ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Պաշտոնական

Ատոմային-քարոզչական ռումբ ՀԱՊԿ-ից Հայաստանին

14:19, 1 Նյմ, 2017

«Հայոց աշխարհ» օրաթերթը «Հայաստանում իրականացվում է քողարկված, նենգ քարոզչություն» վերնագրով հարցազրույց է հրապարակել, որում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մի քանի ապատեղեկատվական հայտարարություն է արել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության և անվտանգության ապահովման վերաբերյալ:

Մասնավորապես, Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում, Ռուսաստանը «ատոմային ռումբ կօգտագործի», և դա ամրագրված է նաև ՀԱՊԿ պայմանագրով:

Լրագրողի հարցին, թե «ՀԱՊԿ պայմանագրում կա՞ կետ, համաձայն որի, եթե Հայաստանի Հանրապետության վրա երրորդ երկրի կողմից ոտնձգության փորձ արվի, ապա նրա դեմ կարող է կիրառվել ատոմային ռումբ», Սաֆարյանը դրական պատասխան է տվել: «Իհարկե կա, և ոչ միայն ատոմային ռումբ, կօգտագործվի ամբողջ ռազմական հզորությունը. ատոմային ռումբից հզոր զենքեր էլ գոյություն ունեն ժամանակակից աշխարհում: Կասկած չունենաք, որ դրանք կկիրառի Ռուսաստանը», — ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը:

Սակայն Հավաքական անվտանգության պայմանագիրը, որը Հայաստանը ստորագրել է 1992 թվականին, չի ենթադրում ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ երրորդ երկրի կողմից սպառնալիքի առկայության դեպքում դաշինքի անդամ Ռուսաստանի կողմից ատոմային ռումբի կիրառումը:

Թեև ՌԴ-ի ռազմական դոկտրինան [2014թ.-ի խմբագրմամբ, կետ 27] ամրագրում է, որ «Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում ատոմային զենք կիրառել իր և (կամ) իր դաշնակիցների դեմ ատոմային, կամ զանգվածային խոցման այլ զենքերի կիրառման դեպքում», սակայն սա չի ենթադրում ՀԱՊԿ անդամ երկրներին վտանգ սպառնալու դեպքում ատոմային զենքի կիրառման ՌԴ պարտավորությունը: Դա ենթադրում է նման իրավունք, այն էլ, միմիայն զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքի (և ոչ սովորական հարձակման) դեպքում:

Առավելևս նման դրույթ գոյություն չունի ՀԱՊԿ պայմանագրում: Բացի այդ, հաշվի առնելով Ռուսաստանի վարած երկակի քաղաքականությունը և հանգամանքը, որ ՌԴ-ն սպառազինություն է վաճառում թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, ինչպես նաև պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու մասին, ապա դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ից դուրս, անհրաժեշտության դեպքում Հայաստանի հավանական հակառակորդներից ո՞ր մեկին տվյալ պահին Ռուսաստանը կդիտարկի որպես «ռազմավարական դաշնակից»՝ հղում անելով սեփական դոկտրինային:

Հարկ է նշել, որ «Հայոց աշխարհի»՝ ապատեղեկատվություն պարունակող այս հարցազրույցը ռուսերեն թարգմանությամբ տեղ է գտել նաև Կրեմլի քարոզչամեքենայի շարժիչ հանդիսացող «Россия Сегодня» [«Ռուսաստանն այսօր»] գործակալության inosmi.ru համաշխարհային մամուլի տեսություն ներկայացնող կայքէջում:

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` Aram SafaryanCSTOHayots Ashkharhinosmi.ruNuclearpropagandaRossiya SegodnyaRTRussia TRussia-AzerbaijanRussia_TurkeyАйоц ашхарвоенная доктринавооружениеОДКБоружиеРоссия сегодняРоссия-АрменияРФ-АзербайджанРФ-РАРФ-Турцияատոմային զենքԱրամ Սաֆարյանզենքի մատակարարումզենքի վաճառքզինումհայոց աշխարհՀԱՊԿպրոպագանդաՌԴ-ԱդրբեջանՌԴ-ԹուրքիաՌուսաստանն այսօրսպառազինությունքարոզչություն

Հարակից հոդվածներ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ
Մանիպուլյատիվ

Անցնող շաբաթվա ճիշտն ու սխալը․ փաստերի չհրապարակված ստուգումներ

18:22, 17 Սպտ, 2021

Ընթացիկ շաբաթվա՝ սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում համացանցում և լրատվական դաշտում տարածվեցին մի շարք կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներ։ «Փաստերի ստուգման հարթակը»...

Ինչ են նախատեսում ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը անդամ երկրների տարածքային ամբողջականության խախտման դեպքում
Առանց վճռի

Ինչ են նախատեսում ՄԱԿ-ը և ՀԱՊԿ-ը անդամ երկրների տարածքային ամբողջականության խախտման դեպքում

22:31, 14 Մյս, 2021

Ադրբեջանական զինուժը մայիսի 12-ին առաջ է եկել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում` խախտելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը:  Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ...

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին
Մանիպուլյատիվ

Արմեն Աշոտյանը մանիպուլացնում է SIPRI-ի տվյալները ՍՈՒ-30 ինքնաթիռների մասին

18:25, 16 Մրտ, 2021

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը մարտի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ձեռք բերված ՍՈՒ-30...

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները
Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայաստանի՞ն, թե՞ Ադրբեջանին են զինում համանախագահ երկրները

19:27, 3 Նյմ, 2020

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արտառոց հայտարարություն էր արել. նա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներին՝ Ռուսաստանին, Ֆրանսիային...

Թողնել պատասխան Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

  • Մեր Մասին
  • Մեթոդոլոգիա
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ

Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens