ԻՐԱԶԵԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ•UNION OF INFORMED CITIZENS•СОЮЗ ИНФОРМИРОВАННЫХ ГРАЖДАН
Fact Investigation Platform
ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԿԵՂԾԻՔԻ ՄԱՍԻՆ
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
fip.am
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • հյհյ
    • English (en)en
    • Русский (ru)ру
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
ԻՐԱԶԵԿՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՄԻԱՎՈՐՈՒՄ
fip.am
Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Հետաքննություններ և խորքային ուսումնասիրություններ

Հայկական բռնցքամարտի նոր սկանդալը․ ՀԲՖ-ն ընդդեմ ՊԲՀՖ-ի 

13:32, 7 Փտր, 2023

Հունվարի 31-ին՝ բռնցքամարտի Հայաստանի առաջնության մեկնարկին, բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, մտնելով ռինգ, հայտարարել է, որ  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան (ՀԲՖ) թույլ չի տալիս իր որդուն մասնակցել Հայաստանի առաջնությանը և կամայական որոշմամբ որակազրկել է նրան։  

Ըստ նրա՝ ՀԲՖ-ն պահանջում է, որ միջազգային մրցումներին մասնակցելուց առաջ մարզիկները միայն իր թույլտվությամբ հանդես գան Հանրապետության դրոշի ներքո։ 

«Ստեղից որ բողոք են գրել միջազգային էդ չեմ իմանում EUBC ա, ինչ ա, էդտեղ որ բողոք են գրել, որ առանց մեր թույլատրության են իրենք եկել մասնակցել, նրանք էլ պատասխանել են՝ դուք որոշեք։ ․․․ Իրենց կարծիքով, իրենք (ՀԲՖ-ն) պետք է թույլ տան, որ իմ տղան Հայաստանի դրոշի տակ հանդես գա, բայց իրենց կարծիքը շատ քիչ է»,- նշել է նա։

Ավելի ուշ Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համահայկական ֆեդերացիան ևս  (ՊԲՀՖ), որի անդամ է Հակոբկոխյանի որդին, հայտարարություն տարածեց, որ միայն Հակոբկոխյանը չէ, որին թույլ չեն տվել մասնակցել Հայաստանի առաջնությանը,  ՊԲՀՖ-ի այլ բռնցքամարտիկներ ևս այդ ցանկում են։ 

«Նախորդ տարի ՊԲՀՖ բռնցքամարտիկները Լեհաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հրավերով Կելցեում մասնակցում էին միջազգային մրցաշարի, սակայն մրցումների կեսից հայ բռնցքամարտիկներին հեռացրին մրցաշարից՝ նշելով, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ուղարկել միջազգային ֆեդերացիա»,- նշված է հայտարարության մեջ։  

Տեղեկանք. ՀՀ օրենսդրությամբ՝ յուրաքանչյուր մարզաձևից ՀՀ սպորտի նախարարությունը և ՀԱՕԿ-ը կարող են ճանաչել մեկ ազգային ֆեդերացիա։ Բռնցքամարտում ազգային ֆեդերացիան «Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա» ՀԿ-ն է (ՀԲՖ), որը ճանաչված է նաև բռնցքամարտի միջազգային համակարգող կառույցի՝ AIBA-ի կողմից։ Բացի ՀԲՖ-ից, կարող են ստեղծվել բռնցքամարտով զբաղվող այլ հասարակական կազմակերպություններ ևս, որոնք կարող են մասնակցել ֆեդերացիաների կողմից կազմակերպվող մրցաշարերին: 

Ինչու է որակազրկվել Հակոբկոխյանի որդին՝ ըստ ՀԲՖ-ի

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից արձագանքել են, որ կամայականություն չկա. Հակոբկոխյանի որդին՝ Հարություն Հակոբկոխյանը, խախտել է կանոնները և որակազրկվել է Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից։

ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանն էլ լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, որ ՊԲՀՖ մարզիկները, խախտելով միջազգային ֆեդերացիայի կանոնադրությունը, մեկնել են այլ երկրներ՝ ազգային ֆեդերացիայի անվան տակ մասնակցելու անվանի միջազգային մրցումներին։ Իսկ ֆեդերացիայի կանոնադրությամբ՝ երկիրը ներկայացնող ազգային ֆեդերացիան պետք է տեղյակ լինի, թե այդ մրցումներին ինչ թիմեր են գնում, ով է դրանք ղեկավարում։ 

«Բոլոր մարզադպրոցներին մի քանի անգամ նամակ ենք ուղարկել, որ եթե ցանկանում են մեկնել ինչ-որ մրցավայր, տեղեկացրեք ֆեդերացիային, ֆեդերացիան հայտ կներկայացնի, քանի որ իրենք պետք է իմանան՝ եթե ՀՀ-ն է ներկայացնում, ինչ թիմ է կազմվում, ով է ղեկավարը, որ մենք խնդիրներ չունենանք, այդ թիմում կարող է ուրիշ մարդիկ էլ են մեկնում, մենք կուրսի չենք, ու կարող ա մենք պրոբլեմ ունենանք»,-ասել է նա։ 

Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ 2022 թ․-ի վերջին Լեհաստանում մրցումների ժամանակ գլխավոր մրցավարը զանգել է իրեն և հարցրել, թե արդյո՞ք մրցումներին ներկայացած թիմը իրենց ուղարկածն է։ «Ասում եմ՝ ոչ, ես թիմ չեմ ուղարկել, և չեն թողնում մասնակցեն։ Թիմը հետ են ուղարկում, և նամակագրություն է գալիս, անուն-ազգանուններով. հետևել են՝ ով է մրցաշարին մասնակցել, ում հանդեպ պետք է տույժ կիրառվի։ EUBC-ից կա այդ նամակը անուն-ազգանունով, և Հակոբկոխյանի տղան այդ ցուցակում է եղել, Եվրոպայի ֆեդերացիայի ցուցակում»,- ասում է նա։

ՀԲՖ նախագահը նշում է, որ որոշում են կայացրել, որ խոսեն այդ մարզիկների հետ, և եթե նրանք կհամաձայնվեն, որ հետագայում դա չի կրկնվի և մարզիչն էլ  կստորագրի, ապա կբավարարվեն նկատողությամբ և չեն որակազրկի։ 4 մարզիկները համաձայնվել են ստորագրել, ինքը՝ Հովսեփյանն էլ, դրա հիման վրա դիմել է Եվրոպայի ֆեդերացիային՝ առաջարկելով, որ նշված 4-ի նկատմամբ ուղղակի նկատողություն հայտարարվի, և նրանք մասնակցել են բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը։ 

«Բայց Հակոբկոխյանն ասել է՝ ես չեմ ստորագրում, ինձ տվեք 1 մլն դոլար, կամ չգիտեմ ինչ, որ ստորագրեմ, ես էլ ասել եմ՝ միջազգային ֆեդերացիա կարող են դիմել»,- նշել է նա։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձեց պարզել, ի վերջո, թե ինչու են Հարություն Հակոբկոխյանին որակազրկել և արգելել մասնակցել Հայաստանի առաջնությանը։

Մարզիկների դեմ քայլեր ձեռնարկելու պահանջը Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիային է (EUBC)

FIP.am-ը խնդրել էր Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից իրեն տրամադրել խնդրի վերաբերյալ Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ստացած նամակները։ 

2022 թ․ նոյեմբերի 26-ին ուղարկված նամակով, որը մեզ է տրամադրել ազգային ֆեդերացիան, EUBC-ն տեղեկացնում է, որ Հայաստանի անունից միջազգային մրցաշարերին մասնակցում է թիմ, որը չի ներկայացնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, և նշվում է, որ այդ թիմը բազմիցս գրանցվել և մասնակցել է EUBC մի շարք միջազգային մրցաշարերի։ Լեհաստանում անցկացվող միջազգային մրցաշարին հայտնաբերվելուց հետո թիմի մասնակցությունը կասեցվել է։

Նամակում հաստատվում է, որ հատկապես EUBC-ի և IBA-ի հովանու ներքո անցկացվող միջոցառումներին մասնակցության գրանցումը ոչ EUBC և IBA անդամ խմբի կամ կազմակերպության կողմից հանդիսանում է EUBC-ի և IBA-ի կանոնադրությունների խախտում, ինչը կարող է հանգեցնել EUBC-ի և IBA-ի վարկաբեկմանը և նաև բացասաբար անդրադառնալ Հայաստանում սպորտի հեղինակության վրա։ 

Եվրոպական բռնցքամարտի ֆեդերացիան նամակով նաև խնդրել է 5-օրյա ժամկետում տեղեկացնել EUBC-ին, թե ազգային մակարդակով ինչ միջոցներ են ձեռնարկել այս թիմի նկատմամբ, որ մասը հավանության չի արժանացել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից և բացառել նման դեպքերի կրկնությունն ապագայում։  

Իսկ արդեն հունվարի 22-ի նամակում խնդրում են զեկուցել Ֆեդերացիայի կողմից հայ մարզիկների և մարզիչների նկատմամբ ձեռնարկված քայլերի մասին՝ հաշվի առնելով, որ այդ խախտումները կրում են շարունակական բնույթ։ Նաև ներկայացվում է Մեքսիկայում անցկացվող միջազգային մրցումներում մասնակցած մարզիկների ցանկը։

ՀԲՖ մամուլի քարտուղար Արամ Մանուկյանը FIP.am-ին պարզաբանեց, որ ՊԲՀՖ-ն, որի նախագահը Գառնիկ Հարությունյանն է, չի կարող երկիրը ներկայացնել, քանի որ պաշտոնական մարմինների կողմից (տվյալ ֆեդերացիան) ընդունված չէ, թեև կարող է մասնակցել սիրողական մրցաշարերի, բայց՝ ոչ վարկանիշային։

Իսկ թե ինչպես են նրանց մինչև Լեհաստան գնալը թույլ տվել մի շարք վարկանիշային մրցումների մասնակցել ՀՀ-ի անունից, Մանուկյանը պարզաբանեց, որ չի բացառվում, որ  այնտեղ խառնաշփոթ է եղել։ «Այսինքն, շփոթել են Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի հետ և հայտն ընդունել են, հետո հասկացել են, որ խնդիր կա, անմիջապես հարցում են արել Հայաստանին, թե ովքեր են այս բռնցքամարտիկները, որ ներկայացնում են Հայաստանը։ Կամ էլ գլխավոր մրցավարների պատվիրակ կա, նրանք են այնտեղ արդեն հայտնաբերել կեղծիքը և կրկին դիմել մեզ»,- ասաց նա։ 

ՊԲՀՖ-ն պնդում է՝ մարզիկներին որակազրկելու որոշումը ՀԲՖ-ն կայացրել է առանց Եվրոպայի հետ համաձայնեցնելու

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների համահայկական ֆեդերացիայի (ՊԲՀՖ) նախագահ Գառնիկ Հարությունյանը FIP.am-ի հետ զրույցում նշում է, որ իրենց մարզիկներից չորսին Հայաստանի բռնցքամարտի առաջնությունից մի քանի օր առաջ են ստիպել համաձայնվել իրենց պահանջին և ստորագրությամբ պարտավորվել իրենց ենթակայության տակ անցնել, որպեսզի թույլ տան մասնակցել ՀՀ բռնցքամարտի առաջնությանը։

«Դա, իհարկե, մարզիկների իրավունքների խախտում է՝ արդարացնելով իրենց, ասում են իբր դրսից են որակազրկվել և ստորագրելով մենք իրավունք ենք տալիս մասնակցել ՀՀ առաջնությանը։ Բայց դրսից որակազրկման դեպքում ոչ մի ստորագրված թուղթ չի կարող իրավունք տալ, եթե դրսից է, դրսի հետ էլ պետք է համաձայնեցնեն։ Կարճ ժամանակում առանց համաձայնեցնելու ո՞նց ստացան այդ իրավունքը, շաբաթվա վերջ էր, որ տղաներին կանչեցին ստորագրեցին և երկուշաբթի՝ արդեն 31-ին, մասնակցեցին։ Ժամանակի առումով հնարավոր չէր լինի դրական պատասխան գար Եվրոպայից, որովհետև էնտեղ խորհուրդը պետք է որոշեր՝ ինչ արդյունք տար, նոր շարունակվեր։ Ներսում է որոշվել, ներսում էլ արվել է»,- ասաց Հարությունյանը

ՀԲՖ նախագահը պայքարում է նրա դեմ, ինչ ինքն է ժամանակին արել

Հատկանշական է, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը ժամանակին նույն կերպ ազգային ֆեդերացիային զուգահեռ բռնցքամարտի այլ ֆեդերացիա էր բացել, որի մարզիկները մասնակցել էին վարկանիշային մրցումներին։ 

2018 թ․-ին, երբ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նախագահում էր ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանը (ՀՀԿ), Հովհաննես Հովսեփյանը «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» անվանումով հասարակական կազմակերպություն է հիմնադրել և, ունենալով ՀԱՕԿ-ի աջակցությունը, զուգահեռ մասնակցել է վարկանիշային մրցումների։ 

Դեռևս 2018 թ․ սեպտեմբերին պետական կարգավիճակ ստացած ՀԲՖ-ի նախագահ Արթուր Գևորգյանը հանդես էր եկել հայտարարությամբ և նշել, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փորձել և փորձում է տոտալ վերահսկողություն իրականացնել բոլոր ֆեդերացիաների նկատմամբ և այդ միջոցով ստեղծել է բռնցքամարտի նոր ֆեդերացիա։ 

Ոլորտում առկա խնդիրներին 2019 թ․-ին անդրադարձել էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ կոչ անելով «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ-ին հարգել «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջները, զերծ մնալ խնդրահարույց նախաձեռնություններից ու չփորձել արհեստականորեն մի ֆեդերացիան փոխարինել մյուսով։

Արթուր Գևորգյանի հրաժարականից հետո 2021 թ․-ին նոր ընտրություններ են անցկացվել, և ՀԲՖ նախագահ է ընտրվել Հովհաննես Հովսեփյանը։ 

Այսպիսով, մարզիկներին պատասխանատվության ենթարկելու, թեև ոչ պարտադիր որակազրկելու պահանջը եղել է Եվրոպայի բռնցքամարտի ֆեդերացիայի (EUBC) կողմից, բայց Հակոբկոխյանի որդուն Հայաստանի բռնցքամարտի առաջնությանը թույլ չտալու որոշումը կայացրել է ՀԲՖ-ն։ 

Նելլի Լազարյան

  • Total: 0
  • 0
  • 0
Թեգեր` բռնցքամարտՀԲՖՊԲՀՖ

Հարակից հոդվածներ

No Content Available

Հարակից հոդվածներ

No Content Available
fip.am

  • Մեր մասին
  • Մեթոդաբանություն
  • Ուղղումների և բողոքների քաղաքականություն
  • Հետադարձ կապ

Նախագծի գործընկերներ





Copyright © 2018 Union of Informed Citizens

Արդյունքներ չեն գտնվել
Դիտել բոլոր արդյունքները
  • ՓԱՍՏԱՉԱՓ
    • ՍԽԱԼ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
    • ԱՌԱՆՑ ՎՃՌԻ
    • ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ
    • ՃԻՇՏ
    • ՖԵՅՔ
    • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՏԻՎ
  • Խոշորացույց
  • Թիվ-թվանք
  • Տեսանյութեր
  • Բոլորը
  • Հայերեն (hy)
  • English (en)
  • Русский (ru)

Copyright © 2018 Union of Informed Citizens