֆիկատ և ՊՇՌ թեստերի կեղծ բացասական պատասխաններ է ստացել

18:26, 15 Փտր, 2022

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների կիրառման առաջին շրջանից ի վեր իրավապահ մարմինները մի քանի անգամ հայտարարել են տարբեր բժշկական հաստատությունների կողմից քաղաքացիներին տրված պատվաստման կեղծ հավաստագրերի վերաբերյալ ստացված հաղորդումների մասին։ 

Ավելի ուշ հայտարարվեց նաև, որ կեղծվում են նաև Հայաստան մուտք գործող օտարերկրացիների ՊՇՌ թեստերի բացասական պատասխանները։ 

Պատվաստման գործընթացի պատշաճ իրականացման համար վարչական լծակներ էր կարգադրել գործի դնել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը. կեղծ պատվաստումների մասին ես էլ ահազանգ չլսեմ։ Ձերբակալե’ք, կալանավորե’ք։ Էդ բժիշկները, ովքեր որ օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց և պատվաստանյութը փչացնելու համար… շատ խիստ միջոցներ ա պետք ձեռնարկել։ Գլխավոր դատախազին եմ դիմում, նաև՝ մեր քննչական մարմիններին»,- հայտարարել էր Փաշինյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է ամփոփել կորոնավիրուսային հիվանդության դեմ միջոցառումների խախտումների և դրանց դեմ իրականացված գործողությունների վիճակագրությունը։ 

Կորոնավիրուսի դեմ պատվաստման կեղծ հավաստագրերի տրամադրման առաջին դեպքը, որի մասին իրավապահները հայտնել են, գրանցվել է նախորդ տարվա օգոստոսին, երբ Երևանի թիվ 5 պոլիկլինիկայի վիրաբույժն իր ծանոթին կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափի ստացումը հաստատող փաստաթուղթ էր տվել՝ գումարի դիմաց։ 

Հաջորդ՝ ավելի աղմկահարույց հայտարարությունը տարածեց Ազգային անվտանգության ծառայությունը՝ հոկտեմբերին, երբ վեց քրեական գործ էր հարուցվել վեց բուժհաստատություններում գրանցված խախտումների կապակցությամբ։ Երեք անձ ձերբակալվել էր։ 

ԱԱԾ-ում և ոստիկանությունում հարուցվել են պատվաստման կեղծ սերտիֆիկատների վերաբերյալ շուրջ 20 քրեական գործեր, որոնցից 7-ը՝ ոստիկանությունում։ Գործերը գտնվում են նախաքննության փուլում։ 

Loading...

Loading…

Քրեական գործերը հիմնականում վերաբերում են Երևանի, Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բուժհաստատություններին, հիմնականում՝ պոլիկլինիկաներին առնչվող դեպքերին:

Հարուցված քրեական գործերով կեղծ պատվաստումների «շահառու» քաղաքացիները չեն ներգրավվել։ Ըստ նախնական տվյալների՝ պատվաստման կեղծ սերտիֆիկատներ կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել ավելի քան 310 անձ:

«Փաստերի ստուգման հարթակն» արդեն անդրադարձել է չպատվաստված կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան չներկայացրած աշխատակիցներ ունեցող տնտեսվարողներին տուգանելու դեպքերին։ Ընդհանուր առմամբ, այս խախտումների համար գործատուները տուգանվել են շուրջ 22 միլիոն 950 հազար դրամով։ Ոստիկանությունից «Փաստերի ստուգման հարթակին» հայտնեցին նաև, որ դիմակների կրման պահանջը խախտելու համար մինչ այժմ վարչական պատասխանատվության է ենթարկվել 28,260 անձ, իսկ տուգանքի ընդհանուր չափը կազմում է 282 մլն 750 հազար դրամ: 

Անի Ավետիսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` կորոնավիրուսկորոնավիրուսի թեստերՀՀ ԱԱԾՀՀ ոստիկանությունՆիկոլ Փաշինյան

Հարակից հոդվածներ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները
Մանիպուլյատիվ

ՀԱՊԿ-ի «արձագանքը» դեռ պարտավորությունների կատարում չէ․ Զախարովայի մանիպուլյատիվ և սխալ պնդումները

19:57, 29 Օգս, 2026

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 28-ին տելեգրամի իր պաշտոնական ալիքում կատարած գրառմամբ որոշ մանիպուլյատիվ պնդումներ...

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները
Սխալ

ՀՀ-ն ՀԱՊԿ-ին դիմել է ոչ թե 1, այլ 2 անգամ, Փաշինյանն էլ ընդունել է Զասին․ Ղազարյանի սխալ պնդումները

17:07, 17 Օգս, 2026

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը օգոստոսի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերին...

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը

18:33, 30 Հլս, 2026

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հուլիսի 30-ին կառավարության նիստում անդրադառնալով Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ գնահատականին, հայտարարել...

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի մասին ռուսական պետական հեռուստատեսության նարատիվները՝ փաստերի ստուգմամբ 

12:39, 9 Հլս, 2026

Ռուսական պետական Առաջին ալիքով հեռարձակվող «Шоу Вована и Лексуса» հաղորդման հերթական թողարկումն այս անգամ նվիրված էր Հայաստանին։ Հաղորդման հյուրերի թվում...

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge

Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens