ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Սխալ

Տարածվող «Լուսանի» նկարները հին են ու պատկերում են ռուսական «Բուռանին»․ Մեքենան ՀՀ-ում կհավաքվի, ոչ թե կարտադրվի

18:24, 4 Ապր, 2022

ՍԽԱԼ

Արդեն երկու օր է՝ համացանցի հայալեզու հատվածում ակտիվորեն քննարկում են «Լուսան» անվանմամբ բազմաֆունկցիոնալ լիաքարշ զինված մեքենաները։ Ըստ տարատեսակ հրապարակումների՝ նշված լուսանկարով մեքենաներն արտադրվում են Հայաստանում։ Այս թեման տարածվել է նաև տարբեր լրատվամիջոցներով։

Ըստ հրապարակումների՝ այս զրահապատ մեքենան ներկայացվել է նաև օրեր առաջ կայացած «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսում։

Ուսումնասիրելով համացանցում և լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները՝ պարզ է դառնում, որ կոնկրետ այդ լուսանկարներում պատկերվածները Հայաստանում չեն արտադրվել։ Ավելին՝ այս լուսանկարները նախկինում հրապարակված են եղել սոցիալական ցանցերում։ 

Այս նույն լուսանկարները հրապարակված են նաև «Լուսանի» պաշտոնական կայքում։ Սոցցանցերում տարածվող լուսանկարները, ամենայն հավանականությամբ, վերցված են հենց պաշտոնական կայքում առկա լուսանկարներից։

Լուսանկարներից առաջինը վերցված է «Լուսանի» պաշտոնական կայքից, երկրորդը՝ Armor ֆեյսբուքյան էջից:

«Լուսանի» պաշտոնական կայքում առկա լուսանկարներից մեկն էլ հնարավոր է գտնել այլ կայքերում՝ հրապարակված դեռևս 2020 թվականի հունիսին։ Ընդ որում, հին հրապարակված լուսանկարում երևում է, որ զրահապատ մեքենայի պետհամարանիշների վրա գրված է Buran, իսկ «Լուսանի» կայքում առկա լուսանկարում այն բացակայում է։

Լուսանկարներից առաջինը «Լուսանի» պաշտոնական կայքից է, երկրորդը՝ hotcars.com կայքից:

Ներկայացվող բոլոր լուսանկարներում ռուսական արտադրության «Բուռան» զրահապատ մեքենաներ են։ 

Ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում

Չարենցավանի հաստոցաշինական ընկերության տնօրեն Արտյոմ Մեհրաբյանը FIP.am-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ շատ մանրամասներ չի կարող ասել մեքենաների արտադրության հետ կապված, այդուհանդերձ նշեց, որ մեքենաները ոչ թե արտադրվելու, այլ հավաքվելու են Հայաստանում․ «Կարամ ասեմ մի բան, որ ունենք արդեն համաձայնություն, որ իրավունք ունենք նման ավտոմեքենաներ արտադրելու, այսինքն ոչ թե արտադրանք, այլ մեքենաների հավաքում ՀՀ-ում։ Ունենք պայմանագիր և այս տարի՝ երևի մեկ ամսից, կսկսենք հավաքել մեքենաները»։  

Ընկերության տնօրենի խոսքով՝ ռուսաստանյան «Բուռան» մեքենաներն արտադրող կազմակերպությունը մեքենաների նախագծերն ու ինժեներական բոլոր փաստաթղթերը տալիս է տարբեր երկրներում գործող նմանատիպ կազմակերպություններին, այդ թվում՝ տվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանին։

«Մենք ունենք պատվեր և մեկ ամսից հետո էդ պատվերը կատարելու ենք։ Մենք 2 հատ հավաքել ենք, փորձարկումը կատարել ենք անցյալ տարի։ Փորձարկումներն անցել են դրական, որի հիման վրա կնքել ենք պայմանագիր»,- ասաց Մեհրաբյանը։

Ինչ վերաբերում է «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների ցուցահանդեսին իրենց մասնակցությանը, ապա Մեհրաբյանն ասաց, որ իրենք ոչ մի բան չեն ներկայացրել, «որովհետև դրա կարիքը չունեն»։ Ներկայացվել են միայն մեքենայի մակետը և Հայաստանում կատարված փորձարկման տեսահոլովակները։

Այսպիսով՝ տարածվող լուսանկարների զրահապատ մեքենաները ռուսական արտադրության են, որոնք առաջիկայում ոչ թե կարտադրվեն, այլ պարզապես կհավաքվեն նաև Հայաստանում։

Նարեկ Մարտիրոսյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` «Բուռան»«Լուսանի»զենքզինամթերքզրահապատ մեքենա

Հարակից հոդվածներ

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ
Սխալ

Պարեկային ծառայողներն ունեն և՛ զենք, և՛ փամփուշտ

19:02, 5 Հկտ, 2021

Պարզվում է՝ երիտասարդ պարեկների հանդեպ գործատուն մեծ անվստահություն ունի, արդեն մի քանի օր է՝ զենքերն ամրակցված են տղաներին՝ առանց փամփուշտի....

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով
Մեծամասամբ սխալ

Ում «խնդիրն» է զենք արտադրելը և վաճառելը․ Ռադիկ Մարտիրոսյանի հայտարարության հետքերով

13:41, 1 Հլս, 2021

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախկին նախագահ և նոր նախագահի նորանշանակ խորհրդական Ռադիկ Մարտիրոսյանը հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձել էր...

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է
Պաշտոնական

200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենքի մեծ մասը բարոյապես հին է

10:20, 24 Հլս, 2018

Հուլիսի 22-ին Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ «200 մլն դոլարի դիմաց տրամադրած զենք-զինամթերքը  ժամանակակից,  արդիական, անգամ ՌԴ սպառազինության...

Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը
Պաշտոնական

Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը

17:30, 5 Սպտ, 2017

Պեկինում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո տրված ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են Հարավային...

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens