ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
Նվիրաբերել
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
Donate
REPORT DISINFORMATION
Поддержать
СООБЩИТЬ О ДЕЗИНФОРМАЦИИ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
FIP.AM
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • Русский (ru)ру
    • English (en)en
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
FIP.AM
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Նվիրաբերել
Գլխավոր Առանց վճռի

Կարակալպակստան․ լարվածության հին ու նոր օջախ Կենտրոնական Ասիայում

14:07, 8 Հլս, 2022

ԱՌԱՆՑ ՎՃՌԻ

Ուզբեկստանի Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունում հունիսից մեկնարկել են բողոքի ակցիաներ ընդդեմ սահմանադրական փոփոխությունների, որոնցով շրջանի կարգավիճակը նախատեսվում էր փոխել: 

Ըստ միջազգային  լրատվամիջոցների՝ ցույցերին մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները հայտնում են զոհերի և վիրավորների մասին: 

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է Կարակալպակստանի պատմությունը՝ փորձելով հասկանալ լարվածության համատեքստը և առիթը։

Սահմանադրական փոփոխությունները Ուզբեկստանում

Ուզբեկստանում նախապատրաստվում են սահմանադրական փոփոխություններ, որոնցով գործող նախագահ Շավկաթ Միրզիյոևը հնարավորություն կստանա նորից առաջադրվել պաշտոնում, իսկ նախագահական լիազորությունների ժամկետը 5-ից կդառնա 7 տարի:

Սակայն երբ հունիսի վերջին հրապարակվեց Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, պարզվեց, որ փաստաթուղթը նոր անակնկալներ ունի:

Սահմանադրությունում բացակայում էր որևէ հիշատակություն Կարակալպակստանի մասին, դրա՝ կարգավիճակի կամ անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքի մասին: Այդպիսով, սահմանադրության առաջարկվող նախագծով Կարակալպակստանը զրկվելու էր ինքնավարությունից և դառնալու Ուզբեկստանի 13-րդ շրջանը:

Սա հանգեցրեց լայնածավալ բողոքի ակցիաների Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսիի փողոցներում: Ոստիկանության հետ բախումների հետևանքով պաշտոնական տվյալներով զոհվել է 18 մարդ, հարյուրավորները վիրավորվել են:  

🇺🇿 #ShavkatMirziyoyev is trying to turn #Karakalpakstan into the 13th province of #Uzbekistan, depriving it of the right to remain the Autonomous Republic of Karakalpakstan. The reaction of the #Karakalpakpeople turned out to be lightning fast⚡️ pic.twitter.com/o7HwF07M3g

— Nadejda Atayeva (@AtayevaNadejda) July 1, 2022

Արդյունքում, հուլիսի 4-ին Ուզբեկստանի խորհրդարանը որոշեց սահմանադրության փոփոխությունների նախագծից հանել Կարակալպակստանն ինքնավարությունից և անկախության հանրաքվե անցկացնելու իրավունքից զրկելու մասին կետերը:

Այնուհանդերձ, մինչև օգոստոսի 2-ը տարածաշրջանում կգործի արտակարգ դրության ռեժիմ, ինքնավար հանրապետությունում համացանցը չի գործի: Արգելվել է նաև մուտքը Կարակալպակստանի տարածք: 

Արևմտյան լրատվամիջոցներն արդեն իսկ կարծիք են փոխանցում, որ այս իրադարձություններն անդառնալի վարկանիշային վնաս են հասցրել նախագահ Շավկաթ Միրզիյոևին, որը նախորդ նախագահ Իսլամ Կարիմովի 20-ամյա կառավարումից հետո հանդես էր գալիս որպես ավելի ժողովրդավար և ռեֆորմիստ գործիչ:

Միջազգային արձագանքը

Նախկինում ԽՍՀՄ մաս կազմող Ուզբեկստանը 1999 թվականից դուրս է եկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, և չնայած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ սերտ համագործակցությանը՝ Տաշքենդը պաշտոնապես միության անդամ չի դարձել: 

Կարակալպակստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում Ուզբեկստանում, այդ երկրի ներքին գործն է: 

ԱՄՆ պետդեպարտամենտը, իր հերթին, հայտարարեց, որ Միացյալ Նահանգները պահպանում է իր երկարամյա աջակցությունը Ուզբեկստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ «Մենք կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել բոլոր հիմնարար իրավունքները, ներառյալ խաղաղ հավաքների ու արտահայտվելու իրավունքը՝ Ուզբեկստանի միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշված է հայտարարությունում։

Կարակալպակստանի բարդ պատմությունը

Կարակալպակները թյուրքալեզու, իսլամադավան ազգություն են, որոնք մինչև ցարական Ռուսաստանի իշխանության հաստատումը ապրում էին Խիվայի խանության կազմում: Նրանց կյանքը սերտորեն կապված էր հարևան, ներկայիս ղազախ ժողովրդի հետ: Կարակալպակերենը, ինչպես և ղազախերենը, պատկանում է թյուրքական ընտանիքի ղփչաղյան խմբին, իսկ ուզբեկերենը պատկանում է կառլուկյան խմբին, որով խոսում են արևմտյան Չինաստանի ույղուրները:

Հատկանշական է նաև, որ Կարակալպակստանը Խորհրդային Միության կազմավորման առաջին տարիներին՝ 1924-1930 թթ., ներառված էր Ղազախստանի (Ի)ԽՍՀ կազմում: Դրանից հետո այն մտել է Ռուսաստանի ԽՍՀ կազմ, ապա, որպես ինքնավար հանրապետություն, ընդգրկվել Ուզբեկստանի Խորհրդային Հանրապետության կազմում:

1990թ. դեկտեմբերի 14-ին Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունը հայտարարեց անկախության մասին: 1991թ. արդեն, երբ Ուզբեկստանը հռչակեց իր անկախությունը, Կարակալպակստանի Հանրապետությունը ընդգրկվեց դրա կազմում որպես ինքնավար պետական միավոր: Ուզբեկստանի՝ 1993թ. ընդունված սահմանադրությունում ամրագրվեց ինքնավար հանրապետության իրավունքը՝ անկախանալու համաժողովրդական հանրաքվեի միջոցով: Ինքնավար հանրապետությունը ընդգրկվել էր Ուզբեկստանի կազմում 20 տարով, սակայն 2013թ.-ի սահմանադրական փոփոխությունների ժամանակ  որևէ բան այս հարցում չէր փոխվել: 

Կարակալպակստանի բնակչությունը և տնտեսական դրությունը

Ներկայում Կարակալպակստանի ինքնավար հանրապետությունը զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը, սակայն կարակալպակները կազմում են ընդհանուր բնակչության միայն 2.5 տոկոսը: 

Կարակալպակստանը հարուստ է օգտակար հանածոներով, առկա են գազի, երկաթի, մարմարի և գրանիտի հանքավայրեր։

Հանրապետությունում զարգացած են գյուղատնտեսությունը, որն ընդգրկում է բամբակագործությունը, բրնձագործությունը, ինչպես նաև արդյունաբերությունը, մասնավորապես՝ էներգետիկայի, մետաղամշակման, սննդի և տեքստիլ ոլորտները:

2021 թվականի տվյալներով, Ուզբեկստանի արտահանման ընդհանուր ծավալում Կարակալպակստանին բաժին էր հասնում 2․5 տոկոսը, իսկ ներմուծման՝ ընդամենը 0․94 տոկոսը:

Էկոլոգիական աղետը

Մասամբ Կարակալպակստանում գտնվող Արալի աղի լիճը 1960-ականներին զբաղեցնում էր 68 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սակայն հետագա տարիներին, բամբակագործության և բրնձագործության զարգացմանը զուգընթաց, լիճը սկսեց ցամաքել, քանի որ լճից դուրս եկող գետերը սկսել էին օգտագործվել ոռոգման և տնտեսական այլ նպատակներով: Ներկայումս այդ տարածքին սպառնում է անապատացում, իսկ տարածքում կուտակված աղի պաշարները, իրենց հերթին, վտանգավոր են, քանի որ աղի փոշիները վտանգում են շրջակա միջավայրը և մարդկանց առողջությունը: 

Ուզբեկստանի կառավարությունը բազմիցս հայտարարել է լիճը վերականգնելու ծրագրերի մասին, թեև, մասնագետների պնդմամբ, դրա ամբողջական վերականգնումն անհնար է: 

Լուսինե Ոսկանյան

Հակոբ Կարապետյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բողոքի ակցիաներԿարակալպակստանԿենտրոնական ԱսիաՈւզբեկստան

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
FIP.AM

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Գործընկերներ

Անդամակցություն

IFCN Signatory Badge




Copyright © 2025 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2025 Union of Informed Citizens